«Մկրտիչ Ջանան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
{{Անձ}}
'''Մկրտիչ Ջանան''' (''Նիկիտա Միհրանի Ջանանյան'', [[1892]] - [[1938]]), հայ դերասան, դրամատուրգ, ռեժիսոր, ՀՍՍՀ վաստակավոր արտիստ (1932), [[ԽՍՀՄ գրողների միություն|ԽՍՀՄ գրողների միության]] անդամ [[1936]]-ից։
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[Կոստանդնուպոլիս]]ում։ Պատանեկան հասակից իր կյանքը կապել է հայ բեմի հետ։ Նա իր գործունեությունն սկսել է 1910թ1910 թ.-ից, Կ.Պոլսի Վարիեթե թատրոնում աննշան մի դերի կատարումով։ Հետո հանդես է գալիս Ա.Ազյանի և Հ.Զարիֆյանի թատերախմբերում (1913 և 1914)։ Մեծ եղեռնից, առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ Պոլսում մի կարճ ժամանակով վերստին կենդանություն առավ հայ մշակութային կյանքը, «Պոլսո հայ դրամատիկ ընկերությունը» ցույց էր տալիս պիեսներ, որոնց մասնակցում էր նաև Ջանանը՝ գտնելով և՛ հաջողություն, և՛ մամուլի գնահատություն։ [[1920թ1920 թ.-ին երիտասարդ դերասանը եղել է Փարիզում։ Եթե այստեղի հայկական թատերախմբերում խաղացած դերերն էական նշանակություն չունեցան նրա առաջադիմության համար, ապա այդպիսի նշանակություն ունեցավ շփումը գեղարվեստական մեծ կյանքի հետ։ Մի որոշ ժամանակ լինում է [[Լոնդոն]]ում, [[Շեքսպիր]]ի հայրենի քաղաք [[Ստրեդֆորդ]]ում, ապա և եվրոպական ուրիշ երկրներում։ [[1921]] թ.-ին Ջանանը վերադառնում է Պոլիս և ոգևորությամբ մասնակցում հայ թատերական միության ներկայացումներին։ Պոլսահայ թատրոնի այս վերջին առկայծման մեջ շատ որոշակի էր անսպառ եռանդի տեր երիտասարդ դերասանի կատարած դերը։ Որքան էլ ուշագրավ էր դերասանի գործունեությունն այս շրջանում, որի մեջ պետք է նշել «[[Օթելլո]]յի» նրա բեմադրությունը և [[Յագո]]յի դերակատարումը, հայկական գեղարվեստական կյանքը Պոլսում այլևս չուներ հեռանկար։ Երևույթը դառնում է ավելի ու ավելի ակներև։ Եվ Մկրտիչ Ջանանը, [[1922]] թ.-ի վերջին, [[Վահրամ Փափազյան]]ի, [[Հրաչյա Ներսիսյան]]ի և մի քանի ուրիշների հետ բռնում է Խորհրդային Հայաստանի ճամփան։
 
Շատ ժամանակ պետք չեղավ Ջանանին նոր հասարակարգի նոր արվեստի սկզբունքները ոչ միայն հասկանալու և ընդունելու, այլև դրանց կրողն ու կենսագործողը դառնալու համար։ 1923թ1923 թ.-ին Ամո-Խարազյանի հետ նա «[[Կոլեկտիվ թատրոնի]]» նախաձեռնողն էր, [[1928]] թ.-ին՝ Հայաստանի ադրբեջանական թատրոնի հիմնադիրը, հետագայում՝ Երևանում Պատանի հանդիսատեսի և Հայաստանի քրդական թատրոնների հիմնադրման գործի մասնակիցը։ Կազմակերպման գործերի հետ՝ ռեժիսորական աշխատանք, որի հետաքրքիր արտահայտությունն էր «[[Պաղտասար աղբար]]ի» բեմադրությունը [[Բանվորական թատրոն]]ում, ապա և [[Առաջին պետթատրոն]]ում։ Ռեժիսորական գործերի հետ՝ թատերագրությունը, որ ունեցավ այնպիսի արդյունք, ինչպիսին «[[Շահնամե]]ն» էր։ թատերագրության հետ՝ եռանդուն լրագրող, ակնարկների ու արվեստաբանական հոդվածների հեղինակ։ Եվ ճակատագրի դառն հեգնանքով հենց այս գործիչը առնվեց քաղաքական կասկածանքի տակ և 1938թ1938 թ.-ին հայ թատերական արվեստը կորցրեց Մկրտիչ Ջանանին, որ ուներ իր անելիքը, և՛ իբրև դերասան ու ռեժիսոր, և՛ իբրև գրչի մարդ, թատերագիր։ Բայց և այն, ինչ նա հասցրեց անել՝ ուրույն տեղ է վերապահում հայ սովետական թատրոնի պատմության մեջ։<ref>Հայ Սովետական Թատրոնի Պատմություն, 1967թ1967 թ.</ref>
 
Նրա լավագույն դերերից են Յագո («Օթելլո»), Բարխուդար («Նամուս»), Սեյրան («Նամուս»), Գիժ Դանիել («Չար ոգի»), Էլիզբարով («Պատվի համար»), Լորենցո («Վենետիկի վաճառականը»), Մակբեթ («Մակբեթ»)։
Տող 13 ⟶ 14՝
 
== Մ.Ջանանի երկերի մատենագրություն ==
 
* Շահնամե (դրամա), Երևան, Պետհրատ, 1935, 158 էջ։
 
Տող 20.
 
{{DEFAULTSORT:Ջանան, Մկրտիչ}}
 
[[Կատեգորիա:Հայ դերասաններ]]
[[Կատեգորիա:20-րդ դարի արևելահայ դրամատուրգներ]]
[[Կատեգորիա:Հայ ռեժիսորներ]]
[[Կատեգորիա:1892 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1938 մահեր]]
[[Կատեգորիա:Ստամբուլ քաղաքում ծնվածներ]]