«Իլյա Ռեպին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎top: ըստ ՀՍՀ
Տող 3.
'''Իլյա Եֆիմովիչ Ռեպին''' ({{lang-ru|Илья Ефимович Репин}}, {{ԱԾ}}), ռուս նկարիչ, [[Գեղանկարչություն|գեղանկարիչ]]: Եղել է զինվորի որդի, երիտասարդության տարիներին աշխատել է սրբանկարիչ։ Կրթվել է Նկարչական դպրոցում, [[Իվան Կրամսկոյ]]ի ղեկավարությամբ, ուսումը շարունակել է [[Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա|Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա]]յում:
 
[[1878]] թվականից Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության անդամ էր։ [[ԳեղարվեստիՍանկտ ԿայսերականՊետերբուրգի գեղարվեստի ակադեմիա|Գեղարվեստի Կայսերական ակադեմիայի]] ակադեմիկոս էր։ [[1894]]-[[1907]] թվականներին եղել է արվեստանոցի ղեկավար, պրոֆեսոր, [[1898]]-[[1899]] թվականներին՝ Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր, [[Մարիա Տանիշևա|Տենիշևայի]] դպրոց-արվեստանոցի ուսուցիչ։ Նրա աշակերտներից են [[Բորիս Կուստոդիև]]ը, [[Իգոր Գրաբար]]ը, [[Իվան Կուլիկով]]ը, [[Ֆիլիպ Մալյավին]]ը, [[Աննա Օստրոումովա-Լեբեդևա]]ը և [[Նիկոլայ Ֆեշին]]ը: [[Վալենտին Սերով]]ի անմիջական ուսուցիչն էր։
 
Իր ստեղծագործական ուղու հենց սկզբից՝ [[1870]]-ական թվականներից, Ռեպինը դարձավ [[ռուսական ռեալիզմ]]ի առանցքային դեմքերից մեկը։ Նկարչին հաջողվեց լուծել շրջապատող կյանքի ողջ բազմազանությունը գեղարվեստական ստեղծագործության մեջ արտահայտելու խնդիրը, իր արվեստում կարողացավ ներառել ժամանակաշրջանի բոլոր կողմերը, շոշափել հասարակությանը հուզող թեմաներ, արագ արձագանքել օրվա խնդիրներին։ Ռեպինյան գեղարվեստական լեզվին բնորոշ էր ճկունությունը, նա ընդունում էր տարբեր ոճային ուղղություններ՝ սկսած XVII-րդ դարի իսպանացիներից ու հոլանդացիներից, մինչև [[Ալեքսանդր Իվանով]] և ժամանակակից ֆրանսիական իմպրեսիոնիստներ։