«Ռաջ Կապուր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 26.
}}
 
'''Ռանբիր Ռաջ Կապուր''' (հինդի` राज कपूर, իրական անունը` Ռանբիր Ռաջ Կապուր, [[14 դեկտեմբերի]], [[1924]], [[Փեշավար]], [[Բրիտանական Հնդկաստան]], այժմ՝ [[Պակիստան]]ում - [[2 հունիսի]], [[1988]], [[Դելի]], [[Հնդկաստան]]), [[Կինոարվեստ|կինոյի]] և [[թատրոն]]ի [[հնդիկներ | հնդիկ]] [[դերասան]], կինոռեժիսորկինո[[ռեժիսոր]], [[սցենարիստ]], պրոդյուսեր։[[պրոդյուսեր]]։ Հայրենիքում Ռաջ Կապուրն արժանացել է հնարավոր բոլոր մրցանակներին ու կոչումներին, այսօր էլ հետմահու շարունակում է պարգևատրվել։ Հայտնի է որպես «հնդիկ [[Չարլի Չապլին]]», «հնդկական կինոյի հայր» և «Արևելքի կապուտաչյա թագավոր»։ Նախկին [[Խորհրդային Միություն|Խորհրդային Միության]] հանրապետություններում ստացել է «Ընկեր թափառաշրջիկ», իսկ [[Եվրոպա]]յում` «հնդկական [[Պետրոս I]]» անունները։
 
== Կենսագրությունը ==
Ռաջ Կապուրը ծնվել է ներկայիս Պակիստանի տարածքում գտնվող Փեշավար քաղաքում ` հայտնի դերասան և թատերական գործիչ [[Պրիտհվիռաջ Կապուր]]ի և նրա կնոջ` Ռամսարնի Մեհրայի ընտանիքում: Բացի Ռաջ Կապուրից, ընտանիքում մեծանում էին նաև նրա եղբայրները` [[Շամմի Կապուր]]ը, [[Շաշի Կապուր]]ը և քույրը` Ուրմիլա Սիալ Կապուրը:
 
Իր առաջին դերը կինոյում Ռաջ Կապուրը կատարել է 11 տարեկանում ` [[1935]]թ-ին նկարահանված «Հեղափոխություն» կինոնկարում: Մանկության տարիներից խաղացել է իր հոր Prithvi Theatres թատերախմբում, սակայն նրա երազանքը կինոն էր: Հրաժարվելով ստանալ բարձրագույն կրթություն, պատանի տարիներից աշխատել է ռեժիսորի օգնական` Bombay Talkies կինոստուդիայում, պրակտիկորեն յուրացնելով կինեմատոգրաֆիական հիմնական մասնագիտությունները:
 
Հնդկաստանի համար բեկումնային [[1947]] թվականը բեկումնային էր նաև Ռաջ Կապուրի համար: Նկարահանվելով մի քանի ֆիլմերի գլխավոր դերերում, իր վաստակած միջոցները նա ծախսեց իր առաջին «Մոխրացող կիրք» ([[1948]]թ.) ֆիլմի ստեղծման համար: Այս ֆիլմից սկսվեց Ռաջ Կապուրի և դերասանուհի [[Նարգիս]]ի համագործակցությունը, որի արդյունքում նրանք միասին նկարահանվեցին 16 ֆիլմում: Չնայած առաջին ֆիլմի համեստ հաջողությանը, 1948թ-ին Ռաջ Կապուրը հիմնադրեց իր սեփական R.K. Films կինոստուդիան և նախաձեռնեց «Անձրևների սեզոնը» մեծամասշտաբ կինոնկարի ստեղծումը: Այդ ֆիլմից սկիզբ առավ նրա ռեժիսորական կարիերայի փառավոր ուղին: Ֆիլմի հաջողությանը նպաստեց երիտասարդ ռեժիսորի համագործակցությունը մի ամբողջ խումբ տաղանդավոր և ստեղծագործող մարդկանց հետ: [[1949]]թ-ին նա Նարգիսի և [[Դիլիպ Կումար]]ի հետ հանդես եկավ [[Մեհբուբ Խան]]ի «Համբավ» ֆիլմում:
 
Իր ֆիլմերի մեծամասնությունում Ռաջ Կապուրը ոչ միայն ռեժիսոր և պրոդյուսեր էր, այլ նաև հանդես էր գալիս գլխավոր դերով: [[1950]]-ական թվականներին Ռաջ Կապուրի փառքի սահմաններն ընդլայնվեցին` նրան շրջապատելով հանդիսատեսի սիրով: Այդ տարիներին նա Դիլիպ Կումարի և [[Դև Անանդ]]ի հետ միասին համարվում էր լավագույնը: Չնայած իր ռեժիսորական կոչումին, նա նկարահանվում էր նաև այլ ռեժիսորների մոտ` նպատակ հետապնդելով նաև միջոցներ ձեռք բերել իր սեփական ֆիլմերը նկարահանելու համար: Նա մեծագույն դերասան էր և ունակ էր կինոխցիկի առջև լինելու անկեղծ, բնական ու շարժուն, ուներ արտահայտչամիջոցների լայն դիապազոն, կարողանում էր հանդիսատեսին հաղորդել անգամ հուզականության ամենանուրբ նշույլները` թե աչքերով և թե ժպիտով, օժտված էր երաժշտականությամբ:
 
Չնայած բացառություններին «Արթուն մնացեք» («Գիշերվա քողի տակ» [[1956]]թ.), «Եվ նորից կլինի առավոտը» ([[1958]]թ.), «Ցանցառը» ([[1959]]թ.), «Երրորդ երդումը» ([[1966]]թ.) և այլ ֆիլմերում, նրա լավագույն դերերը կատարվել են Ռաջ Կապուր-ռեժիսորի կինոնկարներում: Առաջին հերթին դա վերաբերվում է «Թափառաշրջիկը» ([[1951]]թ.) և «Պարոն 420» ([[1955]]թ.) կինոնկարներին, որտեղ նա կերտել էր դասական դարձած լիրիկա-կատակերգական հերոսի կերպարը, որը համեմատվել է մեծագույն [[Չարլի Չապլին]]ի կերտած կերպարի հետ: Նրա այդ կերպարին համահունչ է նաև [[1970]]թ-ին թողարկված «Իմ անունը ծաղրածու է» ֆիլմի հերոսի կերպարը:
 
Ռաջ Կապուրի կինոնկարները հայտնի էին ոչ միայն [[Հնդկաստան]]ում, այլ նաև հարևան երկրներում և [[ԽՍՀՄ]]-ում: Նրա «Թափառաշրջիկը» (1951թ.), «Կոշիկներ մաքրողները» ([[1954]]թ.), «Պարոն 420» (1955թ.), «Արթուն մնացեք» (1956թ.) և «Երկիրը, որտեղով հոսում է Գանգեսը» ([[1960]]թ.) կինոնկարները շոշափում էին նաև սուր սոցիալական թեմաներ: [[1957]]թ-ին Ռաջ Կապուրը նկարահանվել է «Շարադա» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերուհին [[Մինա Կումարի]]ն էր, իսկ 1959թ-ին` «Չորս սիրտ, չորս ճանապարհ» կինոնկարում: [[Մալա Սինհա]]յի հետ միասին նա նկարահանվել է «Դաստիարակություն» (1958թ.) և «Ճակատագրի խաղերը» (1959թ.) կինոնկարներում: [[1964]]թ-ին Ռաջ Կապուրը թողարկեց իր առաջին գունավոր «Սանգամ» կինոնկարը: Ֆիլմը հաջողված էր և դարձավ հիթ: Նրա հետ միասին ֆիլմում նկարահանվել էին [[Ռաջենդրա Կումար]]ն ու [[Վիջայանթհիմալա]]ն: Այնուհետև նա թողարկեց «Իմ անունը ծաղրածու է» (1970թ.) երեք մասանոց ֆիլմը, որը համարվում է նրա ստեղծագործական կյանքի գլխավոր կինոնկարը: Այդ ընթացքում Ռաջ Կապուրը նկարահանվել է «Հանցագործություն և...» ([[1967]]թ.), «Աշխարհի շուրջը» (1967թ.) և այլ ֆիլմերում, որոնցից կարելի է առանձնացնել «Անուրջներ վաճառողը» (1967թ.) կինոնկարը` [[Հեմա Մալինի]]ի մասնակցությամբ:
 
[[1973]]թ-ին նա բեմադրել է «Բոբբի» կինոնկարը, որն ունեցավ հսկայական հաջողություն: Ֆիլմում նկարահանվել էին [[Պրան]]ը, [[Պրեմ Նատհ]]ը և [[Արունա Իրանի]]ն, իսկ գլխավոր դերերը կատարել էին [[Ռիշի Կապուր]]ը և [[Դիմփլ Կապադիա]]ն: [[1978]]թ-ին Ռաջ Կապուրը նկարահանեց «Ճշմարտություն, սեր և գեղեցկություն» խորիմաստ կինոնկարը: Ֆիլմը սկզբնական շրջանում հաջողություն չունեցավ, սակայն ինչպես Ռաջ Կապուրի շատ ֆիլմեր, այն դարձել է հնդկական կինոյի դասական նմուշ: Ֆիլմում գլխավոր դերերը կատարել էին Շաշի Կապուրն ու [[Զինատ Աման]]ը: Ռաջ Կապուրի հաջորդ երկու «Սիրային հիվանդություն» ([[1982]]թ.) և «Գանգես, քո ջրերը պղտորվել են» ([[1985]]թ.) կինոնկարները ընդունվեցին ջերմությամբ: Ռաջ Կապուրի վերջին և անավարտ ֆիլմը պակիստանցի աղջկա և հինդուս տղայի մասին պատմող «Հեննա» կինոնկարն է: Ֆիլմն ավարտին հասցրին նրա որդիները` [[1991]]թ-ին:
 
Ռաջ Կապուրը համարվում է կինոյի պատմության մեջ եղած ամենահայտնի դերասաններից մեկը: Նա հանրաճանաչ էր [[Արևելյան Եվրոպա]]յում, [[Մերձավոր Արևելք]]ում, [[Չինաստան]]ում, ԽՍՀՄ-ում, [[Արաբական երկրներ]]ում, [[Իրան]]ում, [[Թուրքիա]]յում և այլուր:
 
== Անձնական կյանքը ==
[[1946]]թ-ին Ռաջ Կապուրն ամուսնացել է Կրիշնա Մալհոտրայի հետ, ում հայրը Պրիտհվիռաջ Կապուրի մորեղբայրն էր: Կրիշնայի եղբայրները` [[Ռաջենդրա Նատհ]]ը, Պրեմ Նատհը և [[Նարենդրա Նատհ]]ը հետագայում դարձան դերասաններ, իսկ քույրը ամուսնացել էր դերասան [[Պրեմ Չոպրա]]յի հետ:
 
Ըստ որոշ աղբյուրների, Ռաջ Կապուրը 1950-ական թվականներին սիրավեպ է ունեցել Նարգիսի, իսկ հետագայում ` Վիջայանթհիմալայի հետ, չնայած որ երկու դերասանուհիներն էլ ժխտել են այդ փաստը: Ռաջ Կապուրը ռոմանտիկ կապ է ունեցել նաև դերասանուհի [[Պադմինի]]ի հետ:
 
Իր եղբայրների` Շամմի Կապուրի և Շաշի Կապուրի հետ միասին Ռաջ Կապուրը հանդիսանում է Կապուրների դերասանական դինաստիայի երկրորդ սերնդի ներկայացուցիչը: Նրա երեք որդիները` [[Ռանդհիր Կապուր]]ը, Ռիշի Կապուրը և [[Ռաջիվ Կապուր]]ը նույնպես դերասաններ են: Բացի այդ նա ունի նաև երկու դուստր` Ռիտու Նանդան և Ռիմա Ջայնը: Ռաջ Կապուրի որդիների կանայք` [[Բաբիտա]]ն և [[Նիտու Սինգհ]]ը նույնպես դերասանուհիներ են: Ժամանակակից հնդկական կինոյի դերասաններ են նաև Ռաջ Կապուրի թոռնուհիներն ու թոռները` [[Կարիսմա Կապուր]]ը, [[Կարինա Կապուր]]ը, [[Ռանբիր Կապուր]]ը և Արման Ջայնը, իսկ թոռներից մեկը` Նիքհիլ Նանդան ամուսնացել է [[Ամիթաբհ Բաչան | Ամիթաբհ Բաչչանի]] դստեր հետ:
 
Ռաջ Կապուրը մահացել է 1988թ-ի հունիսի 2-ին` Դելիում, ասթմայի հետ կապված սրացումներից, [[Դադասահեբ Փհալկե]]ի անվան բարձրագույն պարգևն ստանալուց մեկ ամիս անց: Նրա մահը Հնդկաստանում համարժեք էր ազգային ողբերգության:
 
 
== Կենսագրություն ==
Հոր՝ [[Պրիտհվիռաջ Կապուր]]ի թատրոնում հանդես է եկել իբրև դերասան և նկարիչ։ [[1940]]-ական թվականներից նկարահանվել է կինոյում։ [[1947]] թվականին հիմնադրել է «Ռաջ Կապուր ֆիլմս» ([[Բոմբեյ]]) ֆիրման։ [[1948]] թվականից աշխատել է որպես ռեժիսոր։ Կինոնկարներից են՝ «Թափառաշրջիկ» ([[1951]]), «Պարոն 420» ([[1955]]), «Գիշերվա քողի տակ» ([[1957]]), «Ես ծաղրածու եմ» ([[1970]])։ Ռաջ Կապուրը ինքնատիպորեն մարմնավորում է լիրիկա-[[կատակերգություն|կատակերգական]] դերեր, օժտված է երաժշտականությամբ։
 
{{ՎՊԵ|Raj Kapoor}}