«Բնական ընտրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտը ավելացնում է․: ne:प्राकृतिक चयन
չ [r2.5.2] Ռոբոտը ավելացնում է․: ta:இயற்கைத் தேர்வு; cosmetic changes
Տող 1.
[[Էվոլյուցիա]]յի հիմնական նախապայմանը [[օրգանիզմ]]ների [[ժառանգական փոփոխականություն]]ն է, իսկ նրա կառուցվածքային միավորը [[տեսակ]]ն ու [[պոպուլյացիա]]ն են: [[Էվոլյուցիա]]յի հիմնական շարժիչ ուժը բնական ընտրությունն է: Ըստ [[Դարվին|Չարլզ Դարվինի]] [[թեորիա]]յի միայն բնական ընտրության շնորհիվ է, որ [[տեսակ]]ները հարմարվում են [[միջավայր]]ի պայմաններին ու նրա փոփոխություններին:
Հաճախ բնական ընտրությունը համեմատում են մաղի հետ, որը միջավայրից հեռացնում է քիչ հարմարված տեսակներին ու պահպանում է ավելի հարմարվածներին: Սակայն ընտրության գործողությունն չի ավարտվում այդպիսի տեսանելի արդյունքներով: Եթե ընդունենք ընտրությունն այդպիսի տեսքով, ապա էվոլյուցիայի տեմպերը, համաձայն [[գիտնական]]ների ուսումնասիրությունների, շատ դանդաղ կլիներ, քան իրականում: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ այդպիսի ակնառու ու պարզ կոնցեպցիան ստվերում է թողնում բնական ընտրության ստեղծագործական դերը: Այդ կոնցեպցիայով բնական ընտրությունը ոչ միայն հեռացնում է վատ հարմարված տեսակներին, այլև միավորում է աննշան տարբեր [[փոփոխականություն]]ները` ձևավորելով նրանցից արտակարգ բարդ ու կատարյալ հարմարանքներ: Բնական ընտրությունը ազդեցություն է թողնում ոչ միայն [[ֆենոտիպ]]ային [[հատկանիշ]]ների և նռանց կոդավորող [[գեն]]երի, այլև [[ժառանգական փոփոխականության| ժառանգական փոփոխականության և նրա տեմպերի վրա:

Դրա հետ բնական ընտրությունը, խիստ ասած, ազդում է ոչ թե առանձին գեների, այլ որոշակի ֆենոտիպերի վրա, որոնք ձևավորվել են ամբողջական գեների հիմքի վրա: Դրա համար էլ ամենից առաջ ընտրվում են [[գենոտիպ]]երը, որոնք տվյալ միջավայրի պայմաններում ունեն բարենպաստ ռեակցիայի նորմա: Բայց յուրաքանչյուր որոշակի գենոտիպ տիրապետում է միայն հատուկ փոփոխականության [[սպեկտր]]ին, նաև հավանական մուտացիաների ընտրությանը: Միջավայրի պայմանների երկարատև փոփոխականության ժամանակ բնական ընտրությունը ընտրում է այն գենոտիպերը, որոնց փոփոխականության սպեկտրը ավելի է համապատասխանում միջավայրի փոփոխականությանը: Բացի այդ, ընտրությունը արագացնում է էվոլյուցիայի տեմպերը որոշակի ուղղվածությամբ` [[գենոմ]]ում գտնվող գեն - [[մուտատոր]]ների միջոցով, որոնք ազդում են գեների` մուտացիայի ենթարկվելու արագության վրա: Բնական ընտրության արդյունավետության արագությունը կախված է գոյապայմաններից, [[օրգանիզմ]]ների բուն հատկություններից:

Ընտրությունը կարելի է համեմատել [[վեկտոր]]ի հետ, որը բնութագրվում է մեծությամբ կամ ինտենսիվությամբ և ուղղվածությամբ:
[[Դարվին]]ի կողմից բնական ընտրության ձևակերպումը, որպես հարմարվածների գերապրում, ներկայումս անբավարար է արտահայտում ընտրության գործունեության շատ կարևոր գենետիկական հետևանքները: Բնական ընտրության` որպես էվոլյուցիայի շարժիչ ուժի հիմնական առանձնահատկությունները համարվում են`
# նրա հավանականության բնույթը,
# կուտակող,
# միավորող կամ ինտեգրացնող բնույթը,
#հարմարողական հարմարողական ուղղվածությունը:
Չնայած ընտրության տակ հասկանում ենք ամենահարմարվածների պահպանում, բայց իրականում օրգանիզմների խմբերից միշտ չէ որ ամենաուժեղը կամ ամենահմուտն է ապրում և սերունդ թողնում: Նկատելի ընտրության հավանականության շնորհիվ միայն անհատների խմբերից ամենահարմարվածներին առանձնացնելու միտումը և անպայման բոլորից լավ հարմարված [[անհատ]]ին:

Բնական ընտրության երկրորդ առանձնահատկությունը նրա կուտակող առանձնահատկությունն է: Սա մանր օգտակար [[ժառանգական փոփոխականություն]]ների կուտակումն է, որը բերում է արդեն ձեռք բերած հատկանիշների և հատկությունների կատարելագործմանը կամ նորերի առաջացմանը: Այս առանձնահատկությունը ամենից լավ է բնութագրում է ընտրության պրոցեսը` որպես ստեղծագործական պրոցես:
Ընտրության երրորդ առանձնահատկությունը հատկանիշների միավորման - ինտեգրացիայի մեջ է: Օրգանիզմը իր բարդության յուրաքանչյուր մակարդակի վրա իրենից ներկայացնում է միասնության ամբողջական կառուցվածք:

Մեկ հատկանիշի ուղղությամբ ընթացող ընտրությունը անխուսափելիորեն տանում է նրա հետ կորելյատիվ կապերի մեջ գտնվող մյուս հատկանիշների փոփոխությանը, հատկապես բնական ընտրության պրոցեսում օրգանիզմը [[էվոլյուցիա]]յի ենթարկվում է ամբողջությամբ վերցրած: Ընտրության միավորող գործունեությունը դրսևորվում է ոչ միայն օրգանիզմի էվոլյուցիայում: [[Տեսակ]]ը, [[կենսացենոզ]]ը գոյություն ունեն և պատմականորեն զարգանում են շնորհիվ բնական ընտրության միավորող հատկության:

Ընտրության չորրորդ կարևոր առանձնահատկությունն այն է, որ նրա կուտակող ու միավորող գործունեությունն ընթանում է օրգանիզմների արտաքին միջավայրին հարմարվելու ուղղությամբ: Բնական ընտրության ընթացքում կարևոր են ոչ այնքան օրգանիզմների ոչնչացումը կամ պահպանումը, որքան նրանց ընտրողական բազմացումը: Էվոլյյուցիայում կարևոր նշանակություն է ձեռք է բերում յուրաքանչյուր անհատի [[պոպուլյացիա]]յի [[գենոֆոնդ]]ում ներմուծած հարստությունը: Առանց բազմացման` անհատի դերը էվոլյուցիայում ոչինչ է:

Նշանակում է, բնական ընտրությունը օրգանիզմների ընտրողական պահպանման և բազմացման պրոցես է, որի հետևանքը համարվում է օգտակար փոփոխությունների կուտակման և [[ինտեգրացիա]]յի շնորհիվ հարմարողականության կատարելագործումը և տեսակառաջացումը:

Ընտրության տարբեր ձևերի, էվոլյուցիայի պրոցեսում նրանց միջև եղած փոխհարաբերությունների մասին ուսմունք ստեղծել է [[Շմալհաուզեն]]ը: Ներկայումս տարբերում ենք ընտրության հետևյալ տեսակները`
* [[կայունացնող ընտրություն]],
* ուղղորդող կամ [[շարժիչ ընտրություն]],
* դիզրուպտիվ կամ [[ճեղքող ընտրություն]],
* [[անհատական ընտրություն]]
* [[խմբակային ընտրություն]]

{{Կենսաբանություն-անավարտ}}
Տող 76.
[[sr:Природна селекција]]
[[sv:Naturligt urval]]
[[ta:இயற்கைத் தேர்வு]]
[[tr:Doğal seçilim]]
[[uk:Природний відбір]]