«Իվան Վազով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 6.
 
== Կենսագրություն ==
Սովորել է [[Պլովդիվի գիմնազիայում]]։ [[Թուրք]], լծից [[Բուլղարիա]]յի ազատագրվելուց հետո եղել է [[դատավոր]] [[Բերկովի]]ց քաղաքում ([[1879]]-1880), Մարզային ժողովի (Պլովդիվում) մշտական կոմիտեի անդամ ([[1880]]-[[1885]]), Բուլղարիայի լուսավորության նախարար ([[1897]]-991899)։ Հայտնի են Վազովի «[[Դրոշ և տավիղ]]» (1876), «Բուլղարիայի վիշտը» (1877), «Փրկություն» (1878) եռերգություն կազմող ժողովածուները, որոնք պատմում են թուրքական լծի դեմ բուլղարների պայքարի մասին։
 
Հերոսական ռոմանտիկայի շնչով են համակված հայդուկային և հեղափոխական շարժման գործիչներին նվիրված «Լեռնակույտ»([[1879]], հրտ․ [[1880]]), «Զագորկա» ([[1882]], հրտ․ [[1883]]) պոեմները։ Վազովի հեղափոխահայրենասիրական պոեզիայի գագաթը «Մոռացվածների էպոպեան» (1881-1884) քնարաէպիկական պոեմների շարքն է։ Վազովի ստեղծագործության մեջ մեծ տեղ է գրավում ռուս-բուլղարական բարեկամության թեման։ [[1880]]-ական թվականների քնարերգությունն աչքի է ընկնում թեմաների ու ժանրերի բազմազանությամբ («Տավիղ», 1881, «Դաշտեր և անտառներ», [[1884]] ժողովածուներ)։