«Լուի VII Երիտասարդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 9.
[[1137]] թվականին Լուի Ավագը կազմակերպում է որդու ամուսնությունը [[Գիլյոմ II Աքվիտանացի|Գիլյոմ II Աքվիտանացու]] դուստր և ժառանգորդ Էլեանորայի հետ։ Դրանից որոշ ժամանակ առաջ դուքսը մահացել էր [[Սանտիագո դե Կոմպոստելա]] ուխտագնացության ժամանակ և Էլեանորայի ամուսնուն պետք է բաժին հասներ ամենալայնատարած և ամենահարուստ ու ուժեղ կոմսություններից մեկը [[Ֆրանսիա]]յում։ Համաձայն Օրդերիկ Վիտալիի և Քրոնիկա Մորինյիի, դուքսը իր ժառանգորդուհու ձեռքը կտակել էր Լուի Կրտսերին.
 
«{{քաղվածք|...Պատահել է այնպես, որ Վիլհելմը՝ կոմս դը Պուատիեն, սուրբ Հակոբին ուխտագնացության ուղևորվում է պատրաստված, ծանր հիվանդությամբ համակված և հասցվում է մահի։ Այսպիսով, երբ Տիրոջ կամքով ճակատագրական պահը մոտենում է, [նա] նկատում է, որ շնչառությունը խախտվել է. իր երկրի բարձրաստիճան և լավագույն բարոններին կանչում է, նրանց, երդման կապերով կապված, պարտադրում է, որպեսզի իր դուստրը Լուիի՝ արքա Լուիի որդու, հետ (նրանք) ամուսնությամբ կապակցվեն և հողերը նրանց երկուսին, համաձայն ամուսնական ավանդույթի, հանձնվեն։ Անձամ ինքը՝ Վիլհելմը, մարդկային գործերից ազատագրվելով, նույն այդ սուրբ Հակոբի եկեղեցում թաղվում է։է|Քրոնիկա Մորինյի, col. 165.<ref>Mauriniacensis monasterii chronicon... Op. cit. Col. 165</ref>:}}
- Քրոնիկա Մորինյի, col. 165.<ref>Mauriniacensis monasterii chronicon... Op. cit. Col. 165</ref>»
 
[[1137]] թվականի հուլիսին արքայազնը 500 հեծյալներից կազմված ջոկատով ժամանում է [[Բորդո]] և ամսի 25-ին պսակադրվում է Էլեանորայի հետ<ref>Dan Jones, ''The Plantagenets: The Warrior Kings and Queens Who Made England'' (Viking Press: New York, 2012) p. 31.</ref>։ [[Օգոստոսի 8]]-ին Պուատիեյում նա հռչակվում է [[Աքվիտանիա]]յի դուքս և Պուատիեի կոմս և նույն օրը իմանում է, որ մեկ շաբաթ առաջ մահացել է նրա հայրը, Լուի Կրտսերին թողնելով [[Ֆրանսիա]]յի միակ արքա։