«Միխայիլ Լերմոնտով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 18.
Լերմոնտովի ճակատագրի և ստեղծագործության մեջ շրջադարձային կետ եղավ [[Ալեքսանդր Պուշկին|Պուշկինի]] սպանության առթիվ գրված «Պոետի մահը» ([[1837]]) բանաստեղծությունը։ Նա աքսորվեց [[Կովկաս]], որտեղ պետք է մասնակցեր լեռնեցիների դեմ ռազմական գործողություններին։
 
Լերմոնտովի կյանքի վերջին չորս տարիներն անցան Կովկասի տարբեր վայրերում, որտեղ նա երկրորդ անգամ աքսորվեց [[1840]] թվականի սկզբներին։ Այդ շրջանում Լերմոնտովը գրեց իր լավագույն գործերը։ «Երգ… Կալաշնիկովի մասին» ([[1838]]) պոեմում, օգտագործելով ռուսական բիլինաների ոճն ու մոտիվները, ստեղծեց ազատության և մարդկային արժանապատվության համար մարտնչող հերոսի կերպար։ Լերմոնտովի հեղափոխական ռոմանտիզմի բարձրակետը եղան «ՄցիրիՄծիրի» (1839) և «Դև» ([[1829]]-[[1841]]) պոեմները։ Այս, ինչպես և «Փախստականը», «Հաջի Աբրեք» և այլ պոեմներում, մի շարք բանաստեղծություների ու [[բալլադ]]ների մեջ դեպքերը ծավալվում են կովկասյան բնության ֆոնի վրա։ [[1838]]-[[1839]] թվականներին Լերմոնտովը գրեց «[[Մեր ժամանակի հերոսը]]» ռեալիստական [[վեպ]]ը, որի գլխավոր հերոսը՝ Պեչորինը, իրականության հետ չհաշտվող, իր «հոգու անընգրկելի ուժերի» համար ասպարեզ չգտնող, տառապող և շրջապատին տառապանք պատճառող անհատ է։ Հոգեբանական և սոցիալական հարցադրումների խորությունը, սյուժեի և կերպարների հարստությունը, ձևի ու ոճի սեղմությունը, կառուցվածքային կատարելությունը վեպը դասում են համաշխարհային արձակի նվաճումների շարքը։
 
Վերջին անգամ [[1841]] թվականի գարնանը Կովկաս աքսորված Լերմոնտովը սպանվեց մայոր Ն. Մարտինովի հետ մենամարտում, մինչև այժմ լրիվ չպարզաբանված հանգամանքներում։ Լերմոնտովի պոեզիան և արձակը հզոր ներգործություն ունեցան ռուս գրականության հետագա զարգացման վրա։