«Լեոն Բակստ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: ը: → ը։ (19)
Տող 2.
| բնագիր անուն = Леон Самойлович Бакст
}}
'''Լեոն Սամոյլովիչ Բակստ''' ({{lang-ru|Леон Самойлович Бакст}}, իսկական անունը՝ ''Լեյբ-Խաիմ Իզրաիլևիչ'' ({{lang-ru|Лейб-Хаим Израилевич}}) կամ ''Լև Սամոյլովիչ Ռոզենբերգ'' ({{lang-ru|Лев Самойлович Розенберг}}), 27 հունվարի (8 փետրվարի), [[1866]], [[Գրոդնո]], [[Ռուսական կայսրություն]] - [[28 դեկտեմբերի]], [[1924]], [[Փարիզ]], [[Ֆրանսիա]]), ծագումով հրեա նկարիչ, բեմանկարիչ, գրքերի նկարազարդող, հաստոցային գեղանկարչություն ու թատերական գրաֆիկայի վարպետ, «Արվեստի աշխարհ» ({{lang-ru|«Мир искусства»}}) միության և [[Սերգեյ Դյագիլև]]ի թատերական-նկարչական նախագծերի ակտիվ մասնակիցներից մեկը:մեկը։
 
== Կենսագրություն ==
Լև Ռոզենբերգը ծնվել է 1866 թվականի հունվարի 27-ին (փետրվարի 8-ին) Գրոդնոյում հրեա գիտնական-թալմուդագետի ոչ հարուստ ընտանիքում։ Գիմնազիան ավարտելուց հետո որպես ազատ ունկնդիր սովորել է [[Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա|Գեղարվեստի ակադեմիա]]յում՝ միաժամանակ կատարելով գրքերի նկարազարդումներ։
 
Իր առաջին ցուցահանդեսի ժամանակ ([[1889]]) ներկայացել է ''Բակստ'' կեղծանունով, որ ստացվել է տատի ազգանվան կրճատումից (Բակստեր)։ 1890-ական թվականների սկզբին դարձել է Ռուս ջրանկարիչների միության անդամ:անդամ։ [[1893]]-[[1897]] թվականներին ապրել է Փարիզում, սակայն հաճախ է այցելել Սանկտ Պետերբուրգ:Պետերբուրգ։ 1890-ական թվականներին դարձել է Սերգեյ Դյագիլևի և Ալեքսանդր Բենուայի կազմակերպած՝ գրողների ու նկարիչների խմբակի անդամ. այդ խմբակի հիման վրա հետագայում ձևավորվում է «Արվեստի աշխարհ» միությունը:միությունը։ [[1898]] թվականին Լեոն Բակստը Սերգեյ Դյագիլևի հետ համատեղ մասնակցել է համանուն պարբերականի հրատարակմանը:հրատարակմանը։ Այդ պարբերականում տպագրված գրաֆիկայի շնորհիվ էլ Բակստը ճանաչում է ձեռք բերում։
 
Աշխատելով հաստոցային գեղանկարչության բնագավառում՝ Բակստն ստեղծել է [[Ֆիլիպ Մալյավին]]ի ([[1899]]), [[Վասիլի Ռոզանով]]ի ([[1901]]), [[Անդրեյ Բելի]]ի ([[1905]]), Զինաիդա Գիպիուսի ([[1906]]) դիմանկարները:դիմանկարները։ Նկարչություն է սովորեցրել մեծ իշխան Վլադիմիրի երեխաներին:երեխաներին։ [[1902]] թվականին, երբ գտնվում էր Փարիզում, [[Նիկոլայ II]]-ից պատվեր է ստացել նկարելու «Ռուս նավաստիների հանդիպումը» ({{lang-ru|''Встреча русских моряков''}}) նկարը:նկարը։
 
[[1898]] թվականին Բակստն իր աշխատանքները ցուցադրել է Դյագիլևի կազմակերպած «Ռուս և ֆինն նկարիչների առաջին ցուցահանդեսում», «Արվեստի աշխարհ» միության ցուցահանդեսներում, [[Մյունխեն]]ում անցկացված «Secession» ցուցահանդեսում, Ռուս նկարիչների միության ({{lang-ru|Артель русских художников}}) ցուցահանդեսներում և այլն:այլն։
 
1903 թվականին [[Պավել Տրետյակով]]ի դստեր՝ Լ. Գրիցենկոյի հետ ամուսնանալու համար ընդունել է [[լյութերականություն]]<ref name="k">[http://pv-gallery.ru/artist.php?i=231&letter=%CE Бакст Л. С.]</ref>:
[[Պատկեր:Léon Bakst - Portrait of a young girl (1897).jpg|մինի|ձախից|«Երիտասարդ աղջկա դիմանկար», 1897 թվական]]
[[1905-1907 թվականների ռուսական հեղափոխություն|1905 թվականի հեղափոխության]] ժամանակ Բակստն աշխատել է «Жупел», «Адская почта», «Сатирикон», իսկ ավելի ուշ՝ «Аполлон» ամսագրերում:ամսագրերում։
 
1907 թվականից Լեոն Բակստը հիմնականում բնակվել է Փարիզում և աշխատել է թատերական դեկորացիաների բնագավառում, որտեղ կատարել է իսկական հեղաշրջում:հեղաշրջում։ Նա բեմանկարներ է ստեղծել հունական ողբերգությունների համար, իսկ [[1908]] թվականից հայտնի է որպես Ballets Russes-ի բալետների բեմանկարների հեղինակ («Կլեոպատրա» [[1909]], «Շահրազադ» [[1910]], «Դիմակահանդես» 1910, «Նարցիս» [[1911]], «Դափնե և Քլոե» [[1912]]): 1910 թվականին բաժանվել է Գրիցենկոյից և վերադարձել [[Հուդայականություն|հուդայականության]]<ref name="k" />: Այդ ժամանակ հիմնականում բնակվել է Եվրոպայում, քանի որ հուդայականության հետևորդ լինելու պատճառով չուներ Ռուսական կայսրության սահմաններում հրեաների համար սահմանված հատուկ տարածքից դուրս բնակվելու իրավունք:իրավունք։
 
Սանկտ Պետերբուրգ կատարած այցելությունների ընթացքում դասավանդել է Ելիզավետա Զվանցևայի դպրոցում:դպրոցում։ 1908-1910 թվականներին Բակստի աշակերտներից է եղել [[Մարկ Շագալ]]ը, սակայն 1910 թվականից հետո նրանք չեն շփվել:շփվել։ Բակստը Շագալին արգելել է մեկնել Փարիզ, քանի որ կարծում էր, որ դա բացասաբար կանդրադառնա Շագալի արվեստի վրա, բացի այդ՝ ըստ Բակստի՝ երիտասարդ նկարիչն այնտեղ կմահանա սովից (Շագալը չէր ստեղծում թատերական դեկորացիաներ): Շագալն, այնուամենայնիվ, մեկնեց Փարիզ, բայց այնտեղ մահացավ սովից, թեև գտավ իր ոճը գեղանկարչության մեջ:մեջ։
 
[[1914]] թվականին Բակստն ընտրվել է Գեղարվեստի ակադեմիայի անդամ:անդամ։
 
[[1918]] թվականին Բակստը խզեց հարաբերությունները Սերգեյ Դյագիլևի ու Ballets Russes-ի հետ, բայց [[1921]] թվականին վերականգնեց իր վաղեմի ընկերությունն ու Դյագիլևի համար ստեղծեց [[Պյոտր Չայկովսկի|Պյոտր Չայկովսկու]] «Քնած գեղեցկուհին» բալետի բեմանկարները:բեմանկարները։
 
Լեոն Բակստը մահացել է [[1924]] թվականի [[դեկտեմբերի 27]]-ին Փարիզում, թոքերի այտուցից:այտուցից։
 
Լեոն Բակստի զարմիկն (նրա քրոջ՝ Ռոզա Ռոզենբերգի որդին) է խորհրդային պատմաբան Ալբերտ Մանֆրեդը:Մանֆրեդը։
 
== Պատկերասրահ ==