«Ագամեմնոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 5.
[[Թիեստես]]ի կողմից Ատրեոսի սպանությունից հետո Ագամեմնոնը և իր եղբար Մենելաոսը ապաստան գտան [[Սպարտա]]յի արքա [[Տինդարեոս]]ի մոտ, որտեղ և ամուսնացան նրա դուստրերի՝ [[Կլիտեմնեստրա]]յի և [[Հեղինե Գեղեցիկ|Հեղինեի]] հետ։ Կլիտեմնեստրայից Ագամեմնոնը ունեցավ մեկ որդի՝ [[Օրեստես]] և երեք դուստր՝ [[Իփիգենիա]], [[Էլեկտրա]] և [[Քրիսոթեմիս]]։ Մինելաոսը հաջորդեց Տինդարեոսին՝ որպես Սպարտայի թագավոր, իսկ Ագամեմնոնը հաստատվեց իր հոր գահին։
 
== Տրոյայի պատերազմըպատերազմ ==
Երբ [[Տրոյա]]յի արքա [[Պրիամոս]]ի որդի [[Պարիս]]ը (Ալեքսանդրը) առևանգեց Հեղինեին՝ Մենելաոսի կնոջը, Ագամեմնոնը երկրի բոլոր իշխանավորներին հղեց տրոյացիների դեմ [[Տրոյայի պատերազմ|պատերազմելու]] և այդ առևանգության դիմաց Տրոյայից վրեժ առնելու համար միավորվելու կոչ։ Ինքն անձամբ պատրաստեց և անձնակազմով ապահովեց 100 նավ և ընտրվեց միացյալ ուժերի գլխավոր հրամանատար։ Նավատորմը հավաքվեց [[Բեովտիա]]յի [[Ավլիդա]] նավահանգստում և պատրաստվում էր ուղղվել դեպի [[Փոքր Ասիա]]յի ափերը, բայց մեռյալ անհողմությունը և նույնիսկ հանդիպակաց քամիները խոչընդոտ հանդիսացան իրենց։ Խանգարող քամիները ուղարկել էր [[Արտեմիս]] աստվածուհին, որովհետև Ագամեմնոնը նախկինում ինչ-որ կերպով անարգել էր նրան։ Արտեմիսի զայրույթը մեղմացնելու համար Ագամեմնոնը զոհաբերում է իր դստերը՝ Իփիգենյային։