«Օգնություն:Ողջույն, նորեկներ»–ի խմբագրումների տարբերություն

չ
46.130.156.176 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել GeoO մասնակցի վերջին տարբերակին։
չ (46.130.156.176 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել GeoO մասնակցի վերջին տարբերակին։)
'''''Միացե՛ք հայալեզու հանրամատչելի հանրագիտարանի կառուցմանը'''''<br>
 
=''= Կարճ նկարագրություն ==
[[Վիքիպեդիա|Վիքիպեդիան]] [[հանրագիտարան]] է, որը գրվում է հենց ընթերցողների միասնական ուժերով։ Համահեղինակության գործը հեշտացնելու համար այն ունի համատեղ ջանքերով կառուցվող կայքի յուրահատուկ ձևաչափ, որը կոչվում է [[վիքի]]։ Աշխարհի բոլոր երկրներից տասնյակ հազարավոր մարդիկ անընդհատ բարելավում են այն՝ խմբագրելով, սրբագրելով և նոր հոդվածներ գրելով։ Ներկայումս Վիքիպեդիան ունի աշխարհի 270 լեզուներով զարգացող կայքեր, որոնց հետ կարող եք ծանոթանալ Գլխավոր էջում թվարկված լեզուների տակ գտնվող '''Ամբողջական ցանկից'''։ Հայերեն Վիքիպեդիան գործում է ճիշտ [[Վիքիպեդիա:Վիքիպեդիան ութ բառով|նույն կանոններով]], ինչ բոլոր մյուսները։ Ցանկացած և յուրաքանչյուր մասնակցություն հաշվառվում է ''Էջի փոփոխությունների պատմության'' մեջ. որին կարող եք ծանոթանալ սեղմելով էջի վերին տողում երևացող '''պատմություն''' վանդակի վրա և ''Վերջին փոփոխությունների'' մատյանում, որը կարող եք բացել՝ սեղմելով այս էջի ձախ մասում գտնվող '''մասնակցել''' նավարկային վանդակի '''Վերջին փոփոխություններ''' տողի վրա։ <br />Անվայել կամ չարամիտ խմբագրումները սովորաբար շատ արագ հեռացվում են, և դրանց հեղինակների հետագա մուտքը կամ մասնակցությունը կարող է արգելափակվել։
 
 
 
Ձեր մասնակցությունը կարող է սկսվել հենց այդ բառից, որի վրա սեղմելով կհայտնվեք հոդվածի թաքնված աշխատանքային էջում։ Սակայն մի° շտապեք, ինչ-որ բան գրել, որովհետև տեքստից բացի այնտեղ բազմաթիվ տարբեր խորհրդանշաններ կտ'''''Թավատառ տեքստ'''եսնեքկտեսնեք, որոնցից յուրաքանչյուրը ներհատուկ ծրագրված գործառնական իմաստ ունի։ Որոշ ժամանակ կպահանջվի մինչև սկսեք ճանաչել և հմուտ օգտագործել բոլորը։ Սակայն դրանց կիրառումն այնքան հեշտ է, որ երբեմն ուղղակի կարելի է կռահել։ Հոդվածներ խմբագրելու ընթացքին ավելի մանրամասն ծանոթանալու համար ընթերցեք [[Վիքիպեդիա:Ինչպես խմբագրել էջը|Ինչպես խմբագրել էջը]] և [[Վիքիպեդիա:Ոճական ուղեցույց|Ոճական ուղեցույց]] հոդվածները։
 
Վիքիպեդիա նախագծում խրախուսվում է համարձակ մասնակցությունը նոր հոդվածներ նախաձեռնելու, արդեն սկսված հոդվածները շարունակելու, թարգմանելու, խմբագրելու և սրբագրելու գործում։ Ուստի դուք նույնպես կարող եք մասնակցել բոլոր անավարտ հոդվածների զարգացմանը, շարունակել դրանք, լրացնել կարևոր տեղեկություններով, հղումներով, խմբագրել և սրբագրել, անշուշտ բովանդակությունը և լեզուն բարելավող ներդրումներով։ Սակայն մասնակցել նշանակում է նաև դառնալ հայերեն Վիքիպեդիայի [[Վիրտուալ համայնք|վիրտուալ հանրության]] անդամ, մասնակցել [[Վիքիպեդիա:Խորհրդարան|հանրության]] քննարկումներին և կայքի կառավարման համար կարևոր հարցերի քվեարկություններին։
106 137

edits