«Աճ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ը։փ → ը։ փ (2) oգտվելով ԱՎԲ
չNo edit summary
Տող 15.
=== Սահմանափակ և անսահմանափակ աճ ===
Բույսերի և կենդանիների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ իր տևողությամբ աճը կարող է լինել սահմանափակ և անսահմանափակ։ Միամյա բույսերի աճը սահմանափակ է. աճման առավելագույն ինտենսիվությանը, որի ժամանակ բույսը հասնում է հասունության և բազմանում է, հաջորդում է բացասական աճի ժամանակաշրջանը` ծերացումը և ոչնչացումը։ Կենդանիներից սահմանափակ աճ ունեն, մասնավորապես, [[թռչուններ]]ը,[[կաթնասուններ]]ը։ Ծառատեսակների մեծ մասին բնորոշ է անսահմանափակ աճը, որի դեպքում աճը շարունակվում է մինչև մահ։ Այդպիսի աճ կարելի է նկատել նաև [[սնկեր]]ի, [[ստորակարգ բույսեր]]ի մոտ։
== Բույսերի աճ==
Բույսերի աճումը, [[բույս]]ի քաշի և [[ծավալ]]ի ավելացումը կապված [[օրգանիզմ]]ի կառուցվածքային տարրերի նորագոյացման հետ։ Ցուրաքանչյուր [[բջիջ]] անցնում է աճման 3 փուլ՝
*բաժանման,
*երկարաձգման
*տարբերակման (դիֆերենցման)։
 
Բաժանման [[փուլ]]ում սաղմնային [[հյուսվածք]]ի մանր, բարակապատ, ամբողջապես [[պրոտոպլազմա]]յով լցված և խոշոր [[կորիզ]] ունեցող [[բջիջ]]ներն սկսում են ինտենսիվորեն բաժանվել։ Երկարաձգման [[փուլ]]ում արագորեն մեծանում են [[բջիջ]]ների չափերը, [[պրոտոպլազմա]]յում առաջանում են [[վակուոլ]]ներ ([[բջջսւխորշ]]եր), որոնք միմյանց միանալով կազմում են մեկ խոշոր, կենտրոնական վակուոլ։ Տարբերակման փուլում ձևափոխվելով՝ [[բջիջ]]ներն ստանում են որոշակի [[ֆունկցիա]]՝ առաջացնելով տարբեր [[հյուսվածք]]ներ ([[մեխանիկա]]կան, փոխադրող, ծածկող և այլն)։
== Գրականություն ==
 
*Կենսաբանություն 10, բնագիտամաթեմատիկական և ընդհանուր հոսքեր, ՝ Է.Ս. Գևորգյան, Ֆ.Դ. Դանիելյան, Ա.Հ. Եսայան, Գ.Գ. Սևոյան
[[Բույս]]ի առանցքային [[օրգան]]ները երկարությամբ աճելուց բացի, նաև հաստանում են, որը երկրորդային սաղմնային [[հյուսվածք]]ի՝ [[Կամբիում|կամբիում]]ի կենսագործունեության արդյունք է։ [[Կամբիում]]ը գտնվում է [[բնափայտ]]ի և [[կեղև]]ի միջև։ Նրա [[բջիջ]]ները, անընդհատ բաժանվելով դեպի ներս, առաջացնում են [[բնափայտ]]ի տարրեր, դեպի դուրս՝ [[կեղև]]ի տարրեր։ [[Բույս]]երի գագաթնային աճում կատարվում է [[ցողուն]]ների և [[արմատ]]ների աճման, [[կոն]]երում՝ [[Բույս]]երի աճումը ընդհանրապես դանդաղ է ընթանում, թեև առանձին [[բույս]]եր և [[օրգան]]ներ աճում են շատ արագ։ Օրինակ [[Բամբակենի|բամբակենու]] երիտասարդ ընձյուղները 1 րոպեում աճում են 0,6 միլիմետր, իսկ հացազգի բույսերի առէջաթելերը՝ 6-8 անգամ ավելի արագ։
 
Բույսերի աճումը սահմանափակվում է նրանց կենսական ցիկլի ավարտմամբ. վերջինս բազմամյաների մոտ կարող է տևել նույնիսկ հազարավոր տարիներ։ Բույսերի աճը կատարվում է ի հաշիվ օրգանական և անօրգանական նյութերի, որոնք դեպի աճող օրգաններն են հոսում [[տերև]]ներից, [[արմատ]]ներից, սննդանյութեր կուտակող օրգաններից։ Սակայն, աճումը և նրա կարգավորումը տեղի է ունենում ֆիզիոլոգիական բարձր ակտիվություն անեցող նյութերի՝ հորմոնային կարգավորիչների (աճման խթանիչների) և աճը դանդաղեցնող նյութերի՝ ինհիբիտորների օգնությամբ։
 
Բույսերի աճումը բարդ պրոցես է, որին մասնակցում են սննդային և [[հորմոն]]ային տարբեր նյութեր։ Այն կախված է արտաքին միջավայրից՝ հատկապես [[ջերմություն]]ից, [[լույս]]ից, [[հող]]ի և [[օդ]]ի խոնավության աստիճանից, [[հանք]]ային նյութերի և միկրոտարրերի քանակից, ցերեկվա տևողությունից (տես Ֆոաուցերիողիզմ) ևն։ Բույսերի աճը չափում են բաժանմունքներ ունեցող [[քանոն]]ով, աճող օրգանի վրա տուշով գծիկներ տանելով, հորիզոնական [[մանրադիտակ]]ով, լուսանկարահանմամբ, չոր նյութերի կշռի որոշմամբ ևն։
 
Աճը և գեներատիվ զարգացումը միանման պրոցեսներ չեն։ Նրանց բնականոն ընթացքի համար պահանջվում են արտաքին միջավայրի տարբեր պայմաններ և նյութափոխանակություն։ Միաժամանակ դրանք միմյանց հետ գտնվում են սերտ, բայց բնույթով ոչ համանման փոխազդեցության մեջ։
== Կենդանիների աճ ==
[[Կենդանի]]ների աճը, [[օրգանիզմ]]ի կամ նրա առանձին [[օրգան]]ների քաշի և ծավալի ավելացում կենդանու անհատական զարգացման՝ [[օնտոգենեզ]]ի ընթացքում։ Աճը պայմանավորված է [[Նյութափոխանակություն|նյութափոխանակությամբ]] և տեղի է ունենում, երբ ասիմիլյացիան գերակշռում է դիսիմիլյացիային։
 
Աճը կատարվում է [[բջիջ]]ների թվի, չափսերի և արտաբջջային գոյացությունների զանգվածի ավելացման հաշվին։ [[Կենդանի]]ների աճման առանձնահատկություններըն են՝ աճման պարբերականությունը՝ աճման արագության տարբերությունն օնտոգենեզի տարբեր շրջաններում (օրինակ [[ձկներ]]ի աճը արագանում է գարնանը և ամռանը)։
 
Անհամաչափությունը՝ օնտոգենեզի ընթացքում օրգանների անհամաչափ աճը (օրինակ [[կաթնասուններ]]ի ոսկրերը և սիրտն արագ են աճում արգանդային շրջանում)։ Ռիթմիկությունը՝ աճման արագության փոփոխությունը կարճ ժամանակամիջոցում, այդ թվում նաև օրվա ընթացքում։ Կենդանիների աճը սովորաբար որոշակի տարիքում դադարում է, իսկ առանձին տեսակների մոտ շարունակվում է ամբողջ կյանքի ընթացքում ([[ձկներ]], [[առնետներ]])։ Աճման կարգավորման մեջ կարևոր դեր են խաղում վահանաձև [[գեղձ]]ի, [[հիպոֆիզ]]ի, սեռական գեղձերի [[հորմոն]]ները։
 
[[Կատեգորիա:Անհատական զարգացում]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Աճ» էջից