«ԽՍՀՄ Գրողների միություն»–ի խմբագրումների տարբերություն

ոչ ազատ պատկերները մեկ հոդվածում
(ոչ ազատ պատկերները մեկ հոդվածում)
[[Պատկեր:Maxim Gorky authographed portrait 1.jpg|250px|մինի|1934-1936 թվականների վարչության գլխավորող Մաքսիմ Գորկի]]
'''ԽՍՀՄ գրողների միություն''' (ԽՍՀՄ ԳԱ), «Հասարակական ստեղծագործական կամավոր կազմակերպություն, որը միավորում է կոմունիզմի կառուցման, խորհրդային առաջադիմության, ժողովուրդների միջև խաղաղության ու բարեկամության համար պայքարին իրենց ստեղծագործությամբ մասնակցող պրոֆեսիոնալ գրողներին» (ԽՍՀՄ ԳԱ կանոնադրություն)։ Մինչն միության մեջ միավորվելը խորհրդային գրողները մտնում Էիև գրական զանազան կազմակերպությունների մեջ։ [[1932]] թվականի [[ապրիլի 23]]-ի՝ ՀամԿ(բ) կ Կենտկոմի «Գրական-գեղարվեստական կազմակերպությունների վերակառուցման մասին» որոշմամբ գրողները միավորվեցին միասնական միության մեջ։
[[Պատկեր:Isahakyan.jpg|250px|մինի|ձախից|1946 թվականի ՀԳԱ նախագահ Ավետիք Իսահակյան]]
== Համագումարները ==
Գրողների համամիութենական առաջին համագումարը ([[1934]]) ընդունեց ԽՍՀՄ ԳԱ կաոնադրությունը։ ԳԱ անդամների թիվը [[1976]] թվականին հասել է 7833-ի։ Նրանք ստեղծագործում են 76 լեզվով։ ԳԱ բարձրագույն մարմինը համամիութենական համագումարն է (2-րդ համագումարը՝ [[1954]] թվականին, 3-րդը` [[1959]] թվականին, 4-րդը՝ [[1967]] թվականին,5-րդը՝0 [[1971]] թվականին, 6-րդը՝ [[1976]] թվականին)։ ԳԱ վարչությունը [[1934]]-[[1936]] թվականներին գլխավորել է [[Մաքսիմ Գորկի]]ն, այնուհետև տարբեր ժամանակներում՝ Վ․ Ս Տավսկին, Ա․ Ֆադեևը, Ա․ Սուրկովը, Կ․ Ֆեդինը (վարչության նախագահ, [[1971]]-[[1977]]), Գ․ Մարկովը (I քարտուղար, [[1971]] թվականից)։ ԳԱ համակարգում հրատարակվում է 15 թերթ, 86 գրականգեղարվեստական և հասարակական-քաղաքական հանդես։ Նրա տնօրինության տակ են «Սովետսկի պիսատել» («Советский писатель» — «Խորհրդային գրող») հրատարակչությունը, Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը, Գրական ֆոնդը և այլ հաստատություններ։ ԳԱ պարգևատրվել է [[Լենին]]ի շքանշանով ([[1967]])։