«Ջովաննի Բելլինի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 80.
Անդրեա Մոնտենյայի ազդեցությունը կարելի է տեսնել Բելլինիի մի քանի հայտնի աշխատանքներում: Դրանցից են օրինակ «Խաչելություն»-ը Վենետիկի Կորրերի թանգարանում, որն առաջ գտնվել է Սան-Սալվատորե եկեղեցում, ճշգրիտ թվագրություն չկա: Այնտեղ զգացվում է լարվածություն՝ արտահայտված խաչի հետևում տարածված անսովոր բնապատկերով: Նախկինում «Խաչելություն»-ը վերագրում էին Էրկոլե դե Ռոբերտիին: Կորրերի թանգարանի «Կերպանափոխություն» կոմպոզիցիայում պատկերված են Եղյան ու Մովսեսը Քրիստոսի կողքին [[Թաբոր լեռ]]ան վրա, իսկ ներքևում՝ կատարվածից զարմացած Պետրոս, Հակոբ և Հովհաննես առաքյալները: Նկարը երկար ժամանակ համարվել է՝ Մոնտենյայի աշխատանքը, նրանց կատարման եղանակները այդ շրջանում շատ մոտ են եղել: Մեկ այլ «Կերպարանափոխություն»` կատարված նշանակալիորեն ավելի ուշ, պահվում է [[Նեապոլ]]ի [[Կապոդիմոնտե թանգարան]]ում: Նրա վրա կա մակագրություն ''Ioannes Belli/nus me pinxit'', այն թվագրված է՝ 1490-95 թվականներ:
Երկու նկարիչների փոխհարաբերությունները հասկանալու համար ավելի էական աշխատանքներ են համարվում «Աղոթք գավաթի համար»-ը [[Լոնդոնի ազգային պատկերասրահ]]ում և «Տաճար բերելը» Վենետիկի Քվերինի Ստամպալի թանգարանում: «Աղոթք գավաթի համար»-ը շատ նման է Մոնտենյայի համանուն աշխատանքին նույն պատկերասրահից, և նախկինում այդ երկու աշխատանքներն էլ վերագրվում էին նրան: Այնտեղ կարելի է տեսնել կարծրացած, մեռած մթնոլորտ և մերկ, գրեթե բուսականությունից զուրկ բնապատկեր, որը առաջացնում է զգացողություն` թե ժամանակը կանգ է առել: Հետազոտությունները ցույց տվեցին, որ բնապատկերի մեծ մասը վերցված էր Ջովաննիի հոր՝ Յակոպո Ջովաննիի ծոցատետրից:
 
<gallery>
Պատկեր:Джованни Беллини. Моление о чаше. ок. 1465. Лондон НГ.jpg|Բելլինի, Աղոթք գավաթի համար, մոտ.1455, Լոնդոնի ԱՊ
Պատկեր:Андреа Мантенья. Моление о чаше.ок.1455. Лондон НГ..jpg|Մանտենյա, Աղոթք գավաթի համար, մոտ.1455. Լոնդոնի ԱՊ
Պատկեր:Джованни Беллини. Принесение во храм. 1460е гг. Галерея Кверини Стампалья, Венеция.jpg|Բելլինի, Տաճար բերելը, 1460-ական թվականներ, Քվերինի Ստամպալի թանգարան, Վենետիկ
Պատկեր:Андреа Мантенья. Принесение во храм.ок.1460. Берлин, гос.музеи.jpg|Մանտենյա, Տաճար բերելը, մոտ.1460 Բեռլինի ՊԹ
</gallery>
 
Երկու վարպետներին համեմատելու հնարավորություն է տալիս նաև «Տաճար բերելը» թեմայով երկու նկարները: Նրանցից մեկը` նկարված Բելլինիի կողմից, պահպանվում է Վենետիկի Քվերինի Ստամպալի պատկերասրահում, մյուսը` Մանտենյայի ստեղծածը, [[Բեռլինի պետական թանգարան]]ում: Նրանք նման են կոմպոզիցիայով և ունեն նույն թեմատիկան. առաջին պլանում Աստվածամայրը մանկան հետ և ծեր քահանան: Նրանց շրջապատող անձանց մասին հետազոտողները տարբեր ենթադրություններ են անում: Արվեստաբանների մի մասը շարունակում է պնդել, որ Բելլինին իր տարբերակում ներկաների մեջ պատկերել է մորը` Աննա Ռինվերսին, քրոջը` Նիկոլոզիային, հորը` Յակոպոյին, իսկ աջ կողմից` Անդրեա Մոնտենյային և իրեն: Մոնտենյայի նկարը հավանաբար հայտնվել է Բելլինիի նկարից հետո: Նրա մեջ գործող անձիք փակված են հանդիսատեսից պատկերված տեսարանը անջատող շրջանակի մեջ: Նրանք սառած են և կարծես ամենքն ապրում են իրենց առանձին կյանքով: Բելլինիի նկարում նրանք կազմում են մարդկային և ավելի դինամիկ բազմություն: Քննադատները չունեն միասնական կարծիք նկարի թվագրության վերաբերյալ: