«Ջովաննի Բելլինի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 78.
 
== Բելլինի և Մոնտենյա ==
[[Պատկեր:Джованни Беллини Преображение. ок. 1455. Венеция Музей Коррер.jpg|thumb|150px|Բելլինի, Կերպարանափոխություն (մոտ. 1455), Վենետիկ, Կորրերի թանգարան]]
 
Անդրեա Մոնտենյայի ազդեցությունը կարելի է տեսնել Բելլինիի մի քանի հայտնի աշխատանքներում: Դրանցից են օրինակ «Խաչելություն»-ը Վենետիկի Կորրերի թանգարանում, որն առաջ գտնվել է Սան-Սալվատորե եկեղեցում, ճշգրիտ թվագրություն չկա: Այնտեղ զգացվում է լարվածություն՝ արտահայտված խաչի հետևում տարածված անսովոր բնապատկերով: Նախկինում «Խաչելություն»-ը վերագրում էին Էրկոլե դե Ռոբերտիին: Կորրերի թանգարանի «Կերպանափոխություն» կոմպոզիցիայում պատկերված են Եղյան ու Մովսեսը Քրիստոսի կողքին [[Թաբոր լեռ]]ան վրա, իսկ ներքևում՝ կատարվածից զարմացած Պետրոս, Հակոբ և Հովհաննես առաքյալները: Նկարը երկար ժամանակ համարվել է՝ Մոնտենյայի աշխատանքը, նրանց կատարման եղանակները այդ շրջանում շատ մոտ են եղել: Մեկ այլ «Կերպարանափոխություն»` կատարված նշանակալիորեն ավելի ուշ, պահվում է [[Նեապոլ]]ի [[Կապոդիմոնտե թանգարան]]ում: Նրա վրա կա մակագրություն ''Ioannes Belli/nus me pinxit'', այն թվագրված է՝ 1490-95 թվականներ:
Տող 93 ⟶ 91՝
Երկու վարպետներին համեմատելու հնարավորություն է տալիս նաև «Տաճար բերելը» թեմայով երկու նկարները: Նրանցից մեկը` նկարված Բելլինիի կողմից, պահպանվում է Վենետիկի Քվերինի Ստամպալի պատկերասրահում, մյուսը` Մանտենյայի ստեղծածը, [[Բեռլինի պետական թանգարան]]ում: Նրանք նման են կոմպոզիցիայով և ունեն նույն թեմատիկան. առաջին պլանում Աստվածամայրը մանկան հետ և ծեր քահանան: Նրանց շրջապատող անձանց մասին հետազոտողները տարբեր ենթադրություններ են անում: Արվեստաբանների մի մասը շարունակում է պնդել, որ Բելլինին իր տարբերակում ներկաների մեջ պատկերել է մորը` Աննա Ռինվերսին, քրոջը` Նիկոլոզիային, հորը` Յակոպոյին, իսկ աջ կողմից` Անդրեա Մոնտենյային և իրեն: Մոնտենյայի նկարը հավանաբար հայտնվել է Բելլինիի նկարից հետո: Նրա մեջ գործող անձիք փակված են հանդիսատեսից պատկերված տեսարանը անջատող շրջանակի մեջ: Նրանք սառած են և կարծես ամենքն ապրում են իրենց առանձին կյանքով: Բելլինիի նկարում նրանք կազմում են մարդկային և ավելի դինամիկ բազմություն: Քննադատները չունեն միասնական կարծիք նկարի թվագրության վերաբերյալ:
 
[[Պատկեր:ДжованниGiovanni БеллиниBellini Пьета- ок.Dead 1460Christ Брера,Supported Миланby the Madonna and St John (Pietà) - WGA1632.jpg|thumb|Բելլինի, Պյետա (մոտ. 1460). Բրերի թանգարան, Միլան]]
Մանտենյայի ուժեղ ազդեցության շրջանին են դասվում նաև «Քրիստոսի օրհնությունը» [[Լուվր]]ից, [[Փարիզ]], որը նկարված է 1460 թվականից ոչ շատ ուշ, և հրաշալի «Պյետա»-ն Բրերի թանգարանից, Միլան: Վերջին աշխատանքում Բելլինին պատկերել է ցածրիկ եզրապատի մոտ մահացած Քրիստոսին, որի մարմինը պահում են Աստվածամայրն ու Հովհաննեսը: Եզրապատին նկարիչը արել է լատիներեն մակագրություն HAEC FERE QUUM GEMITUS TURGENTIA LUMINA PROMANT / BELLINI POTERAT FLERE JOANNIS OPUS (Երբ այս ուռած աչքերը հառաչանքներ կհարուցեն, Ջովաննի Բելլինիի ստեղծագործությունը կկարողանա արցունքներ կորզել): Հետազոտողները նշում են, որ այդ խոսքերը, որոնք վերցված են Սեքստա Պրոպերցիայի «Էլեգիա» գրքից, վկայում են նկարչի լուրջ աստվածաբանական պատրաստվածության մասին: