«Հաքան Չալհանօղլու»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 18.
== Կարիերա ==
=== Ակումբային կարիերա ===
Չալհանoղլուն սկսել է ֆուտոլ խաղալ Մանհեյմի երիտասարդական թիմերում՝ «Տուրանսպորում» և «Պոլիցայում»։ 7 տարեկանում նա դարձավ «[[Վալյդհոֆ]]» ակադեմիայի խաղացող<ref>[http://www.morgenweb.de/sport/fussball/sv-waldhof/waldhof-vertraut-seinem-tafelsilber-1.465294 Waldhof vertraut seinem Tafelsilber — morgenweb.de]</ref>։ [[2009 թվական]]ի ամռանը Չալհանօղլուն տեղափոխվեց «[[Կարլսրուե (ֆուտբոլային ակումբ)|Կարլսրուե]]»։ 2011/-12 մրցաշրջանում երիտասարդական թիմում իր խաղի շնորհիվ նա առաջին թիմի մարզիչ Յորնա Անդերսենի ուշադրությունը գրավեց, ով երիտասարդ ֆուտբոլիստին հրավիրեց հիմնական կազմ։ [[2012 թվական]]ի [[փետրվարի 2]]-ին Չալհանօղլուն «[[Կարլսրուեի]]» կազմում «[[Էրցգեբիրգե Աուե]]ի» դեմ տնային խաղում իր դեբյուտը նշեց՝ խաղալով 79 րոպե և դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։ 2012 թվականի մարտին նա նոր պայմանագիր կնքեց ակումբի հետ մինչև 2016 թվականի [[հունիսի 30]]-ը<ref>[http://www.ksc.de/profis/saison/show/article/ksc-verlaengert-mit-hakan-calhanoglu/ KSC verlängert mit Hakan Calhanoglu — KSC.de]</ref>։ Մինչ 2012/-13 մրցաշրջանի մեկնարկը Չալհանօղլուն ստացավ 10 համարը։ 2012 թվականի հուլիսի 21-ին «[[Հեյդենհեյմ]]ի» դեմ արտագնա խաղում (2։2) նա խփեց իր առաջին գոլերը պրոֆեսիոնալ ֆուտբոլում։
 
2012 թվականի օգոստոսի 14-ին Չալհանօղլուն տեղափոխվեց «[[Համբուրգ (ֆուտբոլային ակումբ)|Համբուրգ]]»։ Նա պայմանագիր կնքեց մինչև 2016 թիվը և 1 տարի վարձավճարով հետ հանձնվեց «Կարլսրուեին»<ref>[http://www.hsv.de/teams/meldungen/bundesliga/2012/august/der-hsv-verpflichtet-hakan-calhanoglu/ Der HSV verpflichtet Hakan Calhanoglu — HSV.de]</ref>։ Հինգ օր հետո Չալհանօղլուն «Կարլսրուեի» կազմում խաղաց «Համբուրգի» դեմ [[Գերմանիայի գավաթ]]ի առաջին ռաունդում և իր թիմին օգնեց հաղթանակի հասնել (4։2)՝ 1 գոլային փոխանցում կատարելով<ref>[http://www.kicker.de/news/fussball/dfbpokal/spielrunde/dfb-pokal/2012-13/1/1440307/spielbericht_karlsruher-sc-6_hamburger-sv-12.html Alibaz macht's mit Gefühl, Stoll mit Wucht — kicker.de]</ref>։ 2012/-13 մրցաշրջանում նա խփել է 17 գոլ 36 խաղում և դառնալով առաջնության 4-րդ ռմբարկուն, օգնեց «Կարլսրուեին» դուրս գալ [[Երկրորդ Բունդեսլիգա|2-րդ Բունդեսլիգա]]։ Ինչպես նաև նա ճանաչվեց 3-րդ լիգայի մրցաշրջանի լավագույն խաղացողը<ref>[http://www.fussball.de/3-liga-hakan-calhanoglu-vom-ksc-ist-spieler-des-jahres/id_63827026/index Krönung einer atemberaubenden Saison: Calhanoglu ist Spieler des Jahres — Fussball.de]</ref>։
 
Մինչ [[Բունդեսլիգա 2013-14|2013/14 մրցաշրջան]]ի սկիզբը Չալհանօղլուն վերադարձավ «Համբուրգ» և ստացավ 9 համարը։ [[2013 թվական]]ի [[օգոստոսի 4]]-ին [[Գերմանիայի գավաթ]]ի առաջին ռաունդում «Շոտտայի» դեմ խաղում (4։0) նա դեբյուտը նշեց «''դինոզավրերի''» կազմում՝ խաղադաշտ դուրս գալով 77-րդ րոպեին<ref>[http://www.kicker.de/news/fussball/dfbpokal/spielrunde/dfb-pokal/2013-14/1/1888107/spielbericht_sv-schott-jena-5279_hamburger-sv-12.html Der HSV dank Rudnevs am Ende standesgemäß — kicker.de]</ref>։ 1 շաբաթ անց Չալհանօղլուն Բունդեսլիգայում իր դեբյուտը նշեց «[[Շալկե 04|Շալկե]]ի» դեմ արտագնա խաղում (3։3)՝ խաղադաշտ դուրս գալով մեկնարկային կազմում<ref>[http://www.kicker.de/news/fussball/bundesliga/spieltag/1-bundesliga/2013-14/1/1894562/spielbericht_fc-schalke-04-2_hamburger-sv-12.html Joker Szalai nutzt Adlers Patzer — kicker.de]</ref>։ 2013 թվականի օգոստոսի 31-ին բրաունշվեյգի «[[Այնտրախտ Բրաունշվեյգ|Այնտրախտ]]ի» դեմ տնային խաղում (4։0) նա իր առաջին 2 գոլերը խփեց [[Բունդեսլիգա]]յում։ [[2014]] թվականի [[փետրվարի 5]]-ին Չալհանօղլուն երկարաձգեց «Համբուրգ» հետ պայմանագիրը մինչև 2018 թվականը<ref>[http://www.hsv.de/teams/meldungen/bundesliga/2014/februar/calhanoglu-verlaengert-vertrag-vorzeitig-bis-2018/ HSV verlängert mit Calhanoglu bis 2018]</ref>։