«Արձանագրություն (փաստաթուղթ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ՀՍՀ Նյութը վերցված է Հայկական Սովետական Հանրագիտարանի համանուն հոդվածից, ՔրիեյթիվՔոմմոնս Նշում Համանման Տարածում
 
No edit summary
Տող 3.
== Արձանագրությունների տեսակներ ==
Պահպանվել են ժայռերի, քարերի, կավե տախտակների, կավանոթների, փափուկ մետաղների, ոսկրե, փայտե, ապակյա առարկաների, [[պապիրուս]]ների վրա։ Արձանագրությունները բազմաբնույթ են ([[Քաղաքականություն|քաղաքական]], [[Օրենսդրություն|օրենսդրական]], առևտրական, ռազմական և այլն)։ Պետական նշանակություն ունեցող փաստագրերը պահվում էին արքունական դիվաններում, մյուսները՝ [[Մեհյան|մեհյաններում]]։ Նշանավոր դեպքերի վայրերում կանգնեցնում էին կոթողներ և դրանց վրա գրում տվյալ դեպքի մասին։ Վարչա–պետական սահմանաբաժան կետերում դրվում էին արձանագրությունյամբ սահմանաքարեր։ Օրենսդրական ակտերը հրապարակելու համար գրվում էին նաև հասարակական շենքերի, մեհյաններին եկեղեցիների որմերին։ Արձանագրությունները առաջնակարգ աղբյուրներ են ժողովուրդների պատմության և [[Մշակույթ|մշակույթի]] ուսումնասիրման համար։ [[Հին Արևելք|Հին Արևելքի]] անհետացած մի շարք ժողովուրդների թողած արձանագրությունները դարձան նրանց պատմության, մշակույթի և լեզվի վերականգնման աղբյուր։ Արձանագրություն գրելու մշակույթ են ունեցել նաև հայերը։ Նախնադարյան ժամանակներից [[Հայաստան|Հայաստանում]] պահպանվել են ժայռերի և քարանձավների պատերին փորագրված պատկերներ և նշանագրեր, ուրարտական շրջանից՝ հարյուրների հասնող [[սեպագրեր]], այնուհետև՝ [[արամեերեն]], [[հունարեն]] և [[լատիներեն]] արձանագրություններ։ Հայտնի են հայկական հուշարձանների վրա (սկսած [[6-րդ դար]]ից) փորագրված մոտ 10000 արձանագրություն։ [[Մատենագրություն|Մատենագրության]] և նյութական մշակույթի մնացորդների հետ միասին դրանք կարևոր աղբյուրներ են [[Հայաստանի պատմություն|Հայաստանի պատմության]] և մշակույթի ուսումնասիրության համար։ Արձանագրությունների ուսումնասիրությամբ զբաղվում է ''արձանագրագիտությունը''։
{{ՀՍՀ}}