«Ալմաստ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից |
No edit summary |
||
Տող 1.
{{Տես նաև|Ալմաստ (այլ կիրառումներ)}}
'''Ալմաստ''(հին. հուն.ἀδάμας- անկոտրուն)', ածխածնի բնական տարաձևություններից է։ Բնական ալմաստներն ամենակարծր [[միներալ]]ներն են և նման են անփայլ ապակու գնդիկների։ Լավագույն ալմաստները կամ անգույն են, կամ երկնագույն։
Տարբերում են ակնագործական և տեխնիկական ալմաստներ։ Առավել արժեքավոր է ակնագործականի անգույն տեսակը, որը նիստավորումից (մակերևույթը ողորկում են այնպես, որ ստացվեն բազմաթիվ հարթ 57 նիստեր) հետո կոչվում է ''[[ադամանդ]]''։ Նիստավորման շնորհիվ ձեռք բերած ուժեղ փայլի և գունախաղի համար ադամանդը կոչվում է նաև ''շողակն''։ Ալմաստ անվանումը ծագել է արաբերեն «ալմաս» (ամրագույն) բառից։ Ադամանդ հունարեն նշանակում է աննվաճելի, անհաղթահարելի։ Ալմաստը Հայաստան է բերվել հավանաբար Հնդկաստանից։ Փոշին լայնորեն օգտագործվել է հղկման նպատակով և մշակվել է հղկափոշու ստացման հատուկ եղանակ։ Իսկ որպես թանկարժեք քար` օգտագործվել է զարդեր պատրաստելու նպատակով։ Հայ ոսկերիչները մշտապես վայելել են հմուտ վարպետների համբավ։ Ալմաստե զարդերին վերագրել են ցավեր (հատկապես՝ երկունքի) մեղմելու, հաղթանակ պարգևելու և երջանկացնելու հատկություններ։
== Հայտնի ադամանդներ ==
Ադամանդի զարմանալի փայլը պայմանավորված է նրանով, որ անդրադարձնում է իր վրա ընկնող լուսային ճառագայթները։ Ալմաստի արժեքը որոշվում է նրա [[զանգված]]ով, վերջինս չափում են հատուկ միավորներով՝ [[կարատ]]ներով. 1 կարատը 0, 2 [[գրամ|գ]] է։ 50 կարատից բարձր զանգված ունեցող բոլոր ալմաստներին տրվում են հատուկ անուններ։ 1905 թ-ին [[Հարավային Աֆրիկա]]յում գտնվել է «Կուլինա» ալմաստը, որի զանգվածը 3106 կարատ (621, 2 գ) էր։ Նրանից պատրաստել են 105 ադամանդ, որոնցից ամենամեծի («Աֆրիկայի աստղ») զանգվածը 530 կարատ է։ [[17-րդ դար]]ում [[Ռուսաստան]]ում գտնվել է «Օռլով» ալմաստը, որի զանգվածը 190 կարատ (38 գ) էր։ 2007 թ-ին [[Հարավաֆրիկյան Հանրապետություն]]ում գտնվել է ամենախոշոր ալմաստը՝ 7000 կարատ (մոտ 1, 5 կգ) զանգվածով։▼
▲Ադամանդի զարմանալի փայլը պայմանավորված է նրանով, որ անդրադարձնում է իր վրա ընկնող լուսային ճառագայթները։ Ալմաստի արժեքը որոշվում է նրա [[զանգված]]ով, վերջինս չափում են հատուկ միավորներով՝ [[կարատ]]ներով. 1 կարատը 0, 2 [[գրամ|գ]] է։ 50 կարատից բարձր զանգված ունեցող բոլոր ալմաստներին տրվում են հատուկ անուններ։ 1905 թ-ին [[Հարավային Աֆրիկա]]յում գտնվել է «Կուլինա» ալմաստը, որի զանգվածը 3106 կարատ (621, 2 գ) էր։ Նրանից պատրաստել են 105 ադամանդ, որոնցից ամենամեծի («Աֆրիկայի աստղ») զանգվածը 530 կարատ է։
== Ալմաստները տեխնիկայում ==
Տող 15 ⟶ 11՝
== Ալմաստե գահը ==
[[Պատկեր:
[[1660]]-ին առևտրական բանակցություններ վարելու նպատակով [[Իրան]]ի [[Սպահան]] քաղաքից [[Մոսկվա]] է գնում Զաքար Սահրատյան անունով մի վաճառական։ Նա ցար [[Ալեքսեյ Միխայլովիչ]]ին նվիրում է մի թանկագին գահ, որը պատրաստել էին [[Նոր Ջուղա]]յի հայ վարպետները։ Գահը պատրաստված էր սոսու և հաճարենու փայտից՝ պատված սև թավիշով, կարմիր մետաքսով ու դեղին կերպասով, ընդելուզված տարբեր չափերի 897 ալմաստներով, 1298 մարգարիտներով և այլ թանկարժեք քարերով, ոսկով ու արծաթով։ Ալեքսեյ Միխայլովիչ ցարը շատ է հավանում նվերը և Զաքար Սահրատյանին խնդրում է, որ Մոսկվա ուղարկի հայ ոսկերիչների, արծաթագործների, թանկագին քարեր հղկողների ու նկարիչների։
== Տես նաև ==
* [[Ածխածին]]
* [[Ադամանդ]]
{{վիքիբառարան}}
{{ՀՀՀ}}
|