«Եղիա Տեմիրճիպաշյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
- 6 կատեգորիաներ ՀոթՔաթ գործիքով
Տող 1.
{{Արևմտահայերեն|Եղիա Տէմիրճիպաշեան}}
{{Տեղեկաքարտ ԱնձԳրող}}
| ԱԱՀ = ''Եղիա Տէմիրճիպաշեան''
| բնագիր ԱԱՀ =
| պատկեր = Eghiatemirjipashyan.jpg
| background =
| նկարագրում =
| ծննդյան օր = [[մայիսի 8]], [[1851]]
| ծննդավայր = [[Կ. Պոլիս]] ([[Թուրքիա]])
| վախճանի օր = [[հուլիսի 19]], [[1908]]
| վախճանի վայրը = [[Կ. Պոլիս]] ([[Թուրքիա]])
}}
'''Եղիա Տեմիրճիպաշյան''' ([[1851]], [[մայիսի 8]] - [[1908]], [[հուլիսի 19]]), արևմտահայ արձակագիր, բանաստեղծ, փիլիսոփա։
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[Կ. Պոլիս|Կ. Պոլսի]] [[Խասգյուղ]] թաղամասում։ Նախնական ուսումը ստացել է [[Օհաննես Պատվելի]]ի դպրոցում, ապա ժամանակի լավագույն՝ [[Խասգյուղի Ներսիսյան վարժարան]]ում՝ աշակերտելով [[Թովմաս Թերզյան]]ին և [[Մատաթիա Գարագաշյան]]ին, որոնցից մխիթարյան-գրաբարյան հիանալի գիտելիքներ է ստանում։ Դպրոցում կողք կողքի էին նստում [[Մինաս Չերազ]]ի հետ։ Դասընկերներից էր նաև [[Ռեթէոս Պէրպէրեան|Ռեթեոս Պերպերյան]]ը։ 1866 թվականինթ. փոխադրվում է Խասգյուղ՝ Նուբար փաշայի նոր հիմնած Շահնազարյան վարժարան։ Այստեղ ուսանելուն զուգահեռ օգնական ուսուցիչ էր կրտսեր դասարաններում։ Մոլի ընթերցասեր էր։ 1870 թվականին Տեմիրճիպաշյանը Բարձր դռան տպագրության դիվանի անդամ էր, ուր կարդում էր այնտեղ ուղարկվող ողջ մամուլը, ապա ստանձնում է Հանրօգուտ շինությունների նախարարության վարչական ժողովի քարտուղարի պաշտոնը, որից նույնպես շուտով հրաժարվեց։
 
1874 թվականինթ. մի օրիորդի հանդեպ սիրով լի, որը որոշել էր ամուսնանալ հարուստ մի պաշտոնյայի հետ, հուսահատությունից փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով ծովը։ Սակայն ջրի պաղությանը չի դիմանում և դուրս է գալիս։ Նույն թվին մեկնում է [[Ֆրանսիա]]՝ [[Մարսել]]ի Առևտրական բարձրագույն վարժարանում ուսանելու, բայց դրա փոխարեն հրատարակում է «Le Littaeraire et Financier de Marseille» շաբաթաթերթի մի քանի համար՝ Արևմուտքին հայությունը ներկայացնելու ձգտումով։ Այս ընթացքում հանգամանքորեն ուսումնասիրում է նաև պոզիտիվիստ փիլիսոփաների, հատկապես [[Էմիլ Լիտրե]]ի երկերը։ Ծանոթանում է Ֆրանսիայի նշանավոր գործիչների, այցելում [[Վիկտոր Հյուգո]]յին։
 
1876 թվականինթ. վերադառնում է Կ. Պոլիս։ Անդամակցում է կրթական նախարարության թարգմանությանց դիվանին։ Մասնակցում է ընտրողական աշխարհաբարի պայքարին, բայց պահպանողական մամուլը փակվում է նրա առջև։ Տեղ չգտնելով մամուլում՝ սկսում է գրքույկներ հրատարակել։ Առաջինը «Դամբարանն» է (1879)։ 1880 թվականինթ. «Մասիսը» նրան հրավիրում է աշխատակցելու։ Հակառակ իր դիմադրությանը հասարակական աշխատանքի հանդեպ, թաղական են ընտրում Պեշիկթաշից, 1880 թվականինթ. երեսփոխան՝ Սթենիա-Ենիքյոյ միացյալ թաղերից։ Նրա առողջությունը անհույս վիճակում էր, թերթերից ստացած չնչին հոնարարով էր պահպանում գոյությունը։ Նրա վիճակը որոշ չափով բարվոքեց, երբ դասեր ստացավ, տեսուչ նշանակվեց Բերայի վարժարաններում և փիլիսոփայության դասախոս՝ Հայկական Կրթարանում։ 1882-ին բանախոսելու է հրավիրվում տարեկան բոլոր հանդեսներում։ 1883 թվականիթ. հունվարից մինչև 1889 լույս է ընծայում «Գրական և իմաստասիրական շարժումը» հանդեսը, որի նյութերը գրում էր ինքը, բացառությամբ, դարձյալ իր կատարած, թարգմանությունների։ 1884 թվականին [[Գրիգոր Զոհրապ]]ի առաջարկով նրան է հանձնվում Ասիական Ընկերության օրգան «Երկրագունտ» գրական և գիտական հանդեսը։ Այստեղ նույնպես լույս են տեսնում նրա բազմաթիվ գրվածքները։ 1886-1887 թվականներիթթ. մի քանի ամիսը Տեմիրճիպաշյանը խմբագրում է նաև Արևելյան Տնտեսագիտական Միության «Տնտես» հանդեսը, 1889 թվականինթ. տպագրում է «Դար» հանդեսը (մեկ համար)։ Նա ոչ միայ խմբագրում, այլև մի քանի անգամ սրբագրում էր նշված հանդեսների նյութերը։ Ավելին, մասնավորապես «Շարժումի» ողջ աշխատանքը իր վրա էր. ոչ միայն խմբագիր ու հեղինակ էր, այլև մատակարար, բեռնակիր, ցրիչ։ Այդ շրջանում Տեմիրճիպաշյանը աշխատում է նաև [http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=12 ֆրանս-հայերեն բառարանի] վրա, որը հրատարակվեց մի քանի անգամ (1886, 1894, 1896, 1930)։
 
1890 թվականիթ. հուլիսի 31-ին կորցնում է մորը և մնում է մենակ։ Տարիներ առաջ էլ կորցրել էր հորը։ Մինչև 1893 թվականըթ. Տեմիրճիպաշյանը շարունակում է դասավանդել, . փիլիսոփայություն, փիլիսոփայության պատմություն, պատմության փիլիսոփայություն, հին ու նոր գրականությունների պատմություն, մանկավարժություն, էսթետիկա, հոգեբանություն։
 
1893 թվականըթ. ճգնաժամային էր Եղիայի համար։ Առժամանակ դադարում է գրել։ Դարձյալ մայիսին, իր ծննդյան ամսին նա ինքնասպանության երկրորդ անհաջող փորձն է կատարում։ Նրան փրկում է մակույկավար Պետոն՝ [[Սուրեն Պարթևյան]]ի եղբայրը։ 1893-ի աշնանը Տեմիրճիպաշյանը փոխադրվում է Խասգյուղի իրենց սեփական տունը և սկսեց նորից գրել, տպագրվելով հատկապես «Ծաղիկ» հանդեսում։
 
1895 թվականիթ. ձմռանը Բերայում ծանոթանում է հունգարուհի Էլեն Նիսընի հետ, որը դառնում է նրա հետագա կյանքի ուղեկիցը։ Նրա տանը երկու տարի բնակվելուց հետո Տեմիրճիպաշյանը մեկնում է [[Ժնև]], ապա՝ [[Վիեննա]]։ Ճամփորդությունը չի ապաքինում նրան, սակայն վերսկսում է հանդես գալ մամուլում։ Չորսամյա լռությունը խախտում է «Բյուզանդիոնում» լույս տեսած «Մեր Պոսֆորը»։
 
1901 թվականինթ. հիվանդությունը սրվում է, փոխադրվում է Ազգային հիվանդանոց, ուր մնում է մոտ մեկ տարի։ Նրան հոգատարությամբ խնամում էր Էլեն Նիսընը։
 
Անկողնուն գամված, 1908 թվականինթ. հուլիսի 19-ին, Էլեն Նիսընի կարճատև բացակայության ժամանակ, լարելով վերջին ուժերը, Եղիա Տեմիրճիպաշյանը ինքնասպանությամբ վերջ է դնում կյանքին։
 
== Աղբյուրներ ==
Տող 38 ⟶ 28՝
 
{{DEFAULTSORT:Տեմիրճիպաշյան, Եղիա}}
 
[[Կատեգորիա:Արևմտահայ արձակագիրներ]]
[[Կատեգորիա:Արևմտահայ բանաստեղծներ]]
Տող 44 ⟶ 35՝
[[Կատեգորիա:Հայ բառարանագիրներ]]
[[Կատեգորիա:Ինքնասպան գրողներ]]
[[Կատեգորիա:1851 ծնունդներ]]
[[Կատեգորիա:Մայիսի 8 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1908 մահեր]]
[[Կատեգորիա:Հուլիսի 19 մահեր]]
[[Կատեգորիա:Ստամբուլ քաղաքում ծնվածներ]]
[[Կատեգորիա:Ստամբուլ քաղաքում մահացածներ]]