«Վանի թագավորության մշակույթ»–ի խմբագրումների տարբերություն

չ
չ (The file Image:Maquette_of_the_Erebuni_fortress.jpg has been replaced by Image:Maquette_of_the_Erebuni_fortress2.jpg by administrator commons:User:DieBuche: ''exact or scaled-down duplicate''. ''Translate me!)
 
== Պալատական համալիրներ ==
 
[[Պատկեր:Maquette_of_the_Erebuni_fortress2.jpg|300px|thumb|[[Էրեբունի]] ամրոցի մանրակերտը]]
[[Ուրարտու (պետություն)|Ուրարտուի]] քաղաքաշինությանը բնորոշ է հասարակական տարբեր խավերին պատկանող թաղամասերի տարածքային որոշակի առանձնացումը: Այս սկզբունքն է ընկած [[Ուրարտու (պետություն)|Ուրարտուի]] միջնաբերդերի պալատական համալիրների հատակագծերի ձևավորման հիմքում: [[Արգիշտիխինիլի]] քաղաքի արևմտյան միջնաբերդի միջուկն է կազմում մոտ 660 մ² մակերեսով սյունազարդ դահլիճը, որը շրջապատում են բնակելի, հանդիսավոր, տնտեսական և այլ բնույթի 21 սենյակներ՝ 3500 մ² ընդհանուր մակերեսով: Պալատի հատակագիծը և ներքին բաժանումները հարմարեցված են բլրի գագաթի եզրագծին: [[Էրեբունի]]ի պալատը, պահպանելով հատակագծային նույն սկզբունքը, ունի առավել բարդ, բազմակենտրոն և բազմաբջիջ հորինվածք: Բացի կենտրոնական սյունազարդ բակից, այնտեղ կան նաև մի այլ ներքին բակ և դահլիճ, որ ստեղծում են առաջինի նկատմամբ ստորադաս կենտրոններ՝ շրջապատող սենյակներով: Սյունազարդ բակի հարավ-արևմտյան մասում կառուցված է պալատական տաճար՝ «Սուսին»:
 
13 228

edits