«Կոպենհագենյան մեկնաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 20.
# [[Շրյոդինգերի հավասարում|<math>\Psi</math> ալիքային ֆունկցիան]] ներկայացնում է համակարգի [[քվանտային վիճակ|վիճակը]]։ Այն ընդգրկում է ամեն ինչ, որ հնարավոր է իմանալ համակարգի մասին մինչև դիտարկումը․ չկան հավելյալ «թաքնված պարամետրեր»<ref>«․․․քանի որ Բոմի մեկնաբանության «թաքնված պարամետրերն» այնպիսի տիպի են, որ կարող են ''երբեք'' ի հայտ չգալ իրական պրոցեսների նկարագրություններում, եթե քվանտային տեսությունն անփոփոխ մնա», Heisenberg, W. (1955). The development of the quantum theory, pp. 12–29 in ''Niels Bohr and the Development of Physics'', ed. W. Pauli with the assistance of L. Rosenfeld and V. Weisskopf, Pergamon, London, at p. 18.</ref>։ Եթե ալիքային ֆունկցիան մեկուսացված է այլ համակարգերից, այն հարթ ծավալվում է ժամանակի մեջ։
# Համակարգի հատկությունները անհամատեղելիության սկզբունքի առարկա են։ Համակարգի որոշ հատկություններ չեն կարող միաժամանակ և միասին սահմանվել։ Անհամատեղելիությունը քանակապես արտահայտվում է [[Հայզենբերգի անորոշությունների սկզբունք]]ով։ Օրինակ՝ եթե մասնիկը որոշակի պահի ունի որոշակի դիրք, ապա անիմաստ է խոսել այդ պահին նրա ունեցած իմպուլսի մասին։
# [[Չափումները քվանտային մեխանիկայում|Դիտարկման]] ընթացքում համակարգը պետք է փոխազդի չափիչ սարքի հետ։ Երբ սարքը չափում է կատարում, ասում են, որ համակարգի ալիքային ֆունկցիան կոլապսի է ենթարկվում՝ սեփական վիճակի անցնելով դիտորդի համար<ref name="Heisenberg reduction">«Քաջ հայտնի է, որ "ալիքային փաթեթների կրճատումը" կոպենհագենյան մեկնաբանության մեջ առաջանում է, երբ կատարվում է հնարավորից դեպի իրականը անցում: Հավանակային ֆունկցիան, որը հնարավորությունների լայն միջակայք է ծածկում, հանկարծակի նվազում է շատ ավելի նեղ միջակայքում՝ պայմանավորված այն փաստով, որ փորձը հանգել է որաշակի արդյունքի՝ որոշակի իրադարձություն է կատարվել: Ֆորմալ տեսանկյունից այս նվազումը պահանջում է այսպես կոչված հավանականությունների ինտերֆերենցիա, որը քվանտային տեսության ամենաբնութագրական [''sic''] երևույթն է, ոչնչանում է համակարգի և չափող սարք ու մնացած աշխարհի հետ անդարձելի և մասնակիորեն անսահմանելի փոխազդեցության արդյունքում:» Heisenberg, W. (1959/1971). Criticism and counterproposals to the Copenhagen interpretation of quantum theory, Chapter 8, pp. 114–128, in ''Physics and Philosophy: the Revolution in Modern Science'', third impression 1971, George Allen & Unwin, London, at p. 125.</ref>։
#Չափիչ սարքիս ստացված արդյունքները հիմնականում դասական են և պետք է նկարագրվեն սովորական լեզվով։ Սա մասնավորապես շեշտել է Բորը, և ընդունել է Հայզենբերգը<ref>«Երևույթների, փորձերի և դրանց արդյունքների ամեն նկարագրություն հիմնվում է լեզվի՝ որպես հաղորդակցության միակ միջոցի վրա: Այս լեզվի աշխարհը ներկայացնում է սովորական կյանքի հասկացությունները, ինչը ֆիզիկայի գիտական լեզվով կարելի է մշակել և արտահայտել դասական ֆիզիկայի հասկացություններով: Այս հասկացությունները իրադարձությունների, փորձերի նախապատրաստման և դրանց արդյունքների մասին ոչ երկիմաստ հաղորդակցություն ունենալու միակ գործիքներն են:» Heisenberg, W. (1959/1971). Criticism and counterproposals to the Copenhagen interpretation of quantum theory, Chapter 8, pp. 114–128, in ''Physics and Philosophy: the Revolution in Modern Science'', third impression 1971, George Allen & Unwin, London, at p. 127.</ref>։
#Ալիքային ֆունկցիայով տրվող նկարագրությունը հավանակային է։ Այս սկզբունքը կոչվում է [[Բոռնի կանոն]]՝ [[Մաքս Բոռն]]ը։
#Ալիքային ֆունկցիան արտահայտում է անհրաժեշտ և հիմնարար [[մասնիկ-ալիքային երկվություն]]ը։ Սա սովորական լեզվում պետք է արտահայտվի փորձի արդյունքներով։ Փորձը կարող է ցույց տալ մասնիկանման հատկություններ կամ ալիքանման հատկություններ՝ համաձայն [[Նիլս Բոր]]ի [[լրացման սկզբունք]]ի<ref>«․․․ պատճառ չկա համարելու, որ նյութի ալիքները պակաս իրական են, քան մասնիկները», Heisenberg, W. (1959/1971). Criticism and counterproposals to the Copenhagen interpretation of quantum theory, Chapter 8, pp. 114–128, in ''Physics and Philosophy: the Revolution in Modern Science'', third impression 1971, George Allen & Unwin, London, at p. 118.</ref>։