«Ջաննի Ինֆանտինո»–ի խմբագրումների տարբերություն

Ջաննի Ինֆանտինոն ծնվել է [[Շվեյցարիա]]յում, ունի [[Իտալացիներ|իտալական]] ծագում: Ունի փաստաբանի դիպլոմ, տիրապետում է մի քանի լեզուների, ամուսնացած է, ունի երեք երեխա:
 
Մինչև [[ՈՒԵՖԱ]] տեղափոխվելն աշխատել է Նևշատելի համալսարանին կից Սպորտի ուսումնասիրության միջազգային կենտրոնի (CIES) գլխավոր քարտուղար, իսկ ավելի վաղ զբաղեցրել է խորհրդականի պաշտոն ֆուտբոլային տարբեր կազմակերպություններում, այդ թվում՝ Իտալիայի[[Իտալիա]]յի, Իսպանիայի[[Իսպանիա]]յի և Շվեյցարիայի[[Շվեյցարիա]]յի պրոֆեսիոնալ լիգաներում:
 
Եվրոպական ֆուտբոլային միությունում Ինֆանտինոն աշխատում է 2000 թվականի օգոստոսից։ Նրա իրավասության մեջ մտնում էին պրոֆեսիոնալ ֆուտբոլի իրավաբանական և կոմերցիոն խնդիրները։ 2009 թվականի հոկտեմբերի 1-ից և մինչև ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում ընտրվելը զբաղեցրել է [[ՈՒԵՖԱ]]-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Ավելի վաղ նա եղել է ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ և իրավական հարցերով վարչության նախագահը (2007-2009), ՈՒԵՖԱ-ի կարգադրիչ-տնօրենի պաշտոնակատար (2007 թվականի փետրվար-մայիս), ՈՒԵՖԱ-ի իրավագիտության և լիցենզավորման բաժնի ղեկավար (2004-2007 թվականներ)։