«Լև Տոլստոյ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 63.
Ստանալով «Մանկության» ձեռագիրը՝ «Սովրեմեննիկի» խմբագիր [[Նիկոլայ Նեկրասով|Ն. Ա. Նեկրասովն]] իսկույն նկատեց դրա գրական արժեքը և մի սիրալիր նամակ գրեց հեղինակին, որը վերջինիս վրա բավականին ոգևորիչ ազդեցություն ունեցավ։ Ի. Ս. Տուրգենևին ուղղված նամակում Նեկրասովը նշել է. «''Սա նոր և, կարծում եմ, հուսալի տաղանդ է''»<ref>''Некрасов Н. А.'' Полн. собр. соч. и писем, т. 10. — М., «Правда», 1952, с. 179</ref>։ Դեռևս անհայտ հեղինակի ձեռագիրը հրատարակվեց արդեն սեպտեմբերին։ Այդ ընթացքում սկսնակ և ոգեշնչված հեղինակը ձեռնամուխ եղավ «Զարգացման չորս դարաշրջան» քառագրության շարունակությանը, որի վերջին՝ «Երիտասարդություն» մասն այդպես էլ մնաց անավարտ։ Նա [[ֆաբուլա]] էր մտածում «Կալվածատիրոջ առավոտը» (ավարտված պատմվածքը զուտ հատված էր «Ռուս կալվածատիրոջ վեպի»), «Հարձակում» և «Կազակներ» ստեղծագործությունների համար։ 1852 թվականի սեպտեմբերի 18-ին «Սովրեմեննիկում» տպագրված «Մանկությունն» արտակարգ հաջողություն ունեցավ. հրապարակումից հետո հեղինակին անմիջապես սկսեցին դասել ականավոր երիտասարդ գրական գործիչների շարքում՝ այն ժամանակ արդեն հայտնի դարձած Ի. Ս. Տուրգենևի, [[Իվան Գոնչարով|Գոնչարովի]], Դ. Վ. Գրիգորովիչի, [[Ալեքսանդր Օստրովսկի|Օստրովսկ]]ու հետ միասին։ Գրաքննադատներ [[Ապոլոն Գրիգորև|Գրիգորև]]ը, [[Պավել Աննենկով|Աննենկով]]ը, [[Ալեքսանդր Դրուժինին|Դրուժինինը]] և [[Նիկոլայ Չերնիշևսկի|Չերնիշևսկին]] գնահատեցին հոգեբանական վերլուծության խորությունը, հեղինակի մտադրությունների լրջությունն ու իրատեսական գաղափարների պայծառությունը<ref name="ЭСБЕ" />։
 
Համեմատաբար ավելի ուշ շրջանի գործունեութունը բնորոշ է Տոլստոյի համար. նա երբևեերբևէ իրեն չի համարել պրոֆեսիոնալ գրական գործիչ՝ ընկալելով պրոֆեսիոնալիզմը ոչ թե ապրելու պայմաններ ապահովող մասնագիտության իմաստով, այլ՝ գրական հետաքրքրությունների գերիշխանության։ Նա սրտին մոտ չէր ընդունում գրական կուսակցությունների հետաքրքրությունները, տհաճությամբ էր զրուցում գրականության մասին՝ գերադասելով հավատի, բարոյականության և հասարակական հարաբերությունների մասին զրույցները<ref name="ЭСБЕ" />։
 
=== Զինվորական ծառայություն ===