«Գերվիտամինություն»–ի խմբագրումների տարբերություն

չ
վերջակետների ուղղում, փոխարինվեց: ն: → ն։ (36)
չ (վերջակետների ուղղում, փոխարինվեց: ն: → ն։ (36))
'''Գերվիտամինություն''', '''հիպերվիտամինոզ''', վիճակ, որն առաջանում է [[սնունդ|սննդում]] կամ [[վիտամին]] պարունակող դեղամիջոցներում առկա մեկ կամ մի քանի վիտամինների չափազանց բարձր չափաբաժնից և դրսևորվում է [[թունավորում|թունավորման]] ախտանիշներով։
 
Վիտամինները սնուցման անհրաժեշտ և անփոխարինելի գործոն են:են։ Դրանց անբավարարությունը նվազեցնում է [[օրգանիզմ]]ի պաշտպանական ուժերը, խախտում [[նյութափոխանակություն]]ը և պատճառ դառնում ծանր հիվանդությունների:հիվանդությունների։ Սակայն դա չի նշանակում, որ վիտամինները կարելի է օգտագործել անսահմանափակ քանակությամբ:քանակությամբ։ Դրանց ընդունումը պետք է խստորեն համապատասխանի օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջներին:պահանջներին։ Վիտամինների ավելցուկային օգտագործումը կարող է առաջացնել ծանր հիվանդություններ՝ գերվիտամինոզներ:գերվիտամինոզներ։
 
== Տեսակներ ==
Տարբերում են սուր և խրոնիկական գերվիտամինություն:գերվիտամինություն։ ''Սուր'' ձևն առաջանում է [[վիտամին]]ի բարձր չափաքանակի (սովորաբար՝ [[պատրաստուկ]]ի ձևով) միանվագ, իսկ ''խրոնիկական'' ձևը՝ օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջները գերազանցող չափաքանակի տևական ընդունումից:ընդունումից։ Որպես կանոն՝ հիվանդանում են վաղ տարիքի երեխաները, երբ ծնողներն առանց նախապես բժշկի հետ խորհրդակցելու երեխային տալիս են վիտամինային պատրաստուկներ կամ մեծացնում են բժշկի նշանակած դեղաչափը:դեղաչափը։ Մեծահասակների գերվիտամինությունը սովորաբար պայմանավորված է որևէ վիտամինով հարուստ, մեծ քանակությամբ սննդամթերքի օգտագործումով:օգտագործումով։ Հնարավոր է և անհատական գերզգայնություն վիտամինների նկատմամբ, երբ գերվիտամինությունն առաջանում է նաև դրանց պատրաստուկների ոչ մեծ չափաքանակներից:չափաքանակներից։ Ավելի հաճախ նկատվում է D և A գերվիտամինություն:գերվիտամինություն։
 
=== D գերվիտամինություն ===
==== Սուր ձևով D գերվիտամինություն ====
D գերվիտամինության սուր ձևով մեծահասակներն ավելի հաճախ հիվանդանում են նշված վիտամինի սպիրտային լուծույթի մեծ չափաքանակի ընդունումից:ընդունումից։ Գանգատներն ի հայտ են գալիս նույն օրը կամ 1-2 շաբաթվա ընթացքում:ընթացքում։ Նկատվում են խիստ թուլություն, [[ախորժակ]]ի անկում, [[սրտխառնոց]], [[փսխում]], [[փորկապություն]], [[գլխացավ]], մկանային ցավեր, ջերմաստիճանի և [[զարկերակային արյան ճնշում|զարկերակային արյան ճնշման]] բարձրացում:բարձրացում։ Իսկ երեխաները սկզբում դառնում են անհանգիստ, քմահաճ, այնուհետև՝ դանդաղաշարժ, թույլ:թույլ։ [[Մաշկ]]ը գունատ է, նկատվում է ախորժակի անկում, [[լյարդ]]ը մեծանում է, առաջանում է կայուն [[փորկապություն]], հազվադեպ՝ [[լուծ]]: Երեխան սկսում է շատ խմել և միզել:միզել։ Հիվանդությունը խորանալիս առաջանում են հաճախակի [[փսխում]]ներ, զարգացման կասեցում, մարմնի քաշի կորուստ, երբեմն զարկերակային արյան ճնշման բարձրացում:բարձրացում։ Ծանր դեպքերում [[շնչառություն]]ը դժվարանում է, [[անոթազարկ]]ը թույլ է և դանդաղ, առաջանում են ջղաձգություններ, շրջապատի նկատմամբ հակազդեցությունը թուլանում է:է։
 
==== Խրոնիկական D գերվիտամինություն ====
Խրոնիկական D գերվիտամինության դեպքում բոլոր փոփոխություններն առաջանում են աստիճանաբար և ի հայտ են գալիս վիտամինի ընդունումից 1 ամիս անց:անց։ Վաղ և բնորոշ ախտանշան են [[ախորժակ]]ի անկումը, նիհարումը (երեխաների աճումը դանդաղում է): Առաջանում են [[սրտխառնոց]], [[փսխում]], [[փորկապություն]], [[դյուրագրգռություն]], [[ծարավ]]ի զգացում, հաճախակի [[միզարձակում]], գունատություն, ջերմաստիճանի բարձրացում:բարձրացում։ Հիվանդի վիճակն աստիճանաբար վատանում է, կարող է նկատվել գրգռվածություն կամ թորշոմածություն, փորկապություն կամ [[լուծ]], ախորժակի կտրուկ անկում, անհագ ծարավի զգացում:զգացում։
 
=== A գերվիտամինություն ===
==== Սուր ձևով A գերվիտամինություն ====
A գերվիտամինությունը հիմնականում առաջանում է մեծ քանակությամբ [[ռետինոլ]] (վիտամին A) պարունակող սննդամթերք ([[լյարդ]], [[խավիար]], [[ձու|ձվի]] դեղնուց և այլն) կամ մեծ չափաքանակի վիտամին A-ի պատրաստուկ օգտագործելիս:օգտագործելիս։ Սուր ձևի դեպքում առաջին իսկ ժամերին առաջանում են ուժեղ [[գլխացավ]]եր, [[գլխապտույտ]], [[սրտխառնոց]], [[փսխում]]: Կարող են նկատվել [[Գիտակցություն|գիտակցության]] մթագնում կամ կորուստ, [[ջղաձգություն]]ներ: Հաջորդ օրն ի հայտ է գալիս [[ցան]], ապա [[մաշկ]]ի թեփոտում (սկսվում է դեմքից): Հաճախ նկատվում են ոսկրային և մկանային ցավեր:ցավեր։ Ոչ ծանր դեպքերում, մի քանի օրից հետո, բոլոր նշված երևույթներն անհետանում են:են։ Երեխաների օրգանիզմում A գերվիտամինության սուր ձևն առաջանում է վիտամինի պատրաստուկի մեծ չափաքանակների ընդունումից:ընդունումից։ Երեխան դառնում է անհանգիստ, դյուրագրգիռ, հազվադեպ՝ թորշոմած, քնկոտ, դանդաղաշարժ, զգալիորեն խանգարվում է քունը:քունը։ Կարող են առաջանալ սրտխառնոց, փսխում, ջերմաստիճանի բարձրացում՝ մինչև 39° C: [[Շնչառություն]]ը դժվարանում է, [[մաշկ]]ի վրա հայտնվում են կարմիր բծեր, փոքր [[արյունազեղում]]ներ: Բնորոշ են կրծքի երեխաների մեծ [[գաղտուն]]ի (աղբյուրակի) ուռածությունը, [[միզարտադրություն|միզարտադրության]] նվազումը:նվազումը։ Թեթև դեպքերում, 1- 2 օր հետո, բոլոր ախտանշաններն անհետանում են:են։
 
==== Խրոնիկական A գերվիտամինություն ====
Խրոնիկական A գերվիտամինություն առաջանում է աստիճանաբար, [[վիտամին]]ի ընդունումից հետո 1-12 ամիսների ընթացքում:ընթացքում։ Ընդ որում, մեծահասակների մոտ նկատվում են անհանգիստ վիճակ, դյուրագրգռելիություն, [[աշխատունակություն|աշխատունակության]] նվազում, [[ախորժակ]]ի անկում, [[քուն|քնի խանգարում]], [[աչքերի երկտեսություն]], ոսկրերում ջարդվածության զգացում, հաճախակի [[միզարձակում]], [[մազեր]]ի չորություն և [[մազաթափում]], [[բերանաբորբ]], [[քրտնոտություն]], քթային [[արյունահոսություն]]: Երեխաներն առավել հաճախ են հիվանդանում A գերվիտամինությամբ:գերվիտամինությամբ։ Նրանց մարմնի քաշը չի ավելանում, վատանում է ախորժակը, դառնում են դյուրագրգիռ, վատ են քնում:քնում։ Մաշկային ծածկույթները չորանում են և թեփոտվում, առաջանում է [[քոր]]: Մազերը դառնում են բարակ, բեկուն, չոր, սկսում են թափվել:թափվել։ [[Լնդեր]]ի և [[շրթունք]]ների [[լորձաթաղանթ]]ները բորբոքվում են, ճաքճքում և արյունահոսում:արյունահոսում։ Նկատվում են [[ոտքեր]]ի ցավեր, ապա՝ [[այտուց]]ներ, խանգարվում է քայլվածքը, երբեմն [[գանգ]]ի ոսկրերը փափկում են:են։
 
== Կանխարգելում ==
Անհրաժեշտ է զգուշորեն օգտագործել անծանոթ սննդամթերքները, վիտամինների սպիրտային լուծույթները:լուծույթները։ Երեխային վիտամինային պատրաստուկներ տալիս խստորեն պահպանել բժշկի հանձնարարականները:հանձնարարականները։
 
{{ՀԲՀ}}
167 013

edits