«Քնարերգություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 5.
Քնարական սեռի մեջ մտնում են մի շարք տարատեսակներ (ժանրեր)։ Դեռ անտիկ աշխարհում, ելնելով քնարական ստեղծագործության արտահայտած տրամադրության բնույթից, տարբերել են այնպիսի ժանրեր, ինչպիսիք են [[ներբող]]ը, հիմնը, [[դիֆիրամբ]]ը, [[եղերերգ]]ը, տապանագիրը, [[հովվերգություն]]ը և այլն։ Նոր ժամանակներում, հատկապես [[XX դար]]ում, ավելի բնորոշ է դառնում քնարերգության թեմատիկ բաժանումը։ Ըստ այդ բաժանման՝ տարբերում են քաղաքացիական և անձնական, խոհափիլիսոփայական և բնանկարային, սիրային և այլ բնույթի բանաստեղծություններ։ Այս տարբերակումը, սակայն, խիստ պայմանական է, քանի որ քնայան մի տեսակի տարրերը կարոդ են ազատորեն հանդես գալ մյուսի մեջ։ Դրա լավագույն ապացույցը կարող են համարվել [[Վլադիմիր Մայակովսկի|Վլադիմիր Մայակովսկու]], [[Եղիշե Չարենց]]ի և հեղափոխական դարաշրջանի մյուս մեծ բանաստեղծների գործերը, որոնցում, ըստ էության, վերանում է քաղաքացիական և անձնական մոտիվների հակադրությունը։
 
Քնարերգությունը՝ իբրև բովանդակության և կառուցվածքի յուրահատկությամբ օժտված ինքնուրույն գրական սեռ, պետք է տարբերել քնարականությունից (լիրիզմից), որը որպես որոշակի տարր կարող է հանդես գալ նաև էպիկական ու դրամատիկական երկերի մեջ՝ հաղորդելով նրանց զգացմունքային վարակիչ անմիջականություն։ Այդ հիման վրա երբեմն պայմանականորեն խոսվում է քնարական վեպի, [[պատմվածք]]ի կամ նույնիսկ դրամայի մասին։ Քնարական և պատմողական տարրերի սերտ միաձուլումով XVIII-XIX դարերում գրականության մեջ առաջացան հատուկ, այսպես կոչված, քնարավիպերգական ժանրեր, ինչպիսիք են ժամանակակից պոեմը, [[բալլադ]]ը, չափածո [[առակ]]ը։ Ունենալով ուժեղ քնարական տարերք, այս ժանրերը հենվում են որոշակի սյուժեի և կերպարների վրա, տալիս են արտաքին աշխարհի օբյեկտիվ առարկայական նկարագրությունը, որը բնորոշ չէ «մաքուր քնարերգությանը»։ Սովետական գրկյան փորձը ոչ միայն ցույց տվեց «քնարերգության մահացման» տեսության անհիմն լինելը, այլև բացահայտեց քնարական ստեղծագործության բազմազան ձևերի հետագա զարգացման լայն հնարավորություններ։
 
== Ծանոթագրություններ ==