«Հարություն Պեզճյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: մ: → մ։ (2)
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Հարություն Պեզճյանը ծնվել է [[1771]] թվականի [[ապրիլի 10]]-ին, [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] Ստամբուլ քաղաքում:քաղաքում։
Ավարտել է [[Գում Գափու]]ի հայոց վարժարանը ([[1783]]), զբաղվել ջուլհակությամբ, մետաքսի առևտրով (այստեղից էլ «Ղազեզ» մականունը)։ Հովհաննես Տյուզյան ամիրայի միջնորդությամբ [[1807]] թվականից աշխատել է [[թուրք]], արքունի դրամահատարանում՝ որպես հսկիչ։ Եղել է սուլթան Մահմուդ 11-ի անձնական սեղանավորն ու խորհրդականը։ Կարևոր դեր է խաղացել Թուրքիայի պետական կյանքում և Կ․ Պոլսի հայկական համայնքում (ժամանակի հայ պատմագրության ներկայացուցիչները Պեզճյանի գործունեության շրջանն անվանել են «Պեզճյանի դար»)։ Պեզճյանը ջանացել է միավորել [[Կոստանդնուպոլիս]]ի լուսավորական և կաթոլիկական համայնքները, վերացնել նրանց միջև տասնամյակներ շարունակվող դավանաբանական վեճերն ու ընդհարումները։ Այդ պատճառով իր դեմ է հարուցել և՝ էջմիածնի, և՝ Վատիկանի թշնամանքը։ [[1820]] թվականին Կ․ Պոլսում [[Ֆրանսիա]]յի դեսպանի պահանջով աքսորվել է, սակայն [[1821]] թվականին ներման է արժանացել և նշանակվել Թուրքիայի դրամահատարանի կառավարիչ, մեծապես նպաստել երկրի ֆինանսական-հարկային սիստեմի կարգավորմանը։ Պեզճյանը զգալի դեր է խաղացել նաև ''ենիչերիների'' կորպուսը վերացնելու ([[1826]]) գործում։ Սուլթանի միջամտությամբ վերահաստատել է հայոց [[եկեղեցի|եկեղեց]]ու իրավունքները Երուսաղեմում, կանխել [[հույն]] և լատին հոգևորականության ոտնձգությունները։ Պեզճյանի ձեռներեցությամբ ու նյութական միջոցներով կառուցվել են Կ․ Պոլսի Հայոց պատրիարքարանի նոր շենքը ([[1823]]), Մայր եկեղեցին ([[1829]]), Ս․ Փրկչի Ազգային [[հիվանդանոց]]ը ([[1833]]), բացվել Բերայի օրիորդաց վարժարանը ([[1826]]), [[Գում Գափու]]ի մայր [[դպրոց]]ը ([[1828]]), Ս․ Առաքելոց ազգային ([[1830]]), Պողոսյան տղայոց ([[1832]]), Վարվառյան օրիորդաց ([[1832]]), Թոփ Գափուի Պեզճյան ([[1832]]) և չորսդասյա [[երկսեռ]] էյուբյան ([[1832]]) վարժարանները, հրատարակվել է Գևորգ դպիր Պալաթեցի Տեր-Հովհաննիսյանի «Բառարան պարսկերեն ըստ կարգի հայկական [[այբուբեն]]ից» աշխատությունը։ Մասամբ հոգացել է Հայկազյան [[բառարան]]ի հրատարակության ծախսերը։
=== Մահ ===
Հարություն Պեզճյանը մահացել է [[1834]] թվականի [[հունվարի 3]]-ին:ին։ Թաղված է Գում Գափուի Հայոց Մայր եկեղեցու զավթում
 
{{ՀՍՀ}}