«Ալան Հովհաննես»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: ր: → ր։ (30)
Տող 29.
 
== Կենսագրություն ==
Ծնվել է 1911 թվականի, մարտի 8-ին, Բոստոնի[[Բոստոն]]ի Սոմերվիլ արվարձանում ([[Մասաչուսեթս]], [[ԱՄՆ]]): Հայրը՝ Հարություն Չաքմաքչյանը՝ [[Ադանա]]յից էր, Բոստոնում էր հաստատվել երկարատև դեգերումներից հետո։ Նա բազմաթիվ գրքերի, նաև՝ հայ-անգլերեն առաջին բառարաններից մեկի հեղինակն է, Բոստոնի հայալեզու «Հայրենիք» շաբաթաթերթի երկարամյա գլխավոր խմբագիրը: Մայրը ծագումով շոտլանդացի էր։
 
Մանուկ Հովհաննեսի առաջին ստեղծագործությունները ծնվել են չորս տարեկանում։ 14 տարեկանում, չնայած ծնողների լուրջ դիմադրությանը, գրել է առաջին օպերաները։ «Ծնողներս կարծում էին, որ երաժշտություն հորինելը լուրջ զբաղմունք չէ, և եթե ինձ բռնեցնեին ստեղծագործելիս, անպայման նոտաները կխլեին ձեռքիցս: Ստիպված գրում էի գիշերները, լոգարանում կամ այլ թաքուն վայրերում, ապա ծնողներիցս թաքցնում ձեռագրերը»: Գիշերներն ստեղծագործելու սովորույթն ուղեկցում է Հովհաննեսին ողջ կյանքի ընթացքում։