«Մայստերզինգեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ →‎top: վերջակետների ուղղում, փոխարինվեց: ը: → ը։
Տող 1.
'''Մայստերզինգեր''' (գերմ. Meistersinger, բառացի՝ վարպետ երգիչ), միջնադարյան գերմանական [[երգ]]ային [[պոեզիա]]յի, այսպես կոչված, մայստերզանգի ներկայացուցիչը։ Մայստերզանգի գոյացումը կապված էր քաղաքների վերելքի և բյուրգերականության աճի հետ։ Մայստերազինգերները, արհեստավորական համքարությունների նման, միավորված էին գրական-երգչական [[ընկերություն]]ներում (դպրոցներում)։ Առաջին դպրոցը հիմնադրել է մայսենցի [[Հ. Ֆրաուենլոբ]]ը (մոտ [[1250]]-[[1318]])։ [[14-րդ դար]]ում մայստերազինգերի արվեստը լայնորեն տարածված էր [[Հարավային Գերմանիա]]յում (մասնավորապես՝ [[Նյուրնբերգ]]ում, ուր մայստերազինգերների թիվը հասնում էր [[250]]-ի), ապա՝ [[Ավստրիա]]յում և [[Բոհեմիա]]յում։ Մայստերազինգերները ստեղծագործում էին որոշակի կանոններով (այսպես կոչված՝ տաբուլատուրա)։ Նրանց երկացանկը ընդգրկում էր բիբլիական կամ կրոնա-դիդակտիկ թեմաներ։ [[Երկտուն]] (կրկներգով) կառուցվածքի ամեն մի նոր երգի համար [[վարպետ]] համարվող [[երգիչ]]ը հորինում էր նոր եղանակ, որն այնուհետև ճանաչվում էր նրա անունով կամ բնութագրվում նաև արհեստով (արծաթագործի, ջուլհակի և այլն եղանակներ)։ Նշանավոր մայստերազինգերներից էին [[Հանս Սաքս]]ը, Հ. Ֆոգելը:Ֆոգելը։
 
«Նյուրնբերգի մայստերզինգերները» օպերայում ([[1868]]) Ռ. Վագները փառաբանել է նրանց [[արվեստ]]ը, միաժամանակ ծաղրել նրանց քաղքենիական պեդանտիզմը։ [[16-րդ դար]]ում [[Եվրոպա]]յում, քաղաքային մշակույթի նոր զարգացման հետ, մայստերազինգերների ստեղծագործության մեջ ներթափանցեցին աշխարհիկ, քնարական թեմաներ։ 16-րդ դարի վերջից մայստերազինգերների արվեստը անկում ապրեց։