«Տիեզերագիտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-(\d)թ +\1 թ)
Տող 5.
Տիեզերագիտության առաջին գիտական քայլերը կապված են տիեզերական ձգողության օրենքի հայտնագործման հետ, որը հիմք ծառայեց նյուտոնյան Տիեզերագիտության համար։ Այդ օրենքը, Գալիլեյի աստղադիտակով կատարված դիտումները, հետագայում նաև սպեկտրալ անալիզը ցույց տվեցին, որ Տիեզերքում գոյություն ունի ֆիզիկական օրենքների և քիմիական բաղադրության միասնություն։ Հետագա աստղագիտական դիտումների շնորհիվ խիստ ընդլայնվեցին Տիեզերքի, ուսումնասիրության համար մատչելի մասի, սահմանները։ Տիեզերագիտության զարգացման նոր փուլ սկսվեց հարաբերականության տեսության ստեղծումով, որը հանգեցրեց, այսպես կոչված, ռելյատիվիստական իեզերագիտության առաջացմանը, որի էությունն ընդհանուր ձգողության տեսության հավասարումներից ամբողջ Տիեզերքի համար լուծումներ (մոդելներ) ստանալն է։ Սակայն այդ հավասարումների լուծումը միարժեք է միայն Տիեզերքի մեզ անմատչելի մասում նյութի խտության և վիճակի վերաբերյալ կոնկրետ (ցավոք, բավական պարզունակ) ենթադրությունների դեպքում։ 1922—1924 թվականներին, Ա. Ա. Ֆրիդմանը ենթադրելով Տիեզերքի տարածական համասեռությունը, գտավ, որ ձգողության հավասարումներն ունեն պարզ, սակայն ոչ ստատիկ լուծումներ, որոնք կարող են դիտվել որպես Տիեզերքի «լայնացման» վկայություն։
 
Ժամանակակից ռելյատիվիստական տիեզերագիտությունում մշակված են համասեռ և իզոտրոպ Տիեզերքի մոդելներ, որոնք ելնում են այն պատկերացումից, որ Տիեզերքի հատկություններն ամենուր և բոլոր ուղղություններով նույնն են։ Մինչդեռ այդ պարզունակ պատկերացումը ստույգ չի համապատասխանում իրականությանը։ Օրինակ, գալակտիկաների և դրանց կույտերի բաշխումը Մետագալակտիկայում անհավասարաչափ է։ Ուստի, այդ մոդելների հատկությունները հաճախ չեն համապատասխանում Մետագալակտիկայի հատկություններին։ Տիեզերքի հիշյալ մոդելների համեմատությունը դիտումների հետ հիմնվում է կարմիր շեղման օրենքի վրա (տես Կարմիր շեղում), որը նկարագրում է գալակտիկաների փոխադարձ հեռացման երևույթը։ Ժ. Լեմետրը, ելնելով կարմիր շեղման երևույթից, այդ մոդելները մշակել է սկզբնական պայթյունի, իսկ Գ. Գամովը լրացրել է Տիեզերքի «պայթման» սկզբնական փուլում ֆիզիկական պայմանների և քիմ. տարրերի սինթեզի տեսակետից։ Տիեզերքի համասեռ և իզոտրոպ մոդելներում էվոլյուցիան որոշվում է նյութի միջին խտությամբ։ Եթե այն մեծ է կրիտիկականից (10–32 կգ/մ<sup>3</sup>), ապա տարածության կորությունը դրական է, ուստի Տիեզերքը փակ է (վերջավոր), հակառակ դեպքում՝ Տիեզերքը բաց է (անվերջ)։ Տիեզերքի «պայթման» ռելյատիվիստական մոդելների օգտին լուրջ փաստարկ է համարվում այդ մոդելներով կանխատեսված մնացորդային կամ ռելիկտային էլեկտրամագնիսական ճառագայթման հայտնագործումը (1965թ1965 թ)։ Սակայն, ձգողության հավասարումների լուծումները և դրանց վրա հիմնվող համասեռ իզոտրոպ Տիեզերքի ռելյատիվիստական մոդելներն ի վիճակի չեն անհրաժեշտ ճշգրտությամբ արտացոլել իրականությունը, քանի որ դրանք ստացվել են դիտումներին հաճախ հակասող, կամայական և պարզունակ ենթադրությունների դեպքում։ Ժամանակակից աստղաֆիզիկան, թափանցելով Տիեզերքի ավելի ու ավելի հեռավոր խորքերը, գտնում է այնտեղ նյութի բաշխման և վիճակի «էմպիրիկ» օրինաչափություններ, որոնք կարող են հենարան համարվել «մեծածավալ Տիեզերքի» մասին որոշ գաղափար կազմելու համար։ Սակայն, Տիեզերքի կոսմոլոգիական պատկերումը նրա դիտվող մասի սահմանափակ լինելու պատճառով միշտ էլ կլինի մոտավոր։
 
 
Սամվել Պողոսյան «Մետատիեզերքի արմոնային կառուցվածքը», Երևան, 2010թ2010 թ. http://armonpogosyan.su/