«Գիտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Մաթեմատիկա: ուղղագրական
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-(\d)թ +\1 թ)
Տող 23.
Գիտական հանրությունը կազմված է գիտությամբ զբաղվող մարդկանց ամբողջությունից։ Գիտական հանրությունը իրենից ներկայացնում է բարդ ինքնակարգավորվող համակարգ, որում գործում են և՛ պետական ինստիտուտներ, և՛ հասարակական կազմակերպություններ, և՛ մասնագիտական միություններ և՛ ոչ ձևական խմբեր։ Այս հանրության առանձնահատկությունն է համարվում գիտական հաջողություններով ձեռքբերված հեղինակության բարձր աստիճանի գնահատումը և իշխանավորի հեղինակության ցածր աստիճանի գնահատումը, որը երբեմն հանգեցնում է պետության և գիտական հանրության հակամարտությանը։ Պետք է նշել նաև ոչ ձևական խմբերի և հատկապես առանձին անհատների առավել բարձր արդյունավետությունը այլ սոցիալական ոլորտների համեմատությամբ։ Գիտական միության կարևորագույն գործառույթն է գիտելիքների զարգացումն ապահովող նոր գաղափարների և տեսությունների հերքումը կամ ընդունումը, ինչպես նաև կրթական համակարգի խթանումը և նոր գիտական մասնագետների պատրաստումը։
 
Գիտական հանրությանը պատկանող մարդկանց աշխարհայացքն ու կենսակերպը կարող է էապես տարբերվել հասարակության մեջ տարածում գտած նորմերից։ Համարվում է, որ այսօր գիտական հանրության մեջ գերակշռում է աթեիստների և թերհավատների հայացքները։ Անցյալ դարի 90 - ական թվականների հետազոտությունները ցույց տվեցին, որ ամերիկյան Գիտությունների ազգային ակադեմիայի միայն 7% - ը և Մեծ Բրիտանիայի Գիտությունների ազգային ակադեմիայի անդամների 3.3% - ն են հավատացյալ։ Հենց այդ ժամանակ, համաձայն համազգային հարցմանը, իրենց հավատացյալ են համարում երկրի բնակչության 68.5% - ը։ Եթե վերցնենք ամերիկացի գիտնականներին ամբողջությամբ, ապա հավատացյալների թիվը կազմում է մոտավորապես 40% և ժամանակի ընթացքում գրեթե չի փոփոխվում։ Ամերիկյան համալսարաններում դասավանդողների մեջ հավատացյալների մասնաբաժինը կազմում է 73%։ [[Չիկագոյի համալսարան]]ի հետազոտողների կողմից 2005թ2005 թ. հունիսին հրապարակված տվյալներով պարզվում է, որ ամերիկացի դոկտորների 76% - ը իրենց համարում են հավատացյալ։ [[Գիտության պատմություն]]ը վկայում է իշխող պատկերացումների և գիտական դրույթների փոփոխականության մասին, ինչպես նաև նրանց կախվածությունը պատմական շրջանից և պետական համապատասխան քաղաքական իրավիճակից (կոնյուկտուրայից)։
 
=== Գիտնականներ ===