«Վահագն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
vahagn
Տող 21.
 
== Անվան ծագումը ==
Վ. Իվանովի եզրակազությամբ՝ անխաթար պահպանվել են ընդհանուր հնդեվրոպական հնագույն դիցաբանական քերթությունը բնորոշ գծերն ու սկզբունքները։ Թերև այդ ընդհանուր հնդեվրոպական բնույթի ազդեցությամբ՝ որոշ բանաստեղծներ ենթադրել են, որ «Վահագն» անունն առաջացել է սանսկրիտ. «վահ» (բերող) կամ «վհա»(բոց, աստղ) և «ագնի» (կրակ) բառերից կամ հնդիրանական Վերեթրագնա, Վայու, Վաե վեհ աստվածությունների անուններից։ Հիմնավոր պատճառներ կան ենթադրելու, որ «Վահագն» անունն առաջացել է հին հնդեվրոպական «Բահագին» (աստված) գաղափարանուններից՝ «բ» հնչյունը «վ»–ի փոխվելու սովորական օրինաչափությամբ։ Քանի որ Վահագնն անձնավորել է դիցաբանական հար և նույն գաղափարը, փառաբանվել նույն մակդիրներով, ինչ [[Հայկ նահապետ|Հայկ]] բահագինը, հետևաբար վերջինիս հեթանոս հայերն անվանել են Բահագին կամ Վահագին՝ նրա գաղափարանունը վերածելով հատուկ անուն։ Պատահակ չէ, որ Անանիա Շիրակացու գրի առած մի հինավուրց ավանդազրույցում [[Հայկ նահապետ|Հայկ]]ի փոխարեն հայոց նախնի և սեմական [[Բել]] աստծու հակառակորդ է հիշատակվում Վահագնը։ Վահագն կրակի աստվածն էր։
 
== Պաշտամունք ==
Վահագնի գլխավոր տաճարը կամ մեհյանը եղել է [[Տարոն]] գավառի Վիշապ քաղաքավանին մերձակա քարքե լեռան լանջին։ Վահագնի տաճարն [[Ագաթանգեղոս]]ն անվանում է «մեծագանձ՝ լի ոսկով ու արծաթով»։ Տաճարում դրվել է Վահագնի մեծ անդրին, կից սրահներում՝ [[Աստղիկ]] դիցուհու և [[Անահիտ]] դիցամոր անդրիները։ Վահագնի հարսնացուն համարվել է [[Աստղիկ]]ը, որի սրահը կոչվել է «սենյակ Վահագնի»։ Քրիստոնեական դարձի ժամանակ ([[301]] թ.) [[Գրիգոր Լուսավորիչ|Գրիգոր Լուսավորչին]] ուղեկցող զորքերը համառ կռիվներից հետո կործանել են Վահագնի գլխավոր տաճարը, որի տեղում հիմնվել է հայոց առաջին և մայր եկեղեցին։ [[Թովմա Արծրունի]]նԱրծրունին Վահագնին նվիրված տաճարներից մեկը հիշատակվում է [[Փոքր Աղբակ]] գավառում, մյուսը՝ [[Տոսպ]]ում։
 
== Անվանակոչություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Վահագն» էջից