«Մեծ սաղավարտ (թենիս)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
Չորս հիմնական թենիսի մրցաշարերը, որոնք նաև կոչվում են '''Մեծ սաղավարտ''', տարվա կարևորագույն թենիսի իրադարձություններն են համաշխարհային վարկանիշների, ավանդույթի, շահած փողերի, և հասարակական ուշադրության առումով։ Նրանք են [[Ավստրալիայի թենիսի բաց առաջնություն|Ավստրալիայի բաց առաջնություն]]ը, [[Ֆրանսիայի թենիսի բաց առաջնություն|Ռոլան Գարոս]]ը, [[Ուիմբլդոնի մրցաշար]]ը, և [[ԱՄՆ թենիսի բաց առաջնություն]]ը։ Ներկայումս Ավստրալիայի բաց առաջնությունը և ԱՄՆ-ի բաց առաջնությունը անցկացվում են կոշտ կորտերի վրա, Ֆրանսիայի բաց առաջնությունն անցկացվում է կավի վրա, Ուիմբլդոնի մրցաշարն անցկացվում է խոտի վրա։ «Մեծ սաղավարտ» տիտղոսը պատկանում է այն թենիսիստ/թենիսիստուհուն, ով մեկ օրացուցային տարվա ընթացքում կկարողանա հաղթել բոլոր վերոնշյալ մրցաշարերում։ «Ոսկե Մեծ սաղավարտի» տիտղոսակիր է այն թենիսիտ/թենիսիստուհին, ով մեկ օրացուցային տարվա ընթացքում կկարողանա նվաճել բոլոր չորս «Մեծ սաղավարտի» տիտղոսները և Օլիմպիական ոսկե մեդալը:
 
== Մեկ օրացուցային տարում «Մեծ սաղավարտ» տիտղոսակիրներ ==
 
Տղամարդիկ՝ մենախաղեր-ամերիկացի [[Դոնալդ Բաջ]]ը (1938թ.) և ավստրալացի [[Ռոդ Լեյվեր]]ը (1962 և 1969թթ.):
Կանայք՝ մենախաղեր-ամերիկուհի [[Մոնիկա Քոնոլի]]ն (1953թ.), ավստրալուհի [[Մարգարիտ Սմիտ Կորտ]]ը (1970թ.) և գերմանուհի [[Շտեֆֆի Գրաֆ]]ը (1988թ.), ինչպես նաև Գրաֆը պատմության մեջ միակ թենիսիստուհին է, ով 1988թ. դարձավ [[Սեուլի Օլիմպիական խաղեր]]ի ոսկե մեդալակիր, այսպիսով արժանանալով նաև «Ոսկե Մեծ սաղավարտի» տիտղոսին:
 
Պատանեկան մրցաշարերում մեկ օրացուցային տարում «Մեծ սաղավարտի» տիտղոսի արժանացել է միայն շվեդ [[Ստեֆան Էդբերգ]]ը 1983թ.:
 
== Կանանց զուգախաղերի «Մեծ սաղավարտի» տիտղոսակիրներ ==
 
1961թ. բրազիլուհի [[Մարինա Բուենո Քրիստի]]ն [[Տուրմեն Ջեյնս]]ի հետ հաղթել է Ավստրալիայի բաց առաջնությունում, իսկ Ռոլան Գարոսում, Ուիմբլդոնում և ԱՄՆ-ի բաց առաջնությունում ամերիկուհի [[Դարլեն Հարդ]]ի հետ:
1984թ. [[Մարտինա Նավրատիլովա]]/[[Պեմ Շրայվեր]] զույգը:
1998թ. շվեյցարուհի [[Մարտինա Հինգիս]]ը խորվաթ [[Միրայան Լուչիչ Բարոնի]]ի հետ հաղթել է Ավստրալիայի բաց առաջնությունում, իսկ Ռոլան Գարոսում, Ուիմբլդոնում և ԱՄՆ-ի բաց առաջնությունում չեխ [[Յանա Նովոտնա]]յի հետ:
 
== Խառը զուգախաղեր ==
 
1963թ. [[Մարգարիտ Սմիտ Կորտ]] և [[Կեն Ֆլեչեր]] (Ավստրալիա):
1965թ. Մարգարիտ Սմիտ Կորտը Ավստրալիայի բաց առաջնությունում հաղթել է ավստրալացի [[Ջոն Նկումբա]]յի հետ, Ռոլան Գարոսն ու Ուիմբլդոնը [[Կեն Ֆլեչեր]]ի հետ, իսկ ԱՄՆ-ի բաց առաջնությունում Ավստրալացի [[Ֆրեդոմ Ստոլոն]]ի հետ:
1967թ. ավստրալացիներ [[Օուրեն Դևիդսոն]]ը [[Լեսլի Թյորներ Բոուր]]ի հետ հաղթել է Ավստրալիայի բաց առաջնությունում, իսկ Ռոլան Գարոսում, Ուիմբլդոնում և ԱՄՆ-ի բաց առաջնությունում ամերիկացի [[Բիլի Ջին Քինգ]]ի հետ:
 
 
 
 
<ref>[http://www.ausopen.com/index.html]</ref>
<ref>[http://www.rolandgarros.com/en_FR/index.html]</ref>
<ref>[http://www.wimbledon.com/index.html]</ref>
<ref>[http://www.usopen.org/en_US/about/history/all-time.html USOpen.org]</ref>
 
Տող 6 ⟶ 31՝
{{Ծանցանկ}}
 
[[Կատեգորիա:Մեծ սաղավարտի (թենիս) մրցաշարեր]]
[[Կատեգորիա:Ավստրալիայի թենիսի բաց առաջնություն]]
[[Կատեգորիա:Ֆրանսիայի թենիսի բաց առաջնություն]]
[[Կատեգորիա:Ուիմբլդոնի մրցաշար]]
[[Կատեգորիա:ԱՄՆ-ի թենիսի բաց առաջնություն]]