«Կարլ Մարիա ֆոն Վեբեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մաքրվեց, փոխարինվեց: ։ → : (15) oգտվելով ԱՎԲ
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: ր: → ր։ (11)
Տող 27.
}}
 
'''Կարլ Մարիա Ֆրիդրիխ Ավգուստ (Էրնեստ) ֆոն Վեբեր''' ([[գերմաներեն]]՝ Carl Maria von Weber, {{ԱԾ}}), բարոն, գերմանացի երգահան, դիրիժոր, դաշնակահար, երաժշտագետ, գերմանական ռոմանտիկական [[օպերա]]յի հիմնադիր:հիմնադիր։ Առավել հայտնի ստեղծագործություններն են՝ «[[Ազատ հրաձիգը]]» ({{lang-de|Der Freischütz}}, 1821), «[[Էվրիանթ]]» (Euryanthe, 1823) և «[[Օբերոն (օպերա)|Օբերոն]]» ({{lang-de|Oberon}}, 1826) օպերաները:օպերաները։
 
== Կենսագրություն ==
Աշակերտել է [[Գեորգ Ֆոգլեր]]ին և [[Միքայել Հայդն]]ին: 12 տարեկանում գրել է առաջին [[զինգշպիլ]]ը («Սիրո և գինու ուժը»): 17 տարեկանից հանդես է եկել որպես դաշնակահար:դաշնակահար։
 
1804 թվականից որպես դիրիժոր աշխատել է տարբեր քաղաքներում ([[Բրեսլավլ]], [[Մանհայմ]], [[Ֆրանկֆուրտ]], [[Մյունխեն]], [[Բեռլին]] և այլն): 1813 թվականից ղեկավարել է [[Պրահա]]յի, 1817 թվականից մինչև կյանքի վերջը՝ [[Դրեզդեն]]ի օպերային թատրոնները:թատրոնները։
 
== Ստեղծագործություններ ==
Վեբերը գերմանական ռոմանտիկական օպերայի ստեղծողն է:է։ Նրա ստեղծագործության գագաթը «[[Ազատ հրաձիգը]]» օպերան է (1820, բեմադրությունը՝ 1821, Բեռլին), որում վառ կերպով դրսևորվել է ռոմանտիկական օպերային բնորոշ՝ կենցաղի և ֆանտաստիկայի միաձուլումը:միաձուլումը։
 
«[[Էվրիանթ]]» օպերայով (բեմադրությունը՝ 1823, [[Վիեննա]]) հաստատվել է պատմաառասպելական ասպետական օպերայի նոր տեսակը:տեսակը։
 
Վեբերի վերջին՝ «[[Օբերոն (օպերա)|Օբերոն]]» օպերան (բեմադրությունը՝ 1826, [[Լոնդոն]]) սկզբնավորել է հեքիաթային ռոմանտիկական օպերայի ժանրը:ժանրը։
 
Վեբերի գործիքային ստեղծագործություններից առավել հայտնի են փողային գործիքների կոնցերտները:կոնցերտները։ Նրա «Պարի հրավեր» դաշնամուրային պիեսը (1819) և «Կոնցերտշտյուկը» [[դաշնամուր]]ի և [[Նվագախումբ|նվագախմբի]] համար (1821) նշանակալից դեր են խաղացել ծրագրային գործիքային երաժշտության զարգացման մեջ:մեջ։
 
Գրել է նաև «Մարտ և հաղթանակ» կանտատը (1815), արական խմբերգեր, վոկալ անսամբլներ, երգեր (մոտ 130, այդ թվում՝ «Քնար և սուր» հայրենասիրական շարքը, 1814):
 
Վեբերը երաժշտական-քննադատական և գրական երկերի, այդ թվում նաև՝ «Երաժշտի կյանքը» անավարտ վեպի հեղինակ է:է։
 
== Գրականություն ==