«Կույրերի միջազգային օր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 6.
 
Չնայած ֆինանսական մեծ դժվարություններին՝ Հաույը կարողացավ ստեղծել դպրոցին կից տպարան և այնտեղ հրատարակեց ուռուցիկ-գծային «ունցիալ» տառատեսակով տպագրված մի քանի գիրք կույրերի համար։ Դրանք աշխարհում կույրերի համար առաջին գրքերն էին։ Այդ գրքերով էին տեսողություն չունեցող մարդիկ սովորում՝ մինչև Բրայլի վեցակետ տառատեսակի ի հայտ գալը։
 
Վալենտին Հաույի գործունեությունը ուշադրություն գրավեց նաև [[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրության]] արքունիքում։ Ռուսական կայսր [[Ալեքսանդր I]]-ը [[1803]] թվականին Վալենտինին առաջարկություն ուղարկեց՝ այդ ժամանակ Ռուսաստանի մայրաքաղաք [[Սանկտ Պետերբուրգ]]ում ստեղծել ուսումնական հաստատություն տեսողության մասնակի կամ լրիվ կորուստ ունեցող մարդկանց համար, որը մանկավարժն ընդունեց և [[1806]] թվականին ժամանեց Պետերբուրգ։ Հաույը գտավ նվիրյալ ուսուցիչներ, և երբ դպրոցը պատրաստ էր բացվել, Ռուսական կայսրության լուսավորության նախարարության գրասենյակից եկավ պատասխան. «Ռուսաստանում կույր երեխաներ չկան»։ Այդ ժամանակ Վալենտինն սկսեց ինքը փնտրել աշակերտներ, որն առանձնապես դժվար չէր. նրանց մեծ մասին նա հանդիպեց [[Սմոլնի]] անկելանոցի մոտակայքում։
 
== Ծանոթագրություններ ==