«Հասան-Ջալալյաններ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
|կրոն = {{Դրոշավորում|ՀԱԵ}}
}}
'''Հասան-Ջալալյաններ''', [[հայ]]կական իշխանական տոհմ [[պատմական Հայաստան]]ի [[Արցախ (նահանգ)|Արցախ]] նահանգում։ Տոհմի գլխավոր կալվածքը եղել է [[Խաչեն]] գավառիգավառը, որի անունով էլ կոչվել է [[Խաչենի իշխանություն|իշխանություն]]ը։
 
[[Զարգացած միջնադարյան Հայաստան|Զարգացած միջնադարում]]՝ 10-14-րդ դարերում, Խաչենի իշխանությունն ընդգրկում էր ներկայիս [[Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (Արցախ)|Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ)]], մասամբ նաև՝ [[Սյունիքի մարզ]]ը<ref name="Ulubabyan1">Ուլուբաբյան, Բագրատ Ա. "Հասան-Ջալալյաններ"։ Հայկական սովետական հանրագիտարան. հատոր VI. [[Երևան]], Խորհրդային Հայաստան։ [[Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիա]]. 1980, էջ 246.</ref>։ [[13-րդ դար]]ի հայ ավատական իշխան [[Հասան-Ջալալ]]ի տիրապետությունից հետո, [[Խաչենի իշխանական տուն|Խաչենի իշխանական տան]] ներկայացուցիչերը սկսել են կրել «Հասան-Ջալալյան» ազգանունը։
Մինչև 19-րդ դարի սկիզբը Հասան-Ջալայանները ժառանգաբար տիրել են նաև [[Գանձասար]]ի կաթողիկոսությանը<ref>{{en}} [[Robert H. Hewsen|Hewsen, Robert H.]] "The Kingdom of Arc'ax" in ''Medieval Armenian Culture (University of Pennsylvania Armenian Texts and Studies)''. Thomas J. Samuelian and Michael E. Stone (eds.) Chico, California: Scholars Press, 1984, pp. 52-53. ISBN 0-89130-642-0</ref>։
 
Եկեղեցական և աշխարհիկ հուշարձանների կառուցմամբ և վերանորոգմամբ Հասան-Ջալալյանները մեծ ներդրում են ունեցել հայ մշակույթի պահպանման և զարգացման գործում։ 14-րդ դարի վերջերին Հասան-Ջալալյանների իշխանությունը ընդարձակվել է [[Շահումյան (շրջան)|Գյուլիստան]]ում և [[Մարդակերտ (շրջան)|Ջրաբերդ]]ում։ Սրանք, [[Խաչեն]]ի, [[Մարտունի (շրջան)|Վարանդա]]յի և [[Հադրութ (շրջան)|Դիզակ]]ի հետ, ճանաչվել են իբրև [[Խամսայի իշխանություն]]<ref>{{en}} Hewsen, Robert H. "The Meliks of Eastern Armenia: A Preliminary Study." ''Revue des études Arméniennes''. NS: '''IX''', 1972, pp. 299-301.</ref>։
 
== Ծագում ==
* [http://s2w.hbz-nrw.de/ulbbn/content/titleinfo/2478499 Հասան-Ջալալյան Եսայի. Պատմություն Աղվանից]
* [http://www.historyofarmenia.am/download.php?pdf=1._Xacheni_ishxanutyun@_X-XVI_darerum.pdf&id=117 Ուլուբաբյան, Բագրատ. Խաչենի իշխանությունը X-XVI դարերում]
{{Օրվա հոդված նախագծի մասնակից}}
 
[[Կատեգորիա:Հասան-Ջալալյաններ]]