«Մելիք Եգան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 20.
1736-ին ձևավորվում է հայկական ինքնավարություն և կոչվում է «[[Խամսայի մելիքություններ]]»։ Դրանց մեջ են մտնում [[Թալիշ]]ի, Չարաբերդի, [[Խաչեն]]ի, [[Վարանդա]]յի, Քոչիզի և [[Դիզակ]]ի մելիքությունները։ Խամսայի մելիքությունների ընդհանուր կառավարիչ է ճանաչվում Եգանը։ Նա ուղղակիորեն ենթարկվում է Նադիր շահի եղբայր Իբրահիմ խանին, որը նստում էր [[Ատրպատական]]ի [[Թավրիզ]] քաղաքում։ Մելիք-Եգանի մոտ էին հավաքվում Արցախի մելիքությունների հարկերը և նրա միջոցով հանձնվում շահական գանձարան։
 
== Մելիք Եգանի ապարանքի ընդունարանիապարանքը արձանագրությունը==
 
=== Մելիք Եգանի ապարանքի պեղումները ===
[[Մելիք Եգան|Մելիք Եգանի]] ապարանքի տարածքում պեղումները իրականացվել են [[2010 թվական|2010 թվականի]] հուլիս-օգոստոս ամիսներին [[ՀՀ]] ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Միջնադարի հնագիտության բաժնի արշավախումբը: Աշխատանքները իրականացվել են [[Արցախի Հանրապետություն|ԱՀ]] [[Կառավարություն|կառավարությանն]] առընթեր զբոսաշրջության վարչության նախաձեռնությամբ և պատվերով: Պեղումների նպատակն էր հնարավորինս վերականգնել ապարանքի նախնական տեսքը՝ այն զբոսաշրջության կենտրոն դարձնելու ակնկալիքով:
2010 թվականի պեղումները հիմնականում կատարվել են ապարանքի Ընդունարանի ներսում, նրա հյուսիսային, հարավ- արևելյան, հարավ- արևմտյան հատվածներում և տանիքում:
Ընդունարանը թեթևակի շեղված քառանկյուն հատակագծով և թաղակապ ծածկով դահլիճ է, որի շարունակությունը կազմում է նախասրահը: Շքամուտքը կամարակապ է, սրբատաշ քարերով շարվածք է:
 
===Մելիք Եգանի ապարանքի ընդունարանի արձանագրությունը===
[[Պատկեր:Egangrac ardzanagir.jpg|մինի|աջից|Մելիք Եգանի ապարանքի ընդունարանի վիմագիր արձանագրության գրչագիրը]]
«1737թ.: Այսպես է, որ ես՝ Ղուկաս վարդապետի որդիս, որ իմ անունն է Մելիք Եգան, նախապես ժողովուրդն ինձ տանուտեր կարգեց: Դրանից հետո, երբ երկիրը խառնակության մատնվեց, Հուսեյնի որդի շահ Թահմասպ թագավորին որոշ ծառայություն մատուցեցի, և նա ինձ մելիքություն տվեց։ Այնուհետև օսմանցին եկավ և նրա ձեռքից վերցրեց: Սրան էլ այս չափ ծառայություն ցույց տվի, որ երբ եկան Դիզակ, ես չթողեցի, որ հայերին այստեղից գերի տանեն: Շահ Նադիր զորեղ թագավորը իր զորքով եկավ, երկիրն օսմանլուի ձեռքից առավ: Նրան էլ այնքան ծառայություն մատուցեցի, որ նա քրիստոնյա ազգի 6 մահալների՝ Թալիշի, Չարաբերդի, Խաչենի, Վարանդայի, Քոչիզի և Դիզակի վրա ինձ որպես խան և բեկլարբեկի կարգեց, շնորհ արեց: Ով հետո կարդա, այս գրությունից կիմանա, որ մեր որպիսությունը այսպես է եղել և թող մի ողորմի ասի: Եղավ: Ամեն»։