«Գոդֆրուա Բուլյոնցի»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
== Կենսագրություն ==
[[Գյուղացիների արշավանք|Աղքատների խաչակրաց արշավանքի]] տապալումից հետ Գոդֆրուա Բուլյոնցին (այդ ժամանակ արդեն Լոթարինգիայի հերցոգ) իր եղբայրներ` [[Բալդուին I (Երուսաղեմի արքա)|Բալդուինի]] և Էստաշի հետ միասին գլխավորեց խաչակիրների կանոնավոր բանակը: Նրանց ընկալում էին որպես` [[Հռոմի Պապ]]ի դաշնակիցներ: Աննա Կոմնենոսի վկայությամբ Գոդֆրուաի բանակը կազմված էր 10 հազարանոց հեծելազորից
և 70 հազարանոց հետևակից, սակայն այս թվերը զգալիորեն ուրճացված են: Մինչև զորքերը գլխավորելը Գոդֆրուաը վաճառեց իր ունեցվածքի զգալի մասը այդ թվում նաև Բուլյոնի կոմսությունը<ref name="Վիյմառ50">Վիյմառ. - Էջ 50.</ref>.: Լոթարինգիացիները արշավեցին առաջինը և նրանց առաջնորդներից պահանջվեց մեծ ջանքեր գործադրել, որպեսզի ընդհանուր հայտարարի հասնեն [[Հունգարիայի թագավորություն|Հունգարիայի]] բնակիչների հետ` ովքեր լավ էին հիշում աղքատ-խաչակիրների անմարդկային գործողությունները: [[Բելգրադ]]ից ոչ հեռու Գոդֆրուան հանդիպեց [[Բյուզանդիա]]յի կայսեր [[Ալեքսիոս Ա Կոմնենոս]]ի դեսպաններին և կնքեց նրանց հետ դաշինք՝ Բյուզանդացիները պարտավորվում էին սննդամթերք տրամադրել [[խաչակիրներ]]ին նրանց հողերը պաշտպանելու պայմանով: Այս համագործակցությունը տևեց մինչև խաչակիրները անհայտ պատճառներով պաշարեցին Սելիբրիա քաղաքը: Տագնապահար Ալեքսիոսը հրամայեց Գոդֆրուաին ներկայանալ իր մոտ [[Կոստանդնոպոլիս]]: Սակայն Գոդֆրուաը հրաժարվեց ընդունել աուդիենցիան և [[1096]] թվականի [[դեկտեմբերի 23-ին]] լոթարինգիացիները հասան Կոստանդնոպոլսի պարիսպներին<ref name="Կոմնենոս282">Կոմնենոս. - Էջ 282.</ref>.: Ալեքսիոսը որոշեց դադարեցնել խաչակիրների սնուցումը մթերքներով, բայց այն բանից հետո, երբ խաչակիրները սկսեցին թալանել քաղաքի շրջակայքը կայսրը որոշեց վերականգնել սնուցումը: Զինված բախումներից հետո Ալեքսիոսը և Գոդֆրուան դաշինք կնքեցին Գոդֆրուան երթմնակալեց Ալեքսիոսին փոխարենը շատ գումար ստացավ: Երբ [[Կոստանդնոպոլիս]] ժամանեցին մնացած խաչակիրները Գոդֆրուան շարժվեց դեպի [[Նիկեա]]: Քաղաքը գրավելուց հետո խաչակիրները բաժանվեցին՝ առաջնագիծը ղեկավարում էր [[Բոհեմունդ I (Անտիոքի դուքս)|Բոհեմունդը]], իսկ թիկունքը Գոդֆրուան:
 
== Գահակալումը ==