«Միմար Սինան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 5.
| Գործունեությունը =ճարտարապետ
}}
'''Միմար Սինան''' ({{ref-en}}Kosa Mimar Sinan), [[1489]]թ., [[ապրիլի 15]], Աղրնաս գյուղ, [[Կեսարիա]]յի գավառ - [[1588]]թ., [[հունիսի 8]], [[Կ. Պոլիս]]), [[Օսմանյան կայսրություն]]ում գործած հայազգի ճարտարապետ։ Օսմանյան արքունիքի գլխավոր ճարտարապետը՝ [[1539]] թվականից։ Պատանի հասակում սովորել է Կ. Պոլսի Աջեմի օղլանների (քրիստոնյաների) դպրոցում ([[1502]])։ [[1503]]-ին ընդունվել է զինվորական դպրոց, հետագայում ծառայել ենիչերների զորամասում՝ որպես սակրավոր սպա, հայտնի դարձել կամուրջների և ռազմական կառույցների շինարարության ասպարեզում։ 1551 թ-ին արժանացել է փաշայի ([[գեներալ]]) աստիճանի (աշխարհում առաջին հայ գեներալն է){{փաստ}}։
[[Պատկեր:Edirne 7333 Nevit.JPG|մինի|Սինանի կողմից կառուցված Սելիմի մզկիթը Ադրիանապոլսում]]
Սինանին վերագրվում է շուրջ 360 շինություն. միայն Թուրքիայում կառուցել է 81 մեծ և 50 փոքր մզկիթ, 55 մեդրեսե (դպրոց), 19 դամբարան, 7 գրադարան, 14 մինարեթ (շենք), 3 հիվանդանոց, 8 կամուրջ, 5 ջրանցույց, 17 քարվանսարայ, 31 պալատ, 35 բաղնիք, պահեստներ և այլն։ Կառույցներ ունի [[Սարայևո]]յում (Հուսրևբեգի մզկիթը, 1531, Բոսնիա-Հերցեգովինա), [[Եվպատորիա]]յում (Ջումա Զամի մզկիթը, 1552, [[Ուկրաինա]]), Բիտոլայում (Հայդար Քադի ջամիյա մզկիթը, 1561, [[Մակեդոնիա]], [[Դամասկոս]]ում (Թաքիա Սուլեյմանի մզկիթը, 1554, [[Սիրիա]]), [[Վիշեգրադ]]ում (Մեհմեդ փաշա Սոկոլովիչի կամուրջը՝ Դրինա գետի վրա, 1571, [[Բոսնիա և Հերցեգովինա]]) և այլն։
 
Սինանի ամենանշանավոր գործերն են՝ Շահզադե (1543-481548), Սուլեյմանի (1550-571557, երկուսն էլ՝ Կ. Պոլսում), Սելիմի (1569-75, Ադրիանուպոլսում) մզկիթները։
 
== Կենսագրություն ==
Սինան Մեծ, Խոջա Միմար ՍինանՍինանը ({{ref-en}}Kosa Mimar Sinan) (ծնվել է 9․5․[[1490]], գյուղ Աղրնաս, Կեսարիայի գավառգավառի մահացել է [[1588]], [[Կոստանդնուպոլիս]]), հայազգի ճարտարապետ ու ինժեներ [[ՕսմանյանԱղրնաս Թուրքիա]]յում։գյուղում։
Օսմանյան սուլթանության գլխավոր ճարտարապետը [[1539]]թվականից։ «Ինքնակենսա գրության» մեջ հայտնում է, որ պատանի հասակում սովորել է Կոստանդնուպոլիսի «աջեմի օղլանների» (քրիստոնյաների) դպրոցում ([[1502]])։ [[1503]]թվականին ընդունվել է զինվորական դպրոց, հետագայում ծառայել ենիչերների զորամասում՝ որպես սակրավոր սպա, հայտնի դարձել կամուրջների և ռազմական կառույցների շինարարության ասպարեզում։ [[1573]]թվականին սուլթան Սելիմ II-ի հրամանով Կեսարիայի հայերը ենթարկվել են զանգվածային տեղահանության և տարվել Կիպրոս կղզի։ Կանխելու համար իր ազգականների տեղահանումը Սինանը դիմել է սուլթանին, որն, ընդառաջելով, հրամայել է «արքունի ճարտարապետների գլխավորի» ազգականներին ներում շնորհել և Կիպրոս չաքսորել։ Այդ վավերագիրը հրատարակվել է թուրքական «Թիւրխ Թարիխը էնճիւմէի Մեճմուսաս» հանդեսում (Նոր շարք, հ․ Ա․ Թ․ 5, հունիս [[1930]]—մայիս - մայիս, [[1931]], էջ 10)։ Հրամանագրի տեքստը Ա․ Ալպոյաճյանը հրապարակել է թարգմանությամբ։
 
== Գործունեություն ==
[[Պատկեր:MimarSinan-Detail.jpg|մինի|Միմարը Սուլթան Սուլեյմանի գերեզմանը պատրաստելիս]]
[[Պատկեր:The tomb of Mimar Sinan.jpg|մինի|ձախից|Սինանի դամբարանը]]
Սինանի շինարարական գործունեության առաջին շրջանում ([[1538]] թվականից), սուլթան [[Սուլեյման I|Սուլեյման]] 1-ի հրամանով, Սինանը մզկիթի է վերափոխել մի քանի եկեղեցի ([[Հալեպ]]ի Հուսրավիան, [[1537]])։ Սինանի ամենանշանավոր գործերն են՝ Շահզադե (1543—481543-1548), [[Սուլեյմանիե]] ([[1550]]-[[1557]], երկուսն էլ՝ Կոստանդնուպոլիսում), Սելիմիե ([[1569]]-[[1575]], Ադրիանուպոլսում) մզկիթները։ Շահզադե մզկիթի համալիրը բաղկացած է աղոթասրահից և զավթից, հատակագծային ձևերը քառակուսի են, ծավալային հորինվածքը՝ բրգաձև։ Գլխավոր շենքը բյուգանդականի օրինակով բազմահարկ է, ճոխացված գլխավոր և երկրորդական աբսիդներով ու գմբեթարդներով, կենտրոնում՝ գմբեթով պսակված։ Դավիթը հունա-հռոմեական պերիստիլ բակի նմանությամբ բաց է, շրջափակված գմբեթածածկերով սյունաշար սրահով։
 
Սուլեյմանիե մզկիթում նախօրինակ ունենալով Կոստանդնուպոլիսի Սուրբ Սոֆիայի տաճարը, Սինանը հանգել է շինարարական և գեղագիտական յուրովի լուծումների։ Գմբեթը (բարձրությունը 53 մ, տրամագիծը՝ 27 մ) հենվում է 4 հսկայական մույթերի վրա։ Կողային նավերը ծածկված են հնգական տարբեր չափի գմբեթներով։ Արտաքին ծավալի չորս անկյուններից վեր են սլանում մինարեթներ։ Սինանի կառուցած Սելիմիե մզկիթը համաշխարհային ճարտարապետությանը հայտնի է որպես օսմանյան ճարտարապետության գլուխգործոց։ Բլրի գագաթին կառուցված սիմետրիկ հորինվածքով այս համալիրը շրջափակված է ուղղանկյուն պատվերով։ Կենտրոնում միմյանց կից գավիթն ու աղոթասրահն են, մի անկյունում քառակուսի հատակագծով գերեզմանատունն է, մյուսում՝ նույն չափերի հիվանդանոցը, իսկ պարսպապատի երկար կողի ողջ երկայնքով՝ շուկան։