«Հռոմկլա»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
No edit summary |
||
Տող 42.
[[11-րդ դար]]ի 2-րդ կեսից ենթարկվել է [[Փիլարտոս Վարաժնունի|Փիլարտոս Վարաժնունու]], այնուհետև` Գող Վասիլի հայկական իշխանություններին։ Մեծ իշխան Գող Վասիլի մահից ([[1112]]) հետո Եդեսիայի դուքս Բոլդուինը Տղա Վասիլից Հռոմկլան գրավել և պարգևել է իր ազգական [[Ջոսլին II Կուրտենե]]ին։ [[1151]]-ին Ջոսլինի այրին` Բեատրիս դքսուհին, Հռոմկլան վաճառել է Հայոց [[կաթողիկոս]] [[Գրիգոր Գ Պահլավունի|Գրիգոր Գ Պահլավունուն]]։ Վերջինս վերակառուցել է Հռոմկլայի ամրությունները, հիմնել երկու հոյաշեն եկեղցի (Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Աստվածածին) և հայոց կաթողիկոսական աթոռը Ծովք դղյակից տեղափոխել այստեղ։ Ավելի ուշ Հռոմկլայում կառուցվեց նաև Ս. Փրկիչ եկեղեցին։ [[1178]]-ին և [[1179]]-ին Հռոմկլայում գումարված ժողովները, որոնց մասնակցել են գրեթե բոլոր հայ արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսները, քննարկել և մերժել են բյուզանդական եկեղեցուն միանալու Հռոմի պապի առաջարկը, ճանաչել Հռոմկլայի կաթողիկոսության համահայկական ընդհանրական իրավունքը։ Մինչև [[13-րդ դար]]ի սկիզբը Հռոմկլան եղել է Հայոց կաթողիկոսի կալվածքը։ Հայոց թագավոր [[Լևոն Բ]] Մեծագործն այն միացրեց արքունի տիրույթներին։ Մինչև 1292-ը Հռոմկլայում է եղել Հայոց կաթողիկոսական աթոռը։ Կաթողիկոս [[Ներսես Շնորհալի|Ներսես Շնորհալու]] օրոք ([[1166]]-[[1173]]) Հռոմկլան դարձել է համահայկական մշակութային կենտրոն։ Այնտեղ հավաքվել, բազմացվել և պատկերազարդվել են բազմաթիվ հին ձեռագրեր, ստեղծվել նորերը։ Հռոմկլան հռչակվել է իր ուրույն ու բարձրարվեստ մանրանկարչական դպրոցով։ Հռոմկլայում են գործել կաթողիկոսներ [[Ներսես Դ Կլայեցի]]ն, [[Գրիգոր Դ Տղա]]ն, Կոստանդին Ա Բարձրբերդցին, մանրանկարիչներ Կիրակոսը, Հովհաննեսը և ուրիշներ։
[[1292]] թ-ի մայիսին [[Եգիպտոս]]ի սուլթան [[Խալիլ ալ-Աշրաֆ|Մելիք
== Գրականություն ==
|