«Քնարերգություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{խմբագրվում է}}
'''Քնարերգություն''', [[Գեղարվեստական գրականություն|գեղարվեստական գրականության]] երեք սեռերից մեկը։ Իրականության գեղարվեստական արտացոլման և գնահատման բազմազան ձևերն ու եղանակները վերջին հաշվով արտահայտվում են [[Էպիկական սեռ|էպիկական]] (պատմողական), [[Դրամատիկական սեռ|դրամատիկական]] (թատերգական) և քնարական երկերի մեջ։ Այդ հիման վրա էլ, դեռ անտիկ աշխարհից սկսած, գրականություն բաժանվել է [[Գրական սեռեր|երեք սեռի]], որոնք ունեն իրենց վառ արտահայտված յուրահատկությունը, ինչպես արտացոլվող բովանդակության, այնպես էլ նրա բացահայտման սկզբունքների առումով։ Եթե էպիկական և դրամատիկական երկերում գրողն ստեղծում է արտաքին աշխարհի պատկերներ, դեպքերի որոշակի շղթայի (սյուժեի) մեջ հանդես եկող օբյեկտիվ մարդկային կերպարներ, ապա քնարերգությունն ունի գերազանցապես սուբյեկտիվ բնույթ։ Այստեղ կյանքի, մարդուն շրջապատող հանգամանքների արտացոլումը տեղի է ունենում ոչ այնքան ուղղակի պատկերման, որքան դրանց նկատմամբ վերաբերմունքի բացահայտման ճանապարհով։ Առաջին պլան են մղվում ոչ թե արտաքին աշխարհի երևույթները, դեպքերը, այլ անհատի հոգում դրանց հարուցած [[տրամադրություն]]ը, [[զգացմունք]]ն ու [[ապրում]]ները։ Դա էլ հենց դառնում է իրականության ըմբռնման ու գաղափարական գնահատման ելակետ։ Քնարական ստեղծագործությունը, որը սովորաբար փոքր ծավալի [[Չափածո|չափածո]] երկ է, հիմնվում է որևէ ապրում-պատկերի վրա։ Վերջինիս հուզարտահայտման և ծավալման եղանակով էլ պայմանավորված է քնարական ստեղծագործության կառուցվածքն ու զարգացման ընթացքը։ Սակայն իր արտահայտման եղանակով լինելով սուբյեկտիվ, քնարերգությունն կարող է ներկայացնել օբյեկտիվ իրականության լայն պատկերը՝ բեկված անհատական վերաբերմունքի և ապրումների մեջ։ Քնարական ստեղծագործության հասարակական ու գեղարվեստական արժեքի հիմնական չափանիշն այն է, թե բանաստեղծի անհատական հուզաշխարհի միջոցով ինչպես են արտահայտվում ժողովրդի հոգեկան նկարագրի ու ժամանակի էական գծերը։ {{քաղվածք|Մեծ պոետը, խոսելով իր մասին, իր եսի մասին՝ խոսում է ընդհանուրի, մարդկության մասին, որովհետև նրա խառնվածքի մեջ կա այն ամենը, ինչով ապրում է մարդկությունը:|[[Վիսարիոն Բելինսկի]]<ref>Բելինսկի Վ․ Գ․, Փիլիսոփայական ընտիր երկեր, հ․ 1, 1954, էջ 317:</ref>։}}
 
Տող 6 ⟶ 5՝
Քնարական սեռի մեջ մտնում են մի շարք տարատեսակներ (ժանրեր)։ Դեռ անտիկ աշխարհում, ելնելով քնարական ստեղծագործության արտահայտած տրամադրության բնույթից, տարբերել են այնպիսի ժանրեր, ինչպիսիք են [[ներբող]]ը, հիմնը, [[դիֆիրամբ]]ը, [[եղերերգ]]ը, տապանագիրը, [[հովվերգություն]]ը և այլն։ Նոր ժամանակներում, հատկապես [[XX դար]]ում, ավելի բնորոշ է դառնում քնարերգության թեմատիկ բաժանումը։ Ըստ այդ բաժանման՝ տարբերում են քաղաքացիական և անձնական, խոհափիլիսոփայական և բնանկարային, սիրային և այլ բնույթի բանաստեղծություններ։ Այս տարբերակումը, սակայն, խիստ պայմանական է, քանի որ քնայան մի տեսակի տարրերը կարոդ են ազատորեն հանդես գալ մյուսի մեջ։ Դրա լավագույն ապացույցը կարող են համարվել [[Վլադիմիր Մայակովսկի|Վլադիմիր Մայակովսկու]], [[Եղիշե Չարենց]]ի և հեղափոխական դարաշրջանի մյուս մեծ բանաստեղծների գործերը, որոնցում, ըստ էության, վերանում է քաղաքացիական և անձնական մոտիվների հակադրությունը։
 
Քնարերգությունը՝ իբրև բովանդակության և կառուցվածքի յուրահատկությամբ օժտված ինքնուրույն գրական սեռ, պետք է տարբերել քնարականությունից (լիրիզմից), որը որպես որոշակի տարր կարող է հանդես գալ նաև էպիկական ու դրամատիկական երկերի մեջ՝ հաղորդելով նրանց զգացմունքային վարակիչ անմիջականություն։ Այդ հիման վրա երբեմն պայմանականորեն խոսվում է քնարական վեպի, [[պատմվածք]]ի կամ նույնիսկ դրամայի մասին։ Քնարական և պատմողական տարրերի սերտ միաձուլումով XVIII-XIX դարերում գրականության մեջ առաջացան հատուկ, այսպես կոչված, քնարավիպերգական ժանրեր, ինչպիսիք են ժամանակակից պոեմը, [[բալլադ]]ը, չափածո [[առակ]]ը։ Ունենալով ուժեղ քնարական տարերք, այս ժանրերը հենվում են որոշակի սյուժեի և կերպարների վրա, տալիս են արտաքին աշխարհի օբյեկտիվ առարկայական նկարագրությունը, որը բնորոշ չէ «մաքուր քնարերգությանը»։ Սովետական գրկյան փորձը ոչ միայն ցույց տվեց «քնարերգության մահացման» տեսության անհիմն լինելը, այլև բացահայտեց քնարական ստեղծագործության բազմազան ձևերի հետագա զարգացման լայն հնարավորություններ։
 
== Ծանոթագրություններ ==