17 563
edits
== Հայդուկի էությունը ==
Հայդուկը հարստություն և ունեցվածք ոչ միայն չուներ, այլև ունենալու իրավունք էլ չուներ։ Նրա կյանքը նվիրաբերված էր հայրենիքի ազատությանը և պատկանում էր միայն հայրենիքին։ Հայդուկն անընդհատ շարժման մեջ էր։ Դեռ լույսը չբացված, նա հեռանում էր, և ոչ ոք չպետք է իմանար, թե որ ուղղությամբ և ուր է գնում։ Նրա բնակատեղին քարայրն էր, ձնե տնակը, լեռներն ու կիրճերը, իսկ գյուղերում անասնագոմի կամ մարագի մութ անկյունը։ Գիշերը հայդուկի սեփականությունն էր, գիշերը հայդուկն էր դրության տերը, իսկ ցերեկը նրա գլխավոր հոգսը թաքնվելն ու չնկատվելն էր։ Նա տեղափոխվում, տեղից տեղ էր անցնում գիշերը, ապավինելով մթությանը։ Գնում էր սարերով, կիրճերով ու ծերպերով, որպեսզի մարդու չհանդիպեր, իսկ երբ լույսը բացվում էր, մտնում էր թաքստոց։ Հայդուկը մահվան դեմ չեր մաքառում։ Նրա կռիվը թշնամու, իր հայրենիքը բռնադատողների դեմ էր։
== Հայ հայդուկներ ==
|
edits