«Ջովաննի Բելլինի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 98.
 
== Հասուն տարիներ ==
 
[[Պատկեր:Giovanni bellini e altri, trittico di san sebastiano.jpg|thumb|left|Բելլինի, Սբ. Սեբաստիանի եռանկար (1460-64), Վենետիկ,Ակադեմիայի պատկերասրահ]]
1460-ական թվականներին Ջովաննին դառնում է հայտնի վարպետ և սկսում է ստանալ հեղինակավոր պատվերներ եկեղեցական բեմերի համար: 1460-1464 թվականներին նա մասնակցում էր Սանտա-Մարիա դելա Կարիտա եկեղեցու բեմի կառուցմանը: Այդ եկեղեցին 15-րդ դարում վերակառուցվում էր, և չորս տոհմական բեմերի համար Բելլինիին պատվիրվեց չորս եռանկար. «Սբ. Լավրենտիի եռանկար», «Սբ. Սեբաստիանի եռանկար», «Աստվածամոր եռանկար» և «Սբ. Ծննդի եռանկար»: Այսօր դրանք բոլորը պահվում են Վենետիկի [[Ակադեմիայի պատկերասրահ (Վենետիկ)|Ակադեմիայի պատկերասրահում]]: Հետազոտողները համարում են, որ այդ բեմերը մեծամասամբ նկարել են այլ նկարիչներ, իսկ Ջովաննիին պատկանում է միայն մտահղացումը: Կասկած չի հարուցում միայն «Սբ. Սեբաստիանի եռանկարը», որն ամբողջությամբ համարվում է Ջովաննի Բելլինիի ձեռքի աշխատանքը:
 
[[Պատկեր:Polyptych-of-st-vincent-ferrer- Bellini Giovanni.jpg|thumb|Բելլինի, եռանկար Սբ. Վինչենցո Ֆերրերա (1464-ից հետո): Սանտի Ջովաննի է Պաոլո Եկ., Վենետիկ]]
 
Վարպետի հաջորդ խոշոր աշխատանքը Սուրբ Վինչենցո Ֆերրերայի եռանկարն էր Սանտի Ջովաննի է Պաոլո եկեղեցում: Սուրբ Վինչենցոյի բեմի կառուցումն սկսվեց 1464 թվականի հունվարից: Այդ մասին պահպանվել է փողի ստացական «pro fabrica altaris Sancti Vincentii» (Սբ. Վինչենցոյի բեմի կառուցման համար)` տրված Ջովաննի դ'Մարինո եկեղեցու այն ժամանակվա ավագ քահանա ոմն Օլրիկուս դ'Արջենտինայի կողմից: Հավանաբար գեղանկարչական աշխատանքները հետևել են անմիջապես դրանից հետո: Սբ. Վինչենցո Ֆերրերը իսպանացի սուրբ էր, դոմինիկյան շքանշանի ականավոր գործիչ: Նա հայտնի էր որպես տաղանդավոր բանավիճող, հոգևորական և կրքոտ քարոզիչ, իսկ այնուհետև` որպես [[Բենեդիկտ 13-րդ]] պապի կատաղի հակառակորդ: 1455 թվականին Վինչենցոն օրինականացվեց, ինչից հետո շքանշանը սկսեց զբաղվել լայն քարոզչությամբ և նրա պաշտամունքի ամրապնդմամբ: