==Գեղանկարչությունը Հայաստանում==
Գեղանկարչություն տերմինը հայերենում ունի իր հոմանիշները․ գունանկար, գունանկարչություն, գունագրություն, կենդանագիր, կենդանագրություն, երփնագիր։ Ներկա իմաստով գեղանկարչությունը նոր տերմին է։ Հնում կիրառվել են «կենդանագիրը» և «երփնագիրը», որոնք վկայված են դեռևս վաղ միջնադարից։ «Երփնագիրը» մեր լեզվի պատմական զարգացման ինչ–որինչ-որ փուլում դուրս է մնացել ակտիվ գործածությունից ու, ինչպես և «կենդանագիրը», իր ստեղծագործական իմաստով պահպանվել է բառարաններում։ Մ․[[Մանուկ ԱբեղյանիԱբեղյան]]ի, Դ․[[Դերենիկ ԴեմիրճյանիԴեմիրճյան]]ի և Դ․Լևոնյանի առաջարկով այն կրկին դրվել է գործածության մեջ։
Հայկական գեղանկարչության սկզբնավորումը շատ հին է։ Օրգանական և անօրգանական ներկանյութերի առատությունն ու հարուստ գունաշարը նպաստել են գույների ակտիվ օգտագործմանը պաշտամունքային, կիրառական և գեղարվեստական նպատակներով (մ․ թ․ ա․ VI-IV հազարամյակների ժայռապատկերները, [[Մալաթի]]այից ու [[Սեբաստիա]]յից մինչև [[Կուր]]–-[[Արաքս]] հայտնաբերված նեոլիթյան և էնեոլիթյան գունավոր և նախշազարդ խեցեղենը), իսկ անտիկ շրջանում ու միջնադարում [[Հայաստան]]ը եղել է բազմատեսակ ներկանյութեր ու ներկեր արտահանող։ Երկրաչափական, բուսական, կենդանական զարդամոտիվներով, իսկ երբեմն նաև ռեալ պատկերներով գունազարդ խեցեղեն է գոյություն ունեցել բրոնզի դարում (Շրեշ բլուր, Թազաքենդ, [[Սևան]] և այլն, III–IIIII-II հազարամյակ, մ․ թ․ ա․)։ Սակայն գեղանկարչությունը որպես արվեստի մասնագիտացված բնագավառ [[Հայաստան]]ում մեզ հայտնի է ուրարտական ժամանակաշրջանից ([[էրեբունի]]՝ խճանկար, որմնանկար)։ Այստեղ կիրառված զարդանախշային մոտիվների (խոյեր, ցլիկներ, կենաց ծառեր, արմավազարդեր և այլն) հետ հանդիպում են կենդանի դիտված կրոնական, որսորդական աշխատանքային պատկերներ։ Գեղանկարչության պահպանված լավագույն օրինակ է [[Գառնի]]ի բաղնիքի խճանկար հատակը (III դ․), որտեղ օգտագործվել են տեղական գունախճերը։ [[Հայաստան]]ում [[ֆեոդալիզմ]]ի հաստատումն ու [[Քրիստոնեություն|քրիստոնեության]] պաշտոնականացումը գեղանկարչությանը գաղափարական նոր բովանդակություն ու ձև են հաղորդել։ Գլխավոր պատվիրատուն դարձել է եկեղեցին, որն իր որոշակի պահանջներն է դրել նկարիչ–կատարողներինկարիչ-կատարողների առջև։ Այս շրջանից պահպանված ամենավաղ նմուշները վերաբերում են IV դ․ (որմնանկար՝ [[Մանազկերտ]], խճանկար՝ [[Դվին]], [[Երուսաղեմ]])։ Այնուհետև մինչև XII դ․ հայկական միջնադարյան գեղանկարչություն (հատկապես որմնանկարը), ոճերի ու կատարողական եղանակների բազմազանությամբ խոշոր նվաճումներ է արձանագրել ([[Էջմիածին|էջմիածնում]], [[Աշտարակ]]ում, [[Տեկոր]]ում՝ IV–VIV-V դդ․, [[Լմբատ]]ում, [[Թալին]]ում, [[Հառիճ]]ում, [[Եղվարդ]]ում՝ VI 1դ․, [[Տաթև]]ում, [[Գնդեվանք]]ում, [[Աղթամար]]ում՝ X դ․)։ XII-XIII դդ․ մոնումենտալ գեղանկարչությունը համեմատաբար սակավ է հանդիպում։ Այնուհետև գեղանկարչությունը նոր վերելք է ապրել ([[Անի]]ի [[Տիգրան Հոնենցի եկեղեցի]], [[Քոբայր]]՝ XIII դ․, [[Հաղպատ]]՝ XIV դ․)։ IV դարից առանձին թերթիկներով, իսկ IX դարից մատյաններով մեզ են հասել մանրանկարչության բազմաթիվ նմուշներ։ Մանրանկարչությունը դարձել է հայկական միջնադարյան գեղանկարչության առաջատար ասպարեզը։ [[Աբգար]] թագավորի անձեռակերտ կերպարի հետ կապված ու գրավոր պահպանված հնագույն ավանդությունը հիմք է տալիս ենթադրելու, որ հայերը քրիստոնեության առաջին իսկ դարերում ունեցել են հաստոցային նկարչություն։ Սակայն հաստոցային գեղանկարչության պահպանված ամենավաղ նմուշները, ըստ երևույթին, պատկանում են XVII դ․։դարին։ XVII-XVIII դդ․դարերում մոնումենտալ ու հաստոցային գեղանկարչության նոր վերելքը գլխավորապես կապված է [[Նաղաշ Հովնաթան]]ի, նրա հետնորդներ Հովնաթանյանների, ինչպես նաև [[Նոր Ջուղա]]յի հայ նկարչական դպրոցի ([[Մինաս Զոհրաբյան]], [[Հովհաննես Մրքուզ]]) գործունեությանը։ Նրանց գործերում, եկեղեցականի կողքին ինքնություն է հաստատել աշխարհիկ բովանդակությամբ պրոֆեսիոնալ երփնագիրը։ Նոր գեղանկարչությունը իր ձևակերպումն է ստացել Հ․ Հովնաթանյանի, [[Հովհաննես Այվազովսկի|Հովհաննես Այվազովսկու]], իսկ փոքր–ինչփոքր-ինչ ուշ՝ Ս․ Ներսիսյանի ստեղծագործություններում։ Ասպարեզ է եկել նկարիչների մի փայլուն համաստեղություն՝ Վ․ Սուրենյանց, Դ․ Բաշինջաղյան, որոնց դարավերջին միացել են Փ․[[Փանոս ԹերլեմեզյանըԹերլեմեզյան]]ը, Ս․ Աղաջանյանը, Ե․ Թադևոսյանը, եվրոպական գաղթավայրերից՝ Վ․ Մախոխյանը, Մ․ Քյուրքչյանը, է․ Շահինը և ուրիշներ, որոնք հայկական գեղանկարչությունը հարստացրել են ռեալիստական արվեստի ժամանակակից արտահայտչամիջոցներով։ XX դ երկու տասնամյակներում և ապա խորհրդային կարգերի հաստատումից հետո հայկական կերպարվեստի ազգային ավանդներն ու գեղանկարչության նորագույն հոսանքները համադրելու խնդրում բացառիկ դեր է խաղացել Մ․ Աարյանի արվեստը։ Խորհրդահայ գեղանկարչությունը կազմավորվել է Մ․Մարտիրոս Մարյանի, Հ․Հակոբ Կոջոյանի, Ե․ Թադևոսյանի, Փ․ Թերլեմեզյանի, Մ․ Աղաջանյանի, Մ․ Առաքելյանի, Վ․ Գայֆեճյանի, Գ․ Գյուրջյանի, Ա․[[Ալեքսանդր Բաժբեուկ–ՄելիքյանիԲաժբեուկ-Մելիքյան]]ի և այլ արվեստագետների ջանքերով, որոնք հենց սկզբից իրենց արժանի տեղն են գրավել խորհրդային բազմազգ կերպարվեստի ընտանիքում։ Տիրապետելով սոցիալիստական ռեալիզմի մեթոդին՝ հայ երփնագրողները գեղանկարչությունը հարստացնում են մարդն ու բնությունը ճշմարտացի պատկերող բարձրարվեստ կտավներով։
== Գեղանկարչության ժանրեր ==
|