«Գեղանկարչություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 23.
[[Պատկեր:Vincent Willem van Gogh 127.jpg|մինի|[[Վինսենթ վան Գոգ]], [[Արևածաղիկներ (Վան Գոգ)|Արևածաղիկներ]], [[1888]], [[Լոնդոնի ազգային պատկերասրահ]]]]
XIX դարի վերջի և XX դարի ռեալիստական գեղանկարչության դեմոկրատական միտումներով, կյանքի հետ սերտ կապով հետևում է նախորդ դարաշրջանների լավագույն ավանդույթներին։ [[Պոստիմպրեսիոնիզմ]]ի ([[Պոլ Սեզան]], [[Վինսենթ վան Գոգ]], [[Պոլ Գոգեն]], Ա․ Թուլուզ-Լոտրեկ) և մասամբ «մոդեռն» գեղանկարչության մեջ ծնունդ են առել XX դարի որոշ հոսանքների առանձնահատկությունները կանխորոշող գծեր։ XX դարում առաջացած առաջին այդպիսի հոսանք էր [[ֆովիզմ]]ը։ Կապիտալիստական երկրների խոշոր գեղանկարիչներ [[Պաբլո Պիկասո|Պաբլո Պիկասսո]]ն, [[Անրի Մատիս]]<nowiki/>ը, Ֆ․ Լեժեն, Ա․ Մարկեն Ֆրանսիայում, [[Դիեգո Ռիվերա]]<nowiki/>ն, [[Խոսե Կլեմենտե Օրոսկո]]ն, [[Խոսե Դավիդ Սիկեյրոս]]ը Մեքսիկայում, Ռ․ Գուտտուզոն Իտալիայում, Ջ․ Բելլոուզը, Ռ․ Քենտը ԱՄՆ-ում իրականությունն ըմբռնել և պատկերել են տարբեր տեսանկյուններից։ Աշխարհը նորովի է մարմնավորվել այդ շրջանի ռուս մեծ նկարիչների՝ Վ․ Ա․ Սերովի սոցիալապես հագեցած, սուր կերպարային նկարներում, [[Միխայիլ Վրուբել]]ի լարված-դրամատիկական երկերում։ Կապիտալիստական երկրներում լայն տարածում են գտել զանազան մոդեռնիստական ուղղություններ, որոնք արտահայտում են բուրժուական հասարակության մշակույթի ճգնաժամը։ Սակայն մոդեռնիստական գեղանկարչության մեջ երբեմն անուղղակի արտացոլվում են արդիականության «հիվանդոտ» պրոբլեմները, անզուսպ բողոքը (օրինակ՝ [[էքսպրեսիոնիզմ]]ում)։ Մոդեռնիստական բազմաթիվ հոսանքներում ([[կուբիզմ]], [[ֆուտուրիզմ]], [[սյուրռեալիզմ]]) արտաքին աշխարհի առանձին տարրեր ի հայտ են գալիս անսպասելի, երբեմն անտրամաբանական զուգորդումներով, հաճախ ձուլվելով վերացական ձևերին։ Այդ հոսանքների հետագա էվոլյուցիան արդեն 1910-ական թվականներին հանգեցրեց կերպարայնությունից լրիվ հրաժարվելուն՝ վերացական գեղանկարչությանը։
 
XX դ․ աճում է մոնումենտալ դեկորատիվ գեղանկարչության դերը (օրինակ՝ հեղափոխական–դեմոկրատական մոնումենտալ գեղանկարչությունը [[Մեքսիկա]]յում)։
Սովետական գեղանկարչությունը սերտորեն կապված է կոմունիստական գաղափարախոսությանը, արվեստի կուսակցականությանն ու ժողովրդայնությանը։ Հենվելով ռեալիզմի ավանդույթների վրա՝ սովետական գեղանկարչությունը քննադատաբար օգտվում է XIX դ․ 2-րդ կեսի և XX դ․ սկզբի հայրենական և համաշխարհային գեղանկարչության փորձից, գեղարվեստական համակարգից։ Այն գեղանկարչության զարգացման նոր փուլ է, որին բնորոշ է սոցիալիստական ռեալիզմի մեթոդի հաղթանակը։ Գեղանկարչությունը [[ԽՍՀՄ]]–ում զարգանում է բոլոր միութենական և ինքնավար հանրապետություններում։ Խորհրդային գեղանկարչությանը հատուկ են իրականության, աշխարհի նյութականության սուր զգացողությունը, կերպարների հոգևոր հարստությունը, ինչպես և ռոմանտիկ ոգեշնչվածությունը։ 1920-ական թթ․ մեծ նշանակություն է ստացել պատմա–հեղափոխական թեման (Մ․ Բ․Դրեկովի, Ա․ Ա․ Դեյնեկայի, Կ․ Ս․ Պետրով–Վոդկինի, Բ․ Վ․ Իոզանսոնի, Ի․ Ի․Բրոդսկու, Ա․ Մ․ Դերասիմովի կտավները)։ Հետագայում ի հայտ են եկել մեր հայրենիքի հերոսական անցյալին, 1941-1945-ի Հայրենական մեծ պատերազմին, խորհրդային մարդու հերոսականությանը նվիրված կտավներ։ Մեծ նշանակություն է տրվում դիմանկարի (Ա․ Ե․ Արխիպով, Ս․ Վ․ Նեստերով, [[Մարտիրոս Սարյան]], Պ․ Դ․ Կորին, Պ․ Պ․ Կոնչալովսկի), կենցաղային ժանրի (Ս․ Վ․ Դերասիմով, Ա․ Ա․ Պլաստով, Տ․ Ն․ Յաբլոնսկայա), բնանկարի (Վ․ Ն․ Բակշեև, Ն․Պ․ Կրիմով, Ն․ Մ․ Ռոմանդին), նատյուրմորտի (Դ․ Դ․ Մաշկով) և մոնումենտալ–դեկորատիվ արվեստի (Վ․ Ա․ Ֆավորսկի, Ե․ Ե․ Լանսերե) զարգացմանը։ Կազմավորվել են գեղանկարչության ազգային դպրոցներ (Մարտիրոս Սարյան, Հակոբ Կոջոյան, Ս․ Ա․ Չույկով, Ու․ Տանսիբաև, Թ․ Սալախով, Լ․ Դուդիաշվիլի, Է. Իլտներ, Մ․ Ա․ Սավիցկի, Ա․ Դուդայտիս, Ա․ Ա․ Շովկունենկո և ուրիշներ)։
==Գեղանկարչությունը Հայաստանում==
Գեղանկարչություն տերմինը հայերենում ունի իր հոմանիշները․ գունանկար, գունանկարչություն, գունագրություն, կենդանագիր, կենդանագրություն, երփնագիր։ Ներկա իմաստով գեղանկարչությունը նոր տերմին է։ Հնում կիրառվել են «կենդանագիրը» և «երփնագիրը», որոնք վկայված են դեռևս վաղ միջնադարից։ «Երփնագիրը» մեր լեզվի պատմական զարգացման ինչ–որ փուլում դուրս է մնացել ակտիվ գործածությունից ու, ինչպես և «կենդանագիրը», իր ստեղծագործական իմաստով պահպանվել է բառարաններում։ Մ․ Աբեղյանի, Դ․ Դեմիրճյանի և Դ․Լևոնյանի առաջարկով այն կրկին դրվել է գործածության մեջ։
 
Հայկական գեղանկարչության սկզբնավորումը շատ հին է։ Օրգանական և անօրգանական ներկանյութերի առատությունն ու հարուստ գունաշարը նպաստել են գույների ակտիվ օգտագործմանը պաշտամունքային, կիրառական և գեղարվեստական նպատակներով (մ․ թ․ ա․ VI-IV հազարամյակների ժայռապատկերները, [[Մալաթի]]այից ու [[Սեբաստիա]]յից մինչև [[Կուր]]–[[Արաքս]] հայտնաբերված նեոլիթյան և էնեոլիթյան գունավոր և նախշազարդ խեցեղենը), իսկ անտիկ շրջանում ու միջնադարում [[Հայաստան]]ը եղել է բազմատեսակ ներկանյութեր ու ներկեր արտահանող։ Երկրաչափական, բուսական, կենդանական զարդամոտիվներով, իսկ երբեմն նաև ռեալ պատկերներով գունազարդ խեցեղեն է գոյություն ունեցել բրոնզի դարում (Շրեշ բլուր, Թազաքենդ, [[Սևան]] և այլն, III–II հազարամյակ, մ․ թ․ ա․)։ Սակայն գեղանկարչությունը որպես արվեստի մասնագիտացված բնագավառ [[Հայաստան]]ում մեզ հայտնի է ուրարտական ժամանակաշրջանից ([[էրեբունի]]՝ խճանկար, որմնանկար)։ Այստեղ կիրառված զարդանախշային մոտիվների (խոյեր, ցլիկներ, կենաց ծառեր, արմավազարդեր և այլն) հետ հանդիպում են կենդանի դիտված կրոնական, որսորդական աշխատանքային պատկերներ։ Գեղանկարչության պահպանված լավագույն օրինակ է [[Գառնի]]ի բաղնիքի խճանկար հատակը (III դ․), որտեղ օգտագործվել են տեղական գունախճերը։ [[Հայաստան]]ում [[ֆեոդալիզմ]]ի հաստատումն ու [[Քրիստոնեություն|քրիստոնեության]] պաշտոնականացումը գեղանկարչությանը գաղափարական նոր բովանդակություն ու ձև են հաղորդել։ Գլխավոր պատվիրատուն դարձել է եկեղեցին, որն իր որոշակի պահանջներն է դրել նկարիչ–կատարողների առջև։ Այս շրջանից պահպանված ամենավաղ նմուշները վերաբերում են IV դ․ (որմնանկար՝ [[Մանազկերտ]], խճանկար՝ [[Դվին]], [[Երուսաղեմ]])։ Այնուհետև մինչև XII դ․ հայկական միջնադարյան գեղանկարչություն (հատկապես որմնանկարը), ոճերի ու կատարողական եղանակների բազմազանությամբ խոշոր նվաճումներ է արձանագրել ([[Էջմիածին|էջմիածնում]], [[Աշտարակ]]ում, [[Տեկոր]]ում՝ IV–V դդ․, [[Լմբատ]]ում, [[Թալին]]ում, [[Հառիճ]]ում, [[Եղվարդ]]ում՝ VI 1դ․, [[Տաթև]]ում, [[Գնդեվանք]]ում, [[Աղթամար]]ում՝ X դ․)։ XII-XIII դդ․ մոնումենտալ գեղանկարչությունը համեմատաբար սակավ է հանդիպում։ Այնուհետև գեղանկարչությունը նոր վերելք է ապրել ([[Անի]]ի [[Տիգրան Հոնենցի եկեղեցի]], [[Քոբայր]]՝ XIII դ․, [[Հաղպատ]]՝ XIV դ․)։ IV դարից առանձին թերթիկներով, իսկ IX դարից մատյաններով մեզ են հասել մանրանկարչության բազմաթիվ նմուշներ։ Մանրանկարչությունը դարձել է հայկական միջնադարյան գեղանկարչության առաջատար ասպարեզը։ [[Աբգար]] թագավորի անձեռակերտ կերպարի հետ կապված ու գրավոր պահպանված հնագույն ավանդությունը հիմք է տալիս ենթադրելու, որ հայերը քրիստոնեության առաջին իսկ դարերում ունեցել են հաստոցային նկարչություն։ Սակայն հաստոցային գեղանկարչության պահպանված ամենավաղ նմուշները, ըստ երևույթին, պատկանում են XVII դ․։ XVII-XVIII դդ․ մոնումենտալ ու հաստոցային գեղանկարչության նոր վերելքը գլխավորապես կապված է [[Նաղաշ Հովնաթան]]ի, նրա հետնորդներ Հովնաթանյանների, ինչպես նաև [[Նոր Ջուղա]]յի հայ նկարչական դպրոցի ([[Մինաս Զոհրաբյան]], [[Հովհաննես Մրքուզ]]) գործունեությանը։ Նրանց գործերում, եկեղեցականի կողքին ինքնություն է հաստատել աշխարհիկ բովանդակությամբ պրոֆեսիոնալ երփնագիրը։ Նոր գեղանկարչությունը իր ձևակերպումն է ստացել Հ․ Հովնաթանյանի, [[Հովհաննես Այվազովսկի|Հովհաննես Այվազովսկու]], իսկ փոքր–ինչ ուշ՝ Ս․ Ներսիսյանի ստեղծագործություններում։ Ասպարեզ է եկել նկարիչների մի փայլուն համաստեղություն՝ Վ․ Սուրենյանց, Դ․ Բաշինջաղյան, որոնց դարավերջին միացել են Փ․ Թերլեմեզյանը, Ս․ Աղաջանյանը, Ե․ Թադևոսյանը, եվրոպական գաղթավայրերից՝ Վ․ Մախոխյանը, Մ․ Քյուրքչյանը, է․ Շահինը և ուրիշներ, որոնք հայկական գեղանկարչությունը հարստացրել են ռեալիստական արվեստի ժամանակակից արտահայտչամիջոցներով։ XX դ երկու տասնամյակներում և ապա խորհրդային կարգերի հաստատումից հետո հայկական կերպարվեստի ազգային ավանդներն ու գեղանկարչության նորագույն հոսանքները համադրելու խնդրում բացառիկ դեր է խաղացել Մ․ Աարյանի արվեստը։ Խորհրդահայ գեղանկարչությունը կազմավորվել է Մ․ Մարյանի, Հ․ Կոջոյանի, Ե․ Թադևոսյանի, Փ․ Թերլեմեզյանի, Մ․ Աղաջանյանի, Մ․ Առաքելյանի, Վ․ Գայֆեճյանի, Գ․ Գյուրջյանի, Ա․ Բաժբեուկ–Մելիքյանի և այլ արվեստագետների ջանքերով, որոնք հենց սկզբից իրենց արժանի տեղն են գրավել խորհրդային բազմազգ կերպարվեստի ընտանիքում։ Տիրապետելով սոցիալիստական ռեալիզմի մեթոդին՝ հայ երփնագրողները գեղանկարչությունը հարստացնում են մարդն ու բնությունը ճշմարտացի պատկերող բարձրարվեստ կտավներով։
 
== Գեղանկարչության ժանրեր ==