«Վոլֆրամիտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
+ 6 կատեգորիաներ ՀոթՔաթ գործիքով
չNo edit summary
Տող 1.
[[Պատկեր:Wolframite in muscovite Iron manganese tungstate New South Wales Australia.jpg|225px|մինի|աջից|Վոլֆրամիտ]]
'''Վոլֆրամիտ''', վոլֆրամատների և մոլիբդատների դասի [[միներալ]]։ Քիմիական կազմը՝ (Fe,Mn) [WO<sub>4</sub>]։ Պատկանում է իզոմորֆ շարքին, որի ծայրանդամներն են գյուբնևրիտը Mn[W0<sub>4</sub>) և ֆերբերիտը Fe[W0<sub>4</sub>]։ Պարունակում է 74—76% W0<sub>3</sub>։ Խառնուրդների ձևով մասնակցում են MgO, Ta<sub>2</sub>O<sub>5</sub>, Nb<sub>2</sub>O<sub>5</sub>, ThO<sub>2</sub>, Sc<sub>2</sub>O<sub>3</sub>։ Բյուրեղագիտական համակարգը մոնոկլինային է։ Սովորաբար առաջացնում է հաստ թերթաձև, պրիզմատիկ բյուրեղներ, մանր թերթավոր հատիկներ, խոշոր հատիկավոր ագրեգատներ։ Գույնը՝ գորշ-սև (վոլֆրամիտ), կարմրավուն (գյուբներիտ), սև (ֆերբերիտ)։ Կարծրությունը՝ 4 (գյուբներիտ) – 5,5 (ֆերբերիտ), խտությունը՝ 7120 կգ/մ³ (գյուբներիտ) — 7510 կգ/մ³ (ֆերբերիտ)։ Հիմնականում հանդիպում է հիդրոթերմալ բարձր և միջին [[Ջերմաստիճան|ջերմաստիճանային]] հանքավայրերում՝ սակավ՝ գրեյզեններում, պեգմատիտներում, սկառներում և ցածր ջերմաստիճանային [[Հիդրոթերմալ հանքավայրեր|հիդրոթերմալ]] հանքավայրերում, հաճախ նաև ցրոններում։ Վոլֆրամի[[Վոլֆրամ]]ի ստացման կարևորագույն [[հանքանյութ]] է։
 
{{ՀՍՀ}}