«Եզոպոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎top: SATENIK
Տող 1.
{{Տեղեկաքարտ Գրող}}
[[Պատկեր:Aesop pushkin01.jpg|200px|մինի|Եզոպոսի արձանը, [[Հռոմ]], մ.թ.ա. II դար։]]
'''Եզոպոս''' ({{lang-grc|Αἴσωπος}}; {{ԱԾ}}), անտիկ աշխարհի [[առակ]]ախոս։ Նրանով է պայմանավորված համաշխարհային գրականության մեջ առակագրության զարգացումը՝ իբրև առանձին ժանրի։ Եզոպոսի մասին տեղեկությունները պատմական չեն։ Ամենահին հիշատակությունը [[մ.թ.ա. 5-րդ դար]]ի պատմիչ [[Հերոդոտոս]]ի մոտ է, որտեղից ենթադրվում է, որ Եզոպոսը ապրել է մ.թ.ա. VI դ. Սամոսում, եղել ոմն Յադմոնի ստրուկը և սպանվել Դելփիքում։ Կան նաև ենթադրություններ, ըստ որոնց, նա [[Թրակիա|թրակացի]] կամ փռուգացի ստրուկ էր։ XIII դ. տարածվել է Եզոպոսի կենսագրության Մաքսիմոս Պլանուդեսի օրինակը։ Կենսագրության երկրորդ ընդարձակ մասը մ.թ.ա. VII դ. ապրած ասորա–բաբելոնական իմաստուն Ախիկարի սյուժեն է։ Հայ հին մատենագրության մեջ մինչև XVIII դ. Եզոպոսի կենսագրությունը թարգմանելու փորձ չի արվել։ Թարգմանվել են միայն «Առակք Ողիմպիանու» առակը։ V դ. արդեն [[հայեր]]ին ծանոթ էր Ախիկարի զրույցը՝ «Պատմութիւն և խրատք Խիկարայ Իմաստնոյ»։ Եզոպոսյան կամ ախիկարյան սյուժեի տարածման գործում մեծ դեր ունի [[հայ]]կական տարբերակը, որն այժմ պահպանվում է և հնագույնն է։ Այն թարգմանվել է բազմաթիվ լեզուներով։ Առակներում դեմոկրատական աշխարհայեցողության դիրքերից է արտահայտել անտիկ աշխարհի բարոյականությունը և վարքը, նշավակել [[մարդ]]կային մոլությունները, արատները և կենդանիների վարքից բերված օրինակներով փորձել ուղղել դրանք։
 
Մեզ հասած եզոպոսյան առակների հիմնական ժողովածուն (500-ից ավելի առակներ) կազմվել է I–II դարերում։ Հետագա դարաշրջանների առակագիրները (օրինակ՝ ֆրանսիացի Ժան դը Լաֆոնթենը, ռուս [[Իվան Կռիլով]]ը և ուրիշներ) օգտվել են Եզոպոսի առակների սյուժեներից և փոխադրել դրանք։ [[Հին Հունաստան]]ում ծագել է «եզոպոսյան լեզու» արտահայտությունը, երբ թե բանավոր, թե գրավոր խոսքում մտքերը Եզոպոսի նման արտահայտում են քողարկված, փոխաբերական արտահայտություններով։ Հայ գրականության մեջ եզոպոսյան լեզուն վարպետորեն օգտագործել է առակագիր [[Վարդան Այգեկցի]]ն։ [[V դար]]ում հայերն արդեն ծանոթ էին եզոպոսյան առակներին։ Դրանք [[հայերեն]] առաջին անգամ լույս են տեսել [[1818]] թ-ին [[Վենետիկ]]ում։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Եզոպոս» էջից