«Անուշ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հետ է շրջվում 3944532 խմբագրումը, որի հեղինակն է՝ 46.241.133.37 (քննարկում) մասնակիցը
Տող 26.
«'''Անուշ'''», հայ գրող [[Հովհաննես Թումանյան]]ի լիրիկական-էպիկական պոեմ։ Այն ունի երկու հիմնական տարբերակ։ Դրանցից սկզբնականը գրված է [[1890]] թվականին և առաջին անգամ տպագրվել է հեղինակի բանաստեղծությունների երկրորդ ժողովածուում ([[1892]] թ., [[Մոսկվա]]): Իսկ մյուս տարբերակը առաջինի վերամշակումն է` գրված [[1901]]-[[1902]] թթ. և հրատարակված հեղինակի բանաստեղծությունների ու պոեմների [[1903]] թվականի ժողովածուում։ Երկու դեպքում էլ պոեմի նյութն Անուշի և Սարոյի սիրո դժբախտ պատմությունն է։
 
== Սյուժե Անուշ պոեմից (վերլուծություն). ==
 
«Անուշ»-ի նյութը վերցված է իրական կյանքից։ Պոեմում հիմնական առանցքային նյութն Անուշի և հովիվ Սարոյի փոխադարձ նվիրական սերն է։ Բայց սիրահար զույգի երջանկությունն անակնկալ խափանվում է հարսանիքի ժամանակ, երբ Սարոն, Անուշի եղբոր` Մոսիի հետ կոխի բռնված, խախտում է «հնոց ադաթը» և տապալում է ընկերոջը։ Այդ ադաթի խախտմանը հետևում է իգիթ ընկերների «անհաշտ թշնամությունը»: Ողջ գյուղի առաջ ամոթահար եղած, խորապես վիրավորված Մոսին հետապնդում ու վրեժ է լուծում Սարոյից` սպանելով նրան։ Իսկ Անուշը, որի «չար բախտը», ժողովրդի հավատալիքների համաձայն, կանխորոշված էր արդեն «համբարձման տոնի» վիճակահանությամբ, արտաքսվում է հոր տնից և խելագարվում տանջանքներից ու վշտից։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Անուշ» էջից