«Վիքիպեդիա:Անվանափոխման առաջադրված հոդվածներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 292.
:::Նախ նշեմ, որ [http://www.wikiwand.com/hy/%D5%8B%D5%A5%D5%B5%D5%BD%D5%B8%D5%B6_%D5%8D%D5%A9%D5%A5%D5%A9%D5%B0%D5%A5%D5%B4 2-րդ] աղբյուրը հանդիսանում է Վիքիպեդիայի հայելային կայքը։ Երկրորդ հերթին, [http://kinohayastan.am/films/84.html 3-րդը] այնուամենայնիվ չի հանդիսանում հեղինակավոր աղբյուր, իսկ [http://life.panorama.am/hy/news/2014/08/20/jason-statham-3/208046 1-ին] աղբյուրի առկայությունը չի ապահովագրում սխալից․ ցանկացած կիսահում ժուրնալիստ կարող է իր նյութում այս անունը այդպես գրել։ — <font color="#6050DC" face="Algerian"><big>[[Մասնակից:Vaga-am|Vahe]]</big></font> <sup><font color="green">[[Մասնակցի քննարկում:Vaga-am|քնն.]]</font></sup> 18:48, 14 Փետրվարի 2016 (UTC)
:::[[Մասնակից:Vaga-am|Vahe]] ջան կխնդրեմ նշես այն հեղինակավոր աղբյուրները համաձայն որոնց գրվում է Ջեյսոն Սթեյթեմ:--[[Մասնակից:Samo04|Սամվել]] ([[Մասնակցի քննարկում:Samo04|քննարկում]]) 19:39, 14 Փետրվարի 2016 (UTC)
Խոսքս ուղղում եմ հարգելի [[Մասնակից:Vaga-am|Վահեին]]․ որոշ առումով ճիշտ եք ասում՝ իրոք որ հայերենի բառերում մեծամասամբ ը տառը մնում է գաղտնավանկում և չի գրվում, սակայն կարդացվում է։ Դեմ չեմ, որ ը տառը այս դեպքում չգրվի, բայց կարդացվի՝ Ջեյսն Ստ/թեյթմ։ Մանավանդ հենց այս դեպքում, քանի որ առհասարակ անգլերեն բառերն արևելահայերեն տառադարձելիս բառավերջում, երբ յ-ին հաջորդում են երկու բաղաձայններ, դրանց միջև արտասանվում է ը-ն, օր․՝ գրվում է Բեյքր, կարդացվում Բեյքըր, Մեյքր-Մեյքըր, Մայքլ-Մայքըլ և այլն։ Սակայն դա միայն հայերենի բառերի դեպքում է։ Օրինակ՝ Պաուլ անունը ըստ հայերենի կանոնների Պայուլ պետք է գրվի, Ջոաննան՝ Ջոյաննա, Վորոշիլովը՝ Որոշիլով, և այլն (թեև՝ կան որոշ կանոններ, որ անպայման պետք է պահպանել (օր․՝ բառասկզբում ր չկա, կրկնակ բաղաձայներ չկան, ևն, բայց դա հարցին չի վերաբերվում))։ Բայց քանի որ դրանք ոչ թե լեզվի սեփական բառերն են, այլ հատուկ անուններ, պետք է գրվեն այնպես, ինչպես արտասանվում են՝ իհարկե, հնարավորին չափ մոտ (օր․՝ մեծ ցանկության դեպքում անգամ անգլերենի w, ռուսերենի ть, ադրբեջաներենի ə հնչյունները չենք կարող արտահայտել մեր տառերով․ այդ դեպքում պետք է գրել հնարավորինս համապատասխանող տարբերակը)։ Առողջ տրամաբանությունն ասում է, որ [ˈʤeɪsən ˈsteɪθəm]-ին ամենամոտ տառադարձումը Ջեյսն Ստ/թեյթմն է (ս-ից հետո t-ն ավելի շատ մոտ է տ-ին, քան թ-ին), հետևաբար պետք է նման կերպ էլ գրվի։ Բացի այդ՝ Դուք չպատասխանեցիք իմ հարցին, թե ըստ ո՛ր կանոնի կամ օրենքի, ի՛նչ տրամաբանության համաձայն կամ ինչո՛ւ պետք է այն գրվի լիովին տարբեր իր արտասանությունից։ Հետո, եթե առաջնորդվենք օրինակներ բերելով, ապա կարող եմ ներկայացնել մի քանի [http://wikisend.com/download/149592/arajin-70-haty.pdf օրինակներ], որոնք հակասում են Ձեր ասած ընդհանուր կանոնին (որ ը տառը չպետք է գրվի)։ Մնում եմ իմ կարծիքին և սպասում Ձեր պատասխանին--[[Մասնակից:Հայկ Ափրիկյան|Հայկ Ափրիկյան]] ([[Մասնակցի քննարկում:Հայկ Ափրիկյան|քննարկում]]) 14:09, 15 Փետրվարի 2016 (UTC)
 
==Որոշ բնակավայրերի անվանումներ==