«Վերջին ասպետները»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 33.
Մայրաքաղաքում Բարտոկն այցելում է Գիզա Մոտին ու նրան նվիրում թիկնոց: Զայրացած նախարարը, Բարտոկի հետ հանդիպելով իր գանձարանում, նրանից կաշառք է պահանջում: Բարոկը հրաժարվում է, և նախարարն սպառնում է խլել նրա բոլոր հողերը: Բարտոկն ուժեղ ցավ է զգում որովայնի շրջանում և ընկնում է: Նախարարը գավազանով ծեծում է անօգնական ազնվականին, սակայն վերջինս, հանելով սուրը, վիրավորում է նախարարին:
 
Կայսեր մոտ տեղի ունեցած դատի ժամանակ Բարտոկը ելույթ է ունենում Գիզա Մոտի դեմ՝ ազնվականներին կոչ անելով ազատվել կաշառակերից: Կայսրը Բարտոկից վերցնում է նրա բոլոր հողերն ու մահվան դատապարտում ազնվականին: Գիզա Մոտի խորհրդով նա նաև հրամայում է, որ Բարտոկին գլխատի կապիտան Ռայդենը: Դժվարությամբ զսպելով արցունքները՝ Ռայդենն ի կատար է ածում կայսեր ու իր տիրոջ հրամանը, ով պատվով է ընդունում մահը: Դատի ժամանակ ծագում են առաջին հակասությունները նախարարի ու առաջին խորհրդականի միջև, ով նախարարին խորհուրդ է տալիս ավելի զգույշ լինել ազնվականների հետ: Վախենալով Ռայդենի վրեժից՝ Գիզա Մոտն կապիտան Իտոյին հրամայում է անընդհատ հետևել Ռայդենին: Նա նաև իր աներ Ավգուստոյից պահանջում է հազար զինվոր և սկսում է մայրաքաղաքում կառուցել անառիկ միջնաբերդ:
 
== Ծանոթագրություններ ==