«Գանձակի խանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 83.
 
[[16]]-րդ դարի սկզբին [[Իրան]]ում հաստատված Սեֆյան շահական արքայատոհմի ([[1501]]-[[1722]]թթ.) օրոք պարսիկները նվաճում են Արևելյան Հայաստանը։ Հյուսիսային հատվածը բաժանվում է 4 կուսակալությունների<ref name="բ">Петрушевский И. П. Очерки по истории феодальных отношений в Азербайджане и Армении в XVI - начале XIX вв. — Л., 1949</ref> կամ բեկլարբեկությունների միջև՝ [[Երևանի կուսակալություն|Երևանի]], [[Ղարաբաղի կուսակալություն|Ղարաբաղի կամ Գանձակի]], [[Շամախիի կուսակալություն|Շամախիի]] և [[Թավրիզի կուսակալություն|Թավրիզի]]<ref name="լ">Шнирельман В. А. Войны памяти: мифы, идентичность и политика в Закавказье / Под ред. Алаева Л. Б. — М.: Академкнига, 2003. — С. 199</ref><ref name="j">Ժամկոչյան Հ.Գ. և ուր. Հայ ժողովրդի պատմություն սկզբից մինչև XVIII դարի վերջը</ref>։ Այդ կուսակալությունների խնդիրն էր՝ կազմակերպել պարսկական իշխանության հաստատումը, ամրապնդել այն տեղաբնիկների շրջանում և պաշտպանել երկիրը արտաքին թշնամիների հարձակումներից։
[[Պատկեր:GandzakSaint church2Iohann church in Ganja 1.jpg|մինիleft|ձախիցthumb|[[Սուրբ Հովհաննես եկեղեցի (Գանձակ)|Հայկական սուրբ Հովհաննես եկեղեցին Գանձակում]]]]
 
[[Պատկեր:Gandzak church2.jpg|մինի|ձախից|[[Սուրբ Հովհաննես եկեղեցի (Գանձակ)|Հայկական սուրբ Հովհաննես եկեղեցին Գանձակում]]]]
Այսպիսով՝ Ղարաբաղի կուսակալության մայրաքաղաք-կենտրոն է դառնում Գանձակը՝ հիմնականում մուսուլմանաբնակ քաղաք, որի իշխանությանը պետք է հնազանդվեին Սյունիքի, Արցախի և Գարդմանա հայկական իշխանական տները։ Գանձակի խանին իրավունք էր վերապահված ոչ միայն լիակատար ազատ արտոնութոյւններ իր տարածքում, այլև հարևան վրացական թագավորությունների վրա հարձակվելու իրավունք։ Բացի այդ, նրանք մշտապես սատարում էին թուրքական սուլթանին և մեծապես օժանդակում նրան։ [[1720]]-ական թթ. թուրքական արշավանքից հետո կուսակալությունները կազմալուծվում են և միավորվում Օսմանյան կայսրությանը, սակայն մի քանի տարի անց՝ հաջորդ տասնամյակում, [[Նադիր շահ]]ը ազատագրում և կրկին Իրանին է միացնում դրանք։ Շահի մահից հետո՝ [[1747]]թ., թյուրքական բազմաթիվ դինաստիաներ, օգտվելով Պարսկաստանում առաջացած խառնաշփոթ իրավիճակից, Օսմանյան կայսրության օգնությամբ իրենց խաներ են հռչակում։ Այդպիսով՝ Սեֆյան շահերի հիմնադրած չորս կուսակալությունների տարածքում<ref name="լ"/> առաջանում են թվով քսաներկու [[Հյուսիսային Իրանի խանություններ|խանություններ]]<ref name="բ"/>։
[[Պատկեր:Գանձակի գրավումը 1804թ..gif|մինի|աջից|Գանձակի գրավումը 1804թ.]]