«Վուդի Հարելսոն»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
}}
 
'''Վուդի Հարելսոն''' ({{lang-en|Woody Harrelson}}, իսկական անունը՝ '''Վուդրոու Թրեյսի Հարելսոն''', [[հուլիսի 23]], [[1961]], [[Միդլենդ]], [[Տեխաս]], [[ԱՄՆ]]), ամերիկացի դերասան, խաղացելպրոդյուսեր և դրամատուրգ, «[[Էմմի]]» մրցանակի դափնեկիր ([[1989]]), «[[Օսկար|Օսկարի]]» երկակի ([[1997]], [[2010]]) և «[[Ոսկե գլոբուս|Ոսկե գլոբուսի]]» քառակի (1997, 2010, 2013, 2015) մրցանակակիր։ Խաղացել է 60-ից ավելի ֆիլմերում։ Նրա հայրը՝ [[Չառլզ Հարելսոն]]ը, վարձու մարդասպան է եղել։
 
== Կենսագրություն ==
=== Վաղ տարիներ ===
Հարելսոնը ծնվել է Տեխասի Միդլենդ քաղաքում՝ Չարլզ Հարելսոնի և Դայանա Լու Օսվալդի ընտանիքում։ Ծնողներն ամուսնալուծվել են 1964 թվականին, երբ Վուդին 3 տարեկան էր։ Ընտանիքի միջնեկ որդին էր, ուներ 2 եղբայր՝ Ջորդանը և Բրետը։ Երբ Վուդին դարձավ 7 տարեկան, հորը ձերբակալեցին սպանության համար։ 10 տարի անց (1979) Չարլզ Հարելսոնը մեղադրվեց շրջանային դատավոր Ջոնաթան Վուդի սպանության մեջ, և ստացավ 2 ցմահ բանտարկություն<ref name="cbs">{{Cite news|title=Woody Harrelson's Father Dies in Prison |agency=Associated Press |publisher=CBS News |date=March 21, 2007 |url=http://www.cbsnews.com/stories/2007/03/21/entertainment/main2592684.shtml}}</ref>։